2011
Սփոփող Միության նպատակը
Ապրիլ 2011


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Սփոփող Միության նպատակը

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Երբ մեր նախագահությունն առաջին անգամ կանչվեց, մեզ տրվեցին Սփոփող Միության պատմության վերաբերյալ որոշ նյութեր: Մենք աղոթքով ուսումնասիրեցինք դրանք, ցանկանալով իմանալ Սփոփող Միության նպատակը, և թե ինչ է Տերը ցանկանում, որ մենք անենք: Մենք սովորեցինք, որ ըստ Տիրոջ սահմանման՝ Սփոփող Միության նպատակն է կազմակերպել, ուսուցանել և ոգեշնչել Նրա դուստրերին, պատրաստելով նրանց հավերժական կյանքի օրհնություններին:

Սփոփող Միության այդ նպատակը իրագործելու համար Տերը յուրաքանչյուր քրոջ և ողջ կազմակերպությանը հանձնարարել է՝

  1. Ավելացնել հավատքը և անձնական արդարակեցությունը:

  2. Ամրացնել ընտանիքները և տները:

  3. Գթասրտություն դրսևորել, ծառայելով Տիրոջը և Իր զավակներին:

Մենք կարող ենք Տիրոջ ձևով կատարել այս աշխատանքը, երբ փնտրենք ու ստանանք անձնական հայտնության և գործենք ըստ դրա: Առանց անձնական հայտնության մենք չենք կարող հաջողություն ունենալ: Եթե ուշադրություն ենք դարձնում անձնական հայտնությանը, մենք չենք ձախողվի: Մարգարե Նեփին ուսուցանել է մեզ, որ Սուրբ Հոգին մեզ ցույց կտա «բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք» (2 Նեփի 32.5): Մենք պետք է այնքան հանգիստ ու խաղաղ լինենք, որ լսենք Հոգու ձայնը:

Քույրեր, մենք կարևոր դեր ունենք՝ օգնելու կառուցել Աստծո արքայությունը և պատրաստվել Տիրոջ գալստին: Իրականում, Տիրոջ աշխատանքը չի կարող իրագործվել առանց Նրա դուստրերի օգնության: Այդ իսկ պատճառով Տերը ակնկալում է մեզ ավելացնել մեր ավանդը: Նա մեզանից ակնկալում է կատարել Սփոփող Միության նպատակը՝ առավել քան երբևէ:

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ:

Սուրբ Գրություններից

Երկրորդ Օրինաց Զ.5–7; Ղուկաս Ժ.30–37; Հակոբոս Ա.27; 2 Նեփի 25.26; Մոսիա 3.12–13

Մեր պատմությունից

1842թ. հունիսի 9-ին Սփոփող Միության ժողովին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանեց քույրերին, որ նրանց կազմակերպությունը «ոչ միայն պետք է օգներ աղքատներին, այլև հոգիներ փրկեր»:1 Այս սահմանումը իր մեջ կրում էր հոգևոր և աշխարհիկ նպատակ, որը բնութագրել է Սփոփող Միությանը իր պատմության ընթացքում: 1906թ. Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) ուսուցանել է. «[Սփոփող Միությունը] ոչ միայն պետք է զբաղվի աղքատների, հիվանդների և կարիքավորների կարիքները հոգալով, այլև իր պարտականության մեծագույն մասն է նաև հոգ տանել Սիոնի մայրերի և դուստրերի հոգևոր բարօրության և փրկության համար, վստահ լինել, որ ոչ ոք անտեսված չէ, բոլորը պաշտպանված են դժբախտությունից, աղետից, խավարի ուժերից և աշխարհում նրանց ահաբեկող չարից»:2 2001թ. Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը կրկնել է. «Այս Եկեղեցու յուրաքանչյուր քույր, ով ուխտեր է կապել Տիրոջ հետ, աստվածային պարտականություն ունի օգնելու փրկել հոգիներ, առաջնորդել աշխարհի կանանց, ամրապնդել Սիոնի տները և կառուցել Աստծո արքայությունը»:3

Հղումներ

  1. Joseph Smith, in History of the Church, 1:78.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 185.

  3. M. Russell Ballard, “Women of Righteousness,” Liahona, Dec. 2002, 39.

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի