2011
Նա մեզ ցույց տվեց տունդարձի ճանապարհը
նախորդ հաջորդ

Երիտասարդներ

Նա մեզ ցույց տվեց տունդարձի ճանապարհը

Elaine S. Dalton

Փրկիչը եկավ երկիր ցույց տալու մեզ՝ ինչպես պետք է ապրել այն ծրագրով, որը կազմվել էր երկնքում, ծրագիր, ըստ որի եթե ապրենք, երջանկություն կունենանք: Նրա օրինակը մեզ ցույց տվեց դեպի տուն՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը: Ոչ ոք, ով երբևէ ապրել է, չի եղել այդքան «անսասան և անխախտ» (Մոսիա 5.15): Նա երբեք չշեղվեց: Նա միշտ կատարում էր Հոր կամքը, և Նա հավատարիմ մնաց Իր աստվածային առաքելությանը …

Դուք մի մասն եք այդ հրաշալի ծրագրի, որը ներկայացվեց նախամահկանացու աշխարհում: Այժմ ձեր աշխարհ գալը նախատեսված էր այն ժամանակ, երբ այդ ծրագիրն ընդունվեց: Պատահականություն չէ ձեր գալու ժամանակն ու վայրը: Այն ժամանակ ձեր «խիստ մեծ հավատքը ու բարի գործերը» (Ալմա 13.3) դրել են հիմքը այն բանի, որը դուք կարող եք կատարել այժմ, եթե հավատրիմ և հնազանդ լինեք … Դուք մեծ աշխատանք ունեք կատարելու: Ձեր աստվածային առաքելությունը իրագործելու և երջանկության ծրագրով ապրելու համար դուք ևս պետք է «հաստատակամ և անսասան լինեք»:

Էլեյն Ս. Դալտոն, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, «Բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում», Լիահոնա, մայիս 2008, 116: