ՆՐԱՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՈՒԽՏ ԿԱՊԵԼ
Ես 60 տարեկան էի, գրպաններս դատարկ, իսկ կյանքս թշվառ: Ես հավատացած էի, որ կյանքը իմ հաճույքի համար էր: Ես մոլորված էի, աչքերս փակ էին, և ապա Հիսուս Քրիստոսը բացեց դրանք:
Իմ մկրտությունը, հաստատումը և Հիսուս Քրիստոսի հետ կատարած ուխտերը հրաշք էին, որ փոխեցին ողջ կյանքս: Ես հասկացա, թե ինչ կարող էի ունենալ և ինչն էր ինձ համար կարևոր: Այժմ ես երջանիկ մարդ եմ, որովհետև ճանաչում եմ Հիսուս Քրիստոսին:
Ես երբեք չէի մտածի, որ ինձ նման աշխարհիկ մի մարդ մի օր կդառնա Եկեղեցու անդամ, քահանայություն կրող և ճյուղի նախագահ: Սա մեծ պարգև է ինձ համար` ծառայել Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին: