2011
Փշե պսակ, հաղթանակի պսակ
Ապրիլ 2011


Մինչև նոր հանդիպում

Փշե պսակ, հաղթանակի պսակ

Ինձ համար փշե պսակը դարձել է խորհրդանիշ, որ Փրկիչը տեղյակ է մեր բոլոր թաքնված ցավերին և Նա կարող է բժշկել դրանք:

Օգոստոս է Սուրբ Երկրում: Մեր շուրջը Կափառնայումի ավերակները կայծկլտում են կեսօրվա շոգին: Դա այցելության համար հմայիչ վայր էր, սակայն մինչ մեր գիդը միալար խոսում էր, իսկ մոտակայքում բզզում էր կնճիթավոր ցիկադա բզեզը, միտքս սկսեց թափառել:

Հանկարծ ես զգաստացա, երբ գիդը մատնանշելով ծառը, որի ստվերում կանգնած էինք մենք, իմիջիայլոց ասաց. «Նրանք այս ծառը անվանում են «փշե պսակ»»: Ես նայեցի ստվարախիտ ճյուղերին: Որտե՞ղ էին փշերը: Ձգվելով ես զգուշորեն ներքև քաշեցի մի փոքր ճյուղ:

Ահա, նուրբ տերևների մեջ ես տեսա փշերը: Կանաչ ու բարակ, անչափ սուր, իմ բթամատի երկարության փշերը անտեսանելի էին մի քանի քայլ հեռավորությունից: Սակայն տերևներով ծածկված այդ ճյուղերին դիպչելիս անշուշտ ցավ կզգայիր:

Ես հիշեցի այն բազմաթիվ նկարները, որտեղ Փրկիչը կանգնած է ծաղրող դատարանի առաջ կարմիր թիկնոցով, գլխին չոր, փշոտ ճյուղերից հյուսված պսակը: Հանկարծ մտքովս անցավ, որ ստրուկը կամ զինվորը, որին հանձնարարվել էր պատրաստել այդ պսակը, կցանկանար աշխատել ոչ թե կոտրվող, չոր ոստերի, այլ այս ծառի ճյուղերի պես ճկուն կանաչ ճյուղերի հետ: Ավելին, այդ պսակի նպատակը ոչ թե պարզապես ցավ պատճառելն էր, այլ՝ խայթելն ու ծաղրելը:

Հնագույն աշխարհում կանաչ, ստվարախիտ, սովորաբար դափնու բուրավետ ճյուղերից պատրաստված պսակը հաճախ տրվում էր մրցույթների և ճակատամարտերի հաղթողներին: Դափնեպսակները զարդարում էին թագավորների և կայսրների կերպարները: Հավանաբար, դաժան պսակը, որ խրվել էր Փրկչի ճակատի մեջ, լինելով կանաչ և ստվարախիտ, կարող էր չարախինդ ծաղրանքով ներկայացնել հնում ցուցաբերվող այդ մեծարանքը: Սա ենթադրություն է, և ոչ թե վարդապետության արտահայտում: Սակայն դա այդպես պատկերացնելով ինձ համար ավելի պարզ է դառնում Քավության ևս մեկ կողմը՝ Փրկիչը տեղյակ է մեր վշտերին, և Նա կարող է բժշկել մեզ:

Նրա ուսերին գցված թիկնոցը թագավորական խոհրդանիշի ծաղրանքն էր: Այն ծածկում էր մտրակի հարվածների տեղերը և խոր վերքերը: Նույնկերպ փշոտ սաղարթախիտ պսակը կարող էր թվալ հաղթողի մրցանակ, սակայն իրականում թաքցնում էր իր իսկ պատճառած ցավը:

Մեզանից շատերը կրում են անտեսանելի վիրավորանքներ: Օրհներգն ուսուցանում է, որ «հանգիստ սրտում թաքնված է վիշտը, որ անտեսանելի է աչքի համար» (“Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220): Սակայն Փրկիչը իրոք տեսնում է: Նա լավատեղյակ է թաքնված տառապանքին: Նրա ողջ ծառայությունն անցավ Քավության և Հարության ակնկալիքով: Սակայն այդ մասին չգիտեին նրանք, ում Նա ուսուցանեց, օրհնեց և բժշկեց: Անգամ Իր աշակերտներն էին անտեղյակ:

Փրկիչը տեսնում է անցած «թիկնոցները» և «պսակները», որ մյուսներից քողարկում են մեր տառապանքները: Կրելով «ցավեր և չարչարանքներ և փորձություններ ամեն տեսակի», Նա լի է ողորմածությամբ և գիտի ինչպես սատարել մեզ, երբ մենք մեր բեռը դնում ենք Նրա ոտքերի մոտ (տես Ալմա 7.11–12): Նրա բալասանը միայն կարող է բուժել խորը և թաքնված վերքերը: Եվ պսակը, որ Նա մեկնում է մեզ, իսկապես հաղթողի պսակ է:

Քրիստոսը փշե պսակով, Կառլ Հենրիխ Բլոխ, օգտագործված է Դանիայի Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, չբազմացնել