2008
ԱՊՐԵԼ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՎ ՆՐԱ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ
2008թ. Մարտ


ԱՊՐԵԼ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՎ ՆՐԱ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ

Ես հինգերորդ տարին էր, որ սովորում էի հումանիտար գիտություններ, երբ օրինակի կարևորության մասին մի դաս ստացա: Ամեն անգամ, երբ մեր ուսուցիչը դասարան էր մտնում, նա գտնում էր իմ դասընկերներից մեկի կողմից նկարած իր նկարը գրատախտակի վրա: Եվ ամեն անգամ, դասախոսը խնդրում էր մաքրել նկարը: Սակայն երբեք ոչ մի ուրիշ բան չէր ասում դրա մասին:

Ես շատ ազդվեցի մեր դասախոսի իմաստուն և խոնարհ վարվելաձևից և սկսեցի հետաքրքրվել, թե որ եկեղեցուն էր պատկանում: Ես պարզեցի, որ նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր:

Որոշեցի անցնել միսիոներական զրույցները և մկրտվեցի 2000 թվականի սեպտեմբերի 10-ին: Այն մարդը, որն օրինակ էր ցույց տվել իր ապրելաձևով, դարձավ իմ ճյուղի նախագահը:

Ես վկայում եմ, որ Հիսուսը մեր մեծագույն օրինակն է: Նրան ընդօրինակելը, որպես Վերջին Օրերի Սրբեր, լավ կյանքով ապրելու հիմնապատճառ է մեզ համար: Այդ ժամանակ մենք ևս կարող ենք սովորեցնել օրինակի միջոցով: