2011
Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը
Ապրիլ 2011


Ինչին ենք մենք հավատում

Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը

Այստեղ երկրի վրա գտնվելու նպատակներից մեկն է՝ սովորել հնազանդվել Աստծո պատվիրաններին: Բացի Հիսուս Քրիստոսից, որը կատարյալ կյանքով ապրեց, ամեն ոք, ով ապրել է երկրի վրա, մեղանչել է (տես Հռովմայեցիս Գ.23; Ա Հովհաննես Ա.8): Մեղք ենք գործում, երբ գիտակցաբար խախտում ենք Աստծո պատվիրանները, իսկ ամեն մեղք ունի իրեն կցված պատիժ: Երբ մենք մեղանչում ենք, արդարադատությունը պահանջում է, որ կրենք մեր պատիժը (տես Ալմա 42.16–22):

Ի վերջո, մեղքի հետևանքը Աստծուց հեռանալն է (տես 1 Նեփի 10.21): Այդ հեռացումը այնքան խիստ է, որ մենք չենք կարող ինքնուրույն վերականգնել այն:

Այդ բաժանումը հաղթահարելու համար, մեր Երկնային Հայրը Իր Միածին Որդու, Հիսուս Քրիստոսի համար ուղի պատրաստեց՝ Իր վրա վերցնելու մեր մեղքերը, մեզ հնարավորություն տալով դառնալ հոգեպես մաքուր և Նրա հետ վերամիավորված: Սա ողորմության ծրագիր է:

Փրկիչն ուսուցանել է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17):

Որպես Իր Քավության մաս, Հիսուսը տառապեց մեր մեղքերի համար Գեթսեմանի այգում և Գագաթի խաչի վրա: Մեր մեղքերից ապաշխարելով՝ մենք կարող ենք Նրա Քավության զորությունը բերել մեր կյանք:

Հիսուս Քրիստոսը, որը ինքնակամ քավեց մեր մեղքերը, ասել է.

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս ԺԱ.28–30):

Քավությունը նաև պարգևում է հետևյալ օրհնությունները.

  1. Հարություն բոլորին, ովքեր ծնվել են երկրի վրա (տես Ալմա 11.42–45):

  2. Հավերժական կյանք Աստծո ներկայության մեջ բոլոր զավակների համար, ովքեր մահացել են նախքան պատասխանատվության տարիքը՝ ութ տարեկան դառնալը (տես Մոսիա 3.16; 15.24–25; Մորոնի 8.8–12):

  3. Փորձության ժամերին խաղաղություն գտնելու կարողություն, քանի որ Հիսուսը Իր վրա է վերցրել մեր ցավերն ու հիվանդությունները (տես Հովհաննես ԺԴ.27; Ալմա 7.11–12):

  4. Արդարակյացներին փոխհատուցում՝ այս կյանքի անարդարությունների համար (տես Քարոզիր իմ ավետարանը [2004], 52):

«Միայն Հիսուս Քրիստոսը՝ որպես Աստծո Միածին Որդի և երկրի վրա ապրած միակ անմեղ մարդ, կարող էր քավություն կատարել ողջ մարդկության համար» (Bible Dictionary, “Atonement”):

Օ՜, իմ Հայր, Սայմոն Դյուի, Հիսուս Քրիստոսն այցելում է Ամերիկաներ, Ջոն Սքոթ © IRI; մանկան լուսանկար © Getty Images; այլ լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի