2008
Դառնալով Քրիստոսի վկա
2008թ. Մարտ


Դառնալով Քրիստոսի վկա

Նկար
Elder D. Todd Christofferson

Առաքյալները՝ իրենց քահանայության պաշտոնի զորության շնորհիվ, նշանակված են որպես Քրիստոսի հատուկ վկաներ ողջ աշխարհում (տես ՎևՈՒ 107.23): Նրանց վկայությունն էական է Տիրոջ փրկարար աշխատանքում: Սակայն Առաքյալները չպետք է կանգնեն և չեն կանգնում մենակ: Մենք բոլորս, ովքեր մկրտված ենք և հաստատված, վերցրել ենք մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը պարտավորությամբ` «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18.9): Մեզանից յուրաքանչյուրն ունակ է դառնալ Նրա վկան: Իրականում Տերը վստահում է «թույլերին ու պարզամիտներին» հռչակել Իր ավետարանը (տես ՎևՈՒ 1.19, 23), և սա Նրա ցանկությունն է, «որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով» (ՎևՈՒ 1.20):

Մտածեք մի քանի եղանակների մասին, որոնցով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը կարող է լինել Քրիստոսի վկան:

Մենք Քրիստոսի վկաներն ենք, երբ ստանում ենք հաստատուն անձնական վկայություն, որ Նա ապրում է:

Հիսուս Քրիստոսի վկա լինելը իր ամենահիմնական իմաստով հաստատուն անձնական վկայություն ունենալն է, որ Նա է Աստծո սուրբ Որդին, Փրկիչն ու Քավիչն աշխարհի: Հնադարյան Առաքյալները գիտեին, որ Հիսուսն է խոստացված Մեսիան և խոսում էին Նրա բառացի Հարության մասին՝ սեփական փորձառությունից ելնելով: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ Քրիստոսի վկան Նրան տեսած լինի կամ Նրա ներկայության մեջ եղած լինի: Երբ Պետրոսը վկայեց Հիսուսին. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին», Տերը պատասխանեց, որ այդ գիտելիքը եկել էր ոչ թե Հիսուսի հետ Պետրոսի ֆիզիկապես մոտիկ լինելու կամ անձնական փորձառության հետևանքով, այլ որովհետև Նրա Հայրը երկնքից նրան հայտնի դարձրեց այդ (տես Մատթեոս ԺԶ.15–17): Հիսուսը պարզաբանեց Թովմասին, որ մարդ կարող է ունենալ նույն հավատքը կամ վկայությունը, որ Թովմասն էր ստացել, առանց Իրեն շոշափելու կամ տեսնելու. «Հիսուսը նրան ասեց. Որովհետև տեսար ինձ` հավատացիր. երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննես Ի.29):

Մեր վկայությունը Քրիստոսի մասին սովորաբար սկսվում է ուրիշների վկայությունից` այն մարդկանց, ում մենք գիտենք կամ գիտենք նրանց մասին և վստահում ենք: Մենք ունենք Առաքյալների արձանագրված վկայությունները, որ. «Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվավ, որի վկաներն ենք մենք ամենքս»: (Գործք Բ. 32): Նրա նախակարգման, ծառայության և Քավության մասին մենք ունենք Հին և Նոր Կտակարանները: Մենք ունենք ևս մեկ վկայություն` Մորմոնի Գիրքը, որի հիմնական նպատակն է. «որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է` Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:1 Մենք ունենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը, որ նա տեսել էր ու լսել Հորը մատնացույց անելիս Հիսուսին և հայտարարելիս. «Սա է Իմ Սիրելի Որդին» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.17), և մարգարեի հետագա հաստատումը, որ «բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է: Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է» (ՎևՈՒ 76.22–23): Մենք ունենք հատուկ վկաներ մեր իսկ ժամանակում, ովքեր ապրում են մեր մեջ և որոնցից մենք ստանում ենք հավաստող վկայություն: Շատերն են հետագայում օրհնվել` լսելով ծնողների, նախնիների և հավատարիմ ընկերների վկայությունները:

Նրանք, ովքեր մտնում են մկրտության ուխտի մեջ, ստանում են առ Հիսուս Քրիստոս հավատքի հատուկ օժտում, և Սուրբ Հոգու պարգևի հետ գալիս է հաստատումը, որ Քրիստոսի մասին ստացած մեր վկայությունները ճշմարիտ են: Նեփին պնդում էր, որ դա պետք է տեղի ունենար. «Եվ այն ժամանակ դուք այս նեղ և անձուկ արահետի վրա եք, որը տանում է դեպի հավերժական կյանք. այո, դուք ներս եք մտել դռնով. դուք արել եք ըստ Հոր և Որդու պատվիրանների. և դուք ստացել եք Սուրբ Հոգին, որը վկայում է Հոր և Որդու մասին` ի կատարումն Նրա տված խոստման, որը նա արել է, որ, եթե դուք ներս մտնեք այդ ճանապարհով, դուք պիտի ստանաք» (2 Նեփի 31.18, շեշտադրումն ավելացված է):

Ուրիշների խոսքերին հավատալը հոգևոր պարգև է, իսկ հետագա պարգևներից է այն, որ «տրված է Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար» (ՎևՈՒ 46.13):

Այս վկայությունը հաճախ գալիս է զգացմունքների ձևով` ջերմության, խաղաղության, համոզվածության զգացման, լուսավորվածության զգացողության միջոցով: Օլիվեր Քաուդերիին Տերը տվեց վկայություն Մորմոնի Գրքի մասին հոգևոր զգացումների միջոցով, որը հաստատեց. «որ այն խոսքերը կամ աշխատությունները, որոնք դու գրում ես, ճշմարիտ են» (ՎևՈՒ 6.17): Այնուհետև Տերն ավելացրեց. «Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ, եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին: Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց» (ՎևՈՒ 6.22–23): Մարդու մտքին խաղաղություն խոսող Հոգին միակ ձևը չէ, որի միջոցով վկայություն է գալիս, բայց որքանով որ այն Աստծուց է, չկա դրանից ավելի մեծ բան: Ճիշտ ինչպես սուրբ գրություններով սնվելով Քրիստոսի խոսքերով մենք «կարող ենք վկայել որ [մենք լսել ենք [Նրա] ձայնը և գիտենք [Նրա] խոսքերը» (ՎևՈՒ 18.36), մենք կարող ենք վկայել Աստծուց հաստատվող հոգևոր զգացումներով, որ մենք գիտենք Նրա Որդուն, և որ Նա ապրում է:

Մենք Քրիստոսի վկաներն ենք, երբ ապրում ենք այնպես, որպեսզի արտացոլենք Նրա ուսմունքները:

Արևմտյան կիսագնդում Իր ծառայության ընթացքում Փրկիչը տվեց այս պատվիրանը. «Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս» (3 Նեփի 18.24): Մարդիկ պետք է տեսնեն մեր մեջ ինչ որ բան Հիսուս Քրիստոսից: Ձևը, որով գործում ենք, խոսում, նայում և նույնիսկ մտածում, կարտացոլի Նրան և Նրա ուղիները: Ալման արտահայտել է դա որպես հզոր փոփոխության մի զգացում մեր սրտերում և Նրա պատկերի ընդունում մեր դեմքին (Ալմա 5.14): Այս նույն թեմայի առնչությամբ Տերը պատվիրել է, որ մենք լինենք ճիշտ ինչպես Ինքն է (տես 3 Նեփի 27.27): Չնայած մենք ներկա չենք եղել Նրա հետ Իր ծառայության ընթացքում, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք տեսնում ենք Հիսուսին և այն, թե ինչ Նա ասաց և արեց: Եվ երբ հետևում ենք այդ օրինակին, մենք վկայություն ենք բերում Նրա մասին:

Ես հիշում եմ Կաթոլիկ քահանայի օրինակը, որի հետ ծանոթացա, երբ միասին աշխատում էինք հասարակական ծառայության միջոցառումների ժամանակ Նեշվիլում, Թենեսի: Հայր Չարլզ Սթրոբելը մի նախագիծ էր կազմել անտուն մարդկանց համար, ամեն անգամ մի քանի հոգու փողոցից տուն բերելու և նրանց ուսուցողական ծրագրում ներգրավելու նպատակով, որն ապահովում էր կենսական հմտություններ և մասնագիտական հնարավորություններ նրանց համար: Նա անհաշիվ ժամեր էր նվիրաբերում` օգնելով այդ մարդկանց հիմնավոր փոփոխություններ կատարել դեպի ավելի լավը և դառնալ ինքնուրույն: Ես զարմացա իմանալով , որ նրա մորը ոչ շատ տարիներ առաջ սպանել էր մի անտուն մարդ: Հայր Սթրոբելի Քրիստոսանման սերը տարածվում էր նույնիսկ այն մարդկանց վրա, որոնց մեջ գտնվել էր մեկը, որը վայրենաբար խլել էր նրա թանկագին մոր կյանքը:

Բոլոր դարերում առաքյալների և մարգարեների կենտրոնական ուղերձն է ապաշխարելու անհրաժեշտությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքերի թողություն ստանալու համար: Մեր սեփական ապաշխարությունը վկայություն է բերում Նրա և Նրա շնորհի զորությամբ մեր ներվելու և սրբվելու մասին: Մենք չպետք է կատարելության հասած լինենք, որպեսզի մեր վկայությունը ուժի մեջ լինի, քանի դեռ մենք ձգտում ենք հաստատել մեր կյանքը Փրկչի չափանիշներով: Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը (1899–1994) իմաստությամբ խորհուրդ էր տալիս համբերություն, ինչպես նաև ջանասիրություն ունենալ այս գործընթացում.

«Քրիստոսանման դառնալը ողջ կյանքի ժամանակաընթացի գործ է և շատ հաճախ ներառում է աճ և փոփոխություն, որը դանդաղ է, գրեթե աննկատելի… .

Ի տարբերություն յուրաքանչյուր Պողոսի, յուրաքանչյուր Ենովսի և յուրաքանչյուր Թագավոր Լամոնիի, կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, ովքեր ապաշխարության գործընթացը համարում են շատ ավելի նուրբ, շատ ավելի աննկատելի: Օրեցեօր նրանք ավելի են մոտենում Տիրոջը, գրեթե չգիտակցելով, որ կառուցում են աստվածանման կյանք: Նրանք ապրում են բարության, ծառայության և պարտավորվածության խաղաղ կյանքով: Նրանք նման են Լամանացիներին, որոնց մասին Տերն ասաց` «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով … և չիմացան դա» (3 Նեփի 9.20, շեղագիրն ավելացված է):2

Մենք Քրիստոսի վկաներն ենք, երբ օգնում ենք ուրիշներին գալ Նրա մոտ:

Նեփին պատմում էր ուրախ արտահայտությամբ.«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26): Մենք նմանապես կարող ենք ակտիվ լինել` օգնելով մյուսներին, հատկապես մեր երեխաներին, գալ դեպի Քրիստոս:

Նեփիի արտահայտությունը «մենք խոսում ենք Քրիստոսի մասին» հուշում է, որ մենք դժկամությամբ չխոսենք Փրկչի վերաբերյալ մեր զգացումների մասին զրույցների ժամանակ կամ ոչ պաշտոնական իրադրություններում: Հաճախ դրանք անձնական զրույցներ են, երբ բաց և ընկերական ձևով մենք կարող ենք քննարկել, թե ով է Նա և ինչ Նա արեց և սովորեցրեց, խրախուսելով ուրիշներին ևս սիրել և հետևել Նրան:

«Մենք հրճվում ենք Քրիստոսով» արտահայտությունը նշանակում է, որ մենք ընդհանրապես ապրում ենք երջանիկ տեսքով, որն արտացոլում է մեր հավատքն առ Քրիստոս: Մենք գիտենք, որ «Նրա շնորհքը» բավական է մեզ մահից և մեղքից փրկվելու և Նրանում կատարելագործվելու համար (տես Մորոնի 10.32–33): Մինչ դիմակայում ենք հուսախաբությունների և նույնիսկ ողբերգությունների, մենք գիտենք, որ Նրա շնորհիվ մեր հավերժական երջանկությունն ապահովագրված է: Երբ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս դուրս է շողում, մենք ցույց ենք տալիս ուրիշներին, ովքեր «վաստակած են և բեռնավորված», ինչպես հանգիստ գտնել Նրանում (տես Մատթեոս ԺԱ.28–30):

«Մենք քարոզում ենք Քրիստոսին» իհարկե վերաբերվում է լիաժամկետ և անդամների միսիոներական աշխատանքին, բայց ներառում է նաև այն, ինչ մենք անում ենք պաշտամունքի ծառայությունների ժամանակ, Կիրակնօրյա Դպրոցի դասերին և նմանատիպ իրադրություններում, որտեղ Նա ուսումնասիրության և ուսուցման առարկան է: Որպես ուսուցիչներ և ուսանողներ՝ մեր մասնակցությունը, Նրա մասին մեր վկայություն բերելու մասն է կազմում, իսկ անհատական ուսումնասիրությունը, որն օգնում է այդ մասնակցությանը, հետագայում վկայում է մեր հավատքի մասին:

«Մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին» նշանակում է, որ մենք արտահայտում ենք մեր վկայությունը Նրա մասին Հոգու զորությամբ (տես Ա Կորնթացիս ԺԲ.3): «Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»: Ինչպես նրանք, ովքեր հնում մարգարեացան Նրա առաջին գալստի մասին, մենք նույնպես հաստատում ենք խոսքով և գործով Նրա Երկրորդ Գալստյան մարգարեությունները: Կատարելով մկրտություններ և այլ սրբազան արարողություններ մեր նախնիների համար` Եղիայի կողմից վերականգված քահանայության իշխանությամբ, սպասելով «Տիրոջ մեծ և ահեղ օրվան» (Մաղաքիա Դ.5–6, տես նաև ՎևՈՒ 2, 128.17–18), մենք վկայում ենք, որ Քրիստոսը կրկին գալու է և որ մեր սրտերը պետք է դառնան դեպի մեր հայրերը` նախապատրաստելու Նրա գալուստը (Մաղաքիա Դ.6, ՎևՈՒ 2.2):

«Եվ մենք գրում ենք համաձայն մեր մարգարեությունների» նշանակում է Քրիստոսի մասին մեր վկայության մշտական արձանագրություն կատարելը: Մենք հասկանում ենք, որ վկայությունները, որոնք մենք բերում ենք, «արձանագրվել է երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են [մեզ] համար» (ՎևՈՒ 62.3): Մեր իսկ հետնորդները և ուրիշները կարող են նայել և ցնծալ Քրիստոսի մասին մեր վկայությամբ` գրված կամ արձանագրված նրանց օգտի համար, նույնիսկ, նրանցից մի քանիսի ծննդից առաջ:

Երբ դուք զգում եք Սուրբ Հոգու վկայությունը Նրա մասին, ձեր հոգուն հաստատված և վերահաստատված բազմաթիվ տարբեր փորձառություններում և իրադրություններում, երբ դուք ձգտում եք բարձր պահել Նրա օրինակի լույսը ձեր կյանքում օրեցօր, և երբ դուք բերում եք վկայություն ուրիշներին և օգնում նրանց սովորել և հետևել Նրան, դուք Հիսուս Քրիստոսի վկան եք: Թող որ Աստված շնորհի ձեզ սրտի ցանկություն՝ լինելու նրանց շարքում, «ովքեր ստացել են Հիսուսի վկայությունը» (ՎևՈՒ 76.51) և հավատարիմ են եղել այդ վկայությանը ողջ մահկանացու կյանքի ընթացքում (տես ՎևՈՒ 138.12):

Հղումներ

  1. Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ:

  2. “A Mighty Change of Heart,” Tambuli, Mar. 1990, 7.