2011
Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է
Ապրիլ 2011


Տուն բերենք Երեխաների խմբի դասը

Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է

Դուք կարող եք օգտագործել այս դասը և վարժությունը՝ ավելին սովորելով Երեխաների Խմբի այս ամսվա թեմայի մասին:

«Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.3):

Ի՞նչ կուզենայիք տալ ինչ-որ մեկին, ում շատ-շատ եք սիրում: Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը այնքան շատ է սիրում մեզ, որ Իր կյանքը տվեց մեզ համար:

Երկնային Հայրը գիտեր, որ եթե մենք մեղանչենք և սխալներ գործենք, չենք կարող կրկին Իր հետ ապրել: Եվ Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, առաջարկեց լինել մեր Փրկիչը: Երկնային Հայրը ընտրեց Նրան, որ փրկի մեզ, որովհետև միայն Նա կարող էր անմեղ կյանքով ապրել:

Հիսուսը տառապեց և մահացավ, որպեսզի մեզ փրկի մահից և մեր մեղքերից: Այս սիրո արարքը կոչվում է Քավություն: Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերից, ներվել, դառնալ Հիսուսի պես մաքուր և անաղարտ:

Հիսուսը խաչվեց և մահացավ, սակայն երեք օր հետո Նա հարություն առավ: Նա կրկին ապրեց: Քանի որ Նա հարություն առավ, մենք ևս հարություն կառնենք: Սա նշանակում է, որ մեր մարմինները և հոգիները կվերամիավորվեն հավետ:

Իսկապես, Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա մեր բոլորի համար կատարյալ օրինակ է: Նա սովորեցրեց մեզ բարյացակամորեն վերաբերվել միմյանց: Նա սովորեցրեց մեզ ծառայել միմյանց: Նա սովորեցրեց մեզ ավելի լավը դառնալ: Մենք չենք կարող Նրա պես կատարյալ կյանքով ապրել, սակայն կարող ենք վերադառնալ ապրելու Հիսուսի և Երկնային Հոր հետ՝ հնազանդվելով պատվիրաններին և մեր ուժերի չափով լավագույնս գործելով: Մենք պետք է ամեն օր հետևենք Հիսուս Քրիստոսին:

Ձախում. լուսանկարը Պոլ Մանի © 1991 IRI; աջում. լուսանկարը Բեթ Մ. Վիթեկերի