2008
ԵՐԵԽԱՅԻ ՀԱՎԱՏՔԸ
2008թ. Մարտ


ԵՐԵԽԱՅԻ ՀԱՎԱՏՔԸ

Ես որոշեցի ոտքով գնալ ցցի համաժողովին, 30 կամ 40 րոպե քայլելով որդուս հետ, որն այդ ժամանակ ութ տարեկան էր: Քսան րոպե անց ես հասկացա, որ այլևս չգիտեմ, թե որ ուղղությամբ մենք պետք է գնանք: Որդիս` Էլսոնը, միշտ սիրում է խոսել և իրար ետևից պատմություններ էր պատմում դպրոցի և տան մասին: Ես նրան խնդրեցի մի պահ լուռ մնալ, բացատրելով, որ ես պետք է մտածեմ, որովհետև վախենում էի, որ մոլորվել ենք:

Այդ ժամանակ որդիս ցույց տվեց ինձ իր հավատքը: Նա առաջարկեց, որ մենք աղոթենք: Ես մեծահասակ մարդու ողջ խելամտությամբ և հասկացողությամբ (և մի փոքր սկսելով անհամբերություն արտահայտել, քանի որ ժամացույցի սլաքները մոտենում էին ժողովի ժամին), պատասխանեցի, որ եթե նա ցանկանում է աղոթել, կարող է դա անել, սակայն ես նախընտրում եմ մտածել: Ինքս ինձ ասացի. «Կան բաներ, որոնց համար մենք չպետք է կախված լինենք Տիրոջից, ինչպիսին է ժողովատան ճանապարհը գտնելը»:

Կարծես նա կարդում էր իմ մտքերը, և տալով ինձ խոնարհության դաս, Էլսոնն ասաց. «Ինչո՞ւ ես դու համառորեն ամեն ինչ անում բարդ ճանապարհով»: Դրանից հետո նա լռեց, և ես գիտեի, որ մտքում և սրտում նա աղոթում էր: Մի քանի րոպե անց մենք հասանք ժողովատուն, և ես գիտեի, որ նա ստացավ իր աղոթքի պատասխանը:

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք օրհնված ենք, լինելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին իմ վկայությունն աճեց, երբ ես տեսա, որ իմ որդին, դեռ երեխա հասակում, գիտե ինչպես կիրառել հավատքի և աղոթքի սկզբունքները կյանքում, լինելով ինձ համար Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելու օրինակ: