2011
Ուրախ` տանը
Ապրիլ 2011


Ուրախ՝ տանը

Բունթան և Նեթը քույր ու եղբայր են, և ապրում են Սիեմ Ռիփում, Կամբոջիա:

Դառնալով ութ տարեկան Բունթան որոշեց մկրտվել: Երբ Նեթը դառնա ութ տարեկան, նա ևս կմկրտվի: «Ես ուզում եմ ստանալ Սուրբ Հոգին»,- ասում է նա:

Կարևոր է, որ Բունթան և Նեթը ծառայեն մյուսներին: Երբ մեծանա, Բունթան ցանկանում է լինել միսիոներ: Նեթը անհամբեր սպասում է, երբ կարող է լինել «տատիկ միսիոներ»՝ տարեց միսիոներ:

Մարդիկ ողջ աշխարհից գալիս են իրենց քաղաք այցելելով հնագույն կառույցները, սակայն Բունթան և Նեթը շատ երջանիկ են, երբ տունն են և իրենց ընտանիքի հետ են ժամանակն անցկացնում:

Բունթան և Նեթը բակում հատուկ սովորելու տարածք ունեն, որտեղ նրանք նստում են և կարդում սուրբ գրությունները, կատարում են իրենց տնային աշխատանքը և կարդում են Լիահոնան: Բունթան և Նեթը սիրում են կարդալ իրենց սուրբ գրությունները: Ամեն օր նրանք փորձում են կարդալ սուրբ գրությունները: Նեթը սիրում է կարդալ Լեքիի երազի մասին, իսկ Բունթան սիրում է կարդալ Նեփիի մասին:

Նեթը սիրում է խաղալ քարե գնդիկներով: Բունթան սիրում է ֆուտբոլ խաղալ ցանկացած գնդակով:

Բունթան և Նեթը շատ ժամանակ են անցկացնում միասին: Նրանք երկուսն էլ փորձում են լավ վերաբերվել միմյանց և իրենց ընտանիքի անդամներին:

Լուսանկարները՝ Չադ Ի. Ֆարեսի