Եկեղեցու Պատմությունն աշխարհում
Մարշալյան կղզիներ
Թեև Եկեղեցու անդամները այցելեցին Մարշալյան կղզիներ Երկրորդ Համաշխարհայինի տարիներին, պաշտոնական միսիոներական աշխատանքը սկսվեց 1977թ. փետրվարին: Այդ տարի Հավայիի Հոնոլուլու Միսիայից Երեց Վիլիամ Վարդելը և Երեց Սթիվեն Կուպերը նշանակվեցին աշխատելու այդ տարածքում: Եկեղեցու անդամ Էլդրեդ Ֆյուկեսի օգնությամբ, որը Մարշալյան կղզիներ էր տեղափոխվել աշխատանքի բերումով, նրանք սկսեցին Եկեղեցու ծառայություններն անցկացնել մեկ այլ եկեղեցու շենքում:
Այդ առաջին տարին միսիոներները մկրտեցին 27 նորադարձի: Երեք տարի անց Մարշալյան կղզիները դարձան Մայկրոնեզիա Գուամ Միսիայի մասը: 1984թ. Մարշալյան կղզիների Մաջուրո Շրջանը կազմակերպվեց: Եկեղեցու անդամությունը շարունակվեց աճել, որի արդյունքում 1991թ. Կվաջալեին կորալյան կղզիների վրա կազմակերպվեց երկրորդ շրջանը: 2006թ. Մարշալյան կղզիների Մաջուրո Միսիան ստեղծվեց: Հաջորդող երեք տարիներին ակտիվ անդամության աննախադեպ աճ նկատվեց, որը պայմանավորված էր ակտիվացման ջանքերի, նորադարձների մկրտությունների և տեղական ղեկավարների ամրացման հետ: Արդյունքում, 2009թ. հունիսի 14-ին Մարշալյան Կղզիների Մաջուրո Ցիցը կազմակերպվեց:
Մարշալյան կղզիների անդամների հավատքի և դարձի գալու մասին պատմությունները տես էջ 32-ում:
Եկեղեցին Մարշալյան կղզիներում | |
---|---|
Անդամների թիվը |
4,486 |
Միսիաներ |
1 |
Ցցեր |
1 |
Շրջաններ |
1 |
Ծխեր/Ճյուղեր |
11 |