2011
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2011


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ստորև տրվում են մի քանի օրինակներ:

«Միշտ հիշենք Նրան», էջ 20. Ընտանիքով քննարկեք Երեց Քրիստոֆերսոնի խորհուրդը. «Մենք կարող ենք սկսել նրանից, որ մաքրենք ամեն ինչ մեր կյանքից, ապա նորից հետ բերենք՝ դասավորելով ըստ առաջնահերթությունների, դնելով Փրկչին կենտրոնում»: Զրուցեք Երեց Քրիստոֆերսոնի նշած օրհնությունների մասին, որոնք գալիս են, եթե մենք «միշտ հիշում ենք Փրկչին»:

«Սուրբ գրությունների զորությունը», էջ 52. Միասին այս հոդվածը կարդալուց հետո, ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել սուրբ գրությունները կարդալու և սեմինարիա հաճախելու վերաբերյալ իրենց զգացողություններով: Խնդրեք նրանց իրենց օրագրերում գրել սուրբ գրությունների զորության մասին իրենց վկայությունները: Խրախուսեք ձեր երեխաներին ուսումնասիրել և անգիր սովորել սուրբ գրությունների սերտման հատվածները:

«Միջնորդ Հիսուս Քրիստոսը», էջ 56. Միասին հոդվածը կարդալով, խնդրեք ձեր ընտանիքին ուշադրություն դարձնել միջնորդի կարևորության վրա: Նրանց հարցրեք, ինչ կպատահեր, եթե միջնորդը չօգներ մարդուն պարտքը վճարել: Դուք կարող եք նաև կարդալ սուրբ գրությունները և քննարկել, թե ինչու է Փրկիչը մեր միջնորդը հանդիսանում: Կարող եք կարդալ 2 Նեփի 2.27–28 և Ալմա 42.24–25:

«Լրիվ զգեստավորված», էջ 70. Ընտանիքի անդամներին խնդրեք կոստյում հագնել կամ խաղալ մեկ ուրիշի դերը: Բոլորին հնարավորություն տվեք կիսվել նրանով, թե ով են իրենք: Պատմությունը կարդալուց հետո բացատրեք, որ անկախ մեր դերից, մենք միշտ Աստծո զավակներն ենք:

Երջանիկ ժամանակ և հավերժական կապեր

Երբ իմ երեխաները փոքր էին, նրանք սիրում էին խաղեր խաղալ ընտանեկան երելոյից հետո: Նրանց սիրված խաղերից էր «Կնճիթավոր փիղը», որն իր անվանումն էր ստացել մեր դստեր՝ Ջոսելինի դպրոցում սովորած երգի վերնագրի շնորհիվ: Նրանից հետո, երբ մենք բոլորս երգում էինք, ես կատարում էի Փղի դերը և մեջքիս վրա ման էի տալիս երեխաներին: Առաջինը մեջքիս էր բարձրանում իմ երկու տարեկան որդի Ջորջը, ապա իմ չորսամյա դուստր Ջոսելինը, և վերջապես կինս՝ Էլիզաբեթը: Երբ բոլոր երեքը նստած էին մեջքիս, ես նրանց ման էի տալիս հյուրասենյակով: Շատ զվարճալի էր:

Տարիներ անց իմ մեծացած երեխաները սպասում էին իրենց միսիոներական կանչերին: Մի ընտանեկան երեկոյի ժամանակ նրանք հիշեցին «Կնճիթավոր փղին»: Մենք միասին երգեցինք երգը, տարիների ընդմիջումից հետո, և ես կրկին դարձա փիղ: Սկզբից որդիս, ապա դուստրս, հետո կինսը, բարձրացան մեջքիս: Ի վերջո, ես փռված-պառկած էի հատակին, և բոլորս ծիծաղում էինք:

Այդ պահի հուշերը մեզ երախտագիտության զգացում են պարգևում նրա համար, որ մարգարեները մեզ ուսուցանել են ընտանեկան երեկոների մասին: Մենք սովորեցինք, որ անկախ նրանից, թե որքան հասարակ են ընտանեկան երեկոները, ամենակարևորն այն է, որ մենք մեր ընտանիքների հետ երջանիկ պահեր ենք ունենում, որոնք ամրացնում են մեր հավերժական կապերը:

Վիկտոր Գ. Չոկա Ռիվերա