2011
Վարդապետություն և Ուխտեր 76.22–24
Ապրիլ 2011


Տող առ տող

Վարդապետություն և Ուխտեր 76.22-24

Այս տողերը հայտարարում են Հիսուս Քրիստոսի մասին արդի վկայությունը, որ՝ Նա ապրում է

22 Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրում է:

23 Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է,–

24 Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո:

Բազմաթիվ վկայություններ

Նախքան այս հայտնությունը բազմաթիվ վկայություններ են տրվել հարություն առած Քրիստոսի մասին: Ահա մի քանի օրինակներ.

Նա ապրում է:

Նկար
President Thomas S. Monson

«Ես կարդացել եմ և հավատում եմ վկայություններին նրանց, ովքեր զգացել են Քրիստոսի Խաչելության վիշտը և Նրա Հարության ուրախությունը: Ես կարդացել եմ և հավատում եմ Նոր Աշխարհից նրանց վկայություններին, ում այցելեց նույն հարություն առած Տերը:

Ես հավատում եմ վկայությանը նրա, ով այս տնտեսության մեջ խոսեց Հոր և Որդու հետ մի պուրակում, որն այժմ կոչվում է սուրբ, և ով տվեց իր կյանքը՝ իր արյամբ կնքելով այդ վկայությունը»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Նա հարություն առավ» Լիահոնա, մայիս 2010, 89:

Աշխարհներ ստեղծվեցին

Նկար
Elder Neal A. Maxwell

«Հոր ղեկավարությամբ Քրիստոսը տիեզերքի Տերն էր, որը ստեղծեց անհամար աշխարհներ, որոնցից մերը միակն է (տես Եփեսացիս Գ.9; Եբրայեցիս Ա.2):

Քանի՞ մոլորակ կա տիեզերքում, որոնց վրա մարդիկ են ապրում: Մենք չգիտենք, սակայն մենք միայնակ չենք տիեզերքում: Աստված մեկ մոլորակի Աստվածը չէ»:

Երեց Նիլ Ա. Մաքսվել (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից, «Քրիստոսի հատուկ վկաները», Լիահոնա, ապր. 2001, 5:

Աստծո որդիներ և դուստրեր

Նկար
President Dieter F. Uchtdorf

Դուք սովորական էակներ չեք, ողջ աշխարհի իմ սիրելի երիտասարդ ընկերներ: Դուք փառավոր եք և հավերժական: …

Իմ աղոթքը և օրհնությունն է, որ երբ դուք նայեք ձեր արտացոլանքին, կարողանաք նայել ձեր թերություններից և կասկածներից այն կողմ և տեսնեք, թե ով եք դուք իրականում, դուք Ամենազոր Աստծո փառահեղ որդիներն ու դուստրերն եք»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Արտացոլանքը ջրում» (Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, նոյ. 1, 2009); մատչելի է՝ CESfiresides.lds.org կայքում:

Հատված Նա հարություն առավ նկարից, Դել Փարսոն