2011
Ձեռնարկի ուսուցումը շեշտադրում է փրկության աշխատանքը

Ձեռնարկի ուսուցումը շեշտադրում է փրկության աշխատանքը

2011թ. փետրվարին ղեկավարների համաշխարհային ուսուցմանը Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները մասնակիցներին հրահանգներ տվեցին նոր ձեռնարկներն ավելի արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Ժողովը 2010թ. նոյեմբերի ղեկավարների համաշխարհային ուսուցման տրամաբանական շարունակությունն էր, որի ժամանակ ներկայացվեցին ձեռնարկները:

Խոսնակները շեշտադրումը կատարեցին նրա վրա, թե ինչպես կարելի է ավելի ոգեշնչված ճանապարհով օգտագործել ձեռնարկները, շեշտեցին նոր ձեռնարկների վարդապետական հիմունքները հասկանալու կարևորությունը, թե ինչպես կարելի է կիրառել Եկեղեցու ծրագրերին հարմարվելու սկզբունքները, ինչպես ձեռնարկների փոփոխությունները կարող են կիրառվել փրկության աշխատանքը կատարելու համար, և թե որն է կանանց դերը խորհուրդներում:

Հեռարձակմանը մասնակցում էին Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական` Նախագահ Հենրի Բ. Այրինգը; Տասներկու Առաքյալների Քվորումից Երեցներ Ռասսել Մ. Նելսոնը, Դալլին Հ. Օուքսը, Ռիչարդ Գ. Սքոթը, Ռոբերտ Դ. Հեյլսը, Ջեֆրի Ռ. Հոլլանդը, Դեյվիդ Ա. Բեդնարը, Քվենտին Լ. Քուկը, Դ. Թոդ Քրիստոֆերսոնը և Նիլ Լ. Անդերսենը; Յոթանասունից` Երեցներ Քրեյգ Ս. Քրիսչենսենը, Բրյուս Դ. Փորտերը և Վ. Քրեյգ Ցվիկը և օժանդակների գերագույն նախագահները:

Ձեռնարկների ավելի ոգեշնչված կիրառումը

Անվանելով ժողովը «ձեռնարկներն ավելի արդյունավետ օգտագործելու եղանակները բացահայտելու երկրորդ հնարավրություն», Նախագահ Այրինգը խրախուսեց ղեկավարներին մեծացնել հայտնություն ստանալու իրենց ունակությունը:

«Միայն Հոգով դուք կիմանաք ինչպես կարող եք կիրառել ձեռնարկում կարդացածը», - ասաց նա: «…Ձեզ համար կարող է ոչ կիրառական թվալ ձեր առօրյա ծառայության մեջ ձեզ համար անհրաժեշտ հայտնությունն ակնկալելը կամ դրա հույսն ունենալը: Դա չի գա առանց հավատքի և տքնաջան աշխատանքի, սակայն դա հնարավոր է»:

Նախագահ Այրինգը խոստացավ, որ եթե ղեկավարները աշխատեն և աղոթեն` «հասկանալու և հետևելու համար իրենց տրված կյանքի խոսքերին», Տերը կօգնի նրանց մատուցել այնպիսի ծառայություն և դրսևորել այնպիսի ղեկավարում, որոնք իրենց զորությունից վեր են:

Ձեռնարկների վարդապետական հիմունքները

«Ձեռնարկը վարդապետական է, - ասաց Երեց Օուքսը: - Այն ավելի կարճ է, քան նախորդ ձեռնարկը, որովհետև շատ թեմաների համար այն չի տալիս կանոններ կամ ուղղություններ: Դրա փոխարեն տրվում են սկզբունքներ, որոնք կարող են կիրառվել ոգեշնչված ղեկավարների կողմից … ըստ տեղական պայմանների»:

Երեց Բեդնարը և Երեց Քրիստոֆերսոնը նախազգուշացրեցին ղեկավարներին, որ վերջիններս չշրջանցեն Ձեռնարկ 2-ի առաջին գլուխները` անմիջապես անցնելով հետագա գլուխներում շարադրված քաղաքականություններին: Սկզբի գլուխները տալիս են վարդապետական այն հիմքը, որն անհրաժեշտ է հաջորդող սկզբունքները և քաղաքականությունները հասկանալու և կիրառելու համար:

Երեց Բեդնարն ասաց, որ «սկզբունքի վրա հիմնված, կիրառման ավելի քիչ մանրամասներով ձեռնարկները մեր առաջ հոգևոր առումով ավելի պահանջկոտ և դժվար խնդիր են դնում»:

Հարմարեցման սկզբունքները

«Առաջին Նախագահության և Տասներկուսի կողմից հաստատված վարդապետության, ուխտերի և քաղաքականությունների հարցում մենք չեն շեղվում ձեռնարկից, - ասաց Երեց Նելսոնը,- Հարմարեցումը թույլ է տրվում որոշ միջոցառումների դեպքում՝ տեղական պայմաններին համապատասխան գործելու նպատակով»:

Ըստ Երեց Փորտերի, գլուխ 17-ը՝ «Հետևողականություն և Հարմարեցում», ներառվել էր օգնելու համար տեղական ղեկավարներին հետևել Հոգուն և որոշել, թե երբ է հարկավոր հարմարեցնել որոշ ծրագրեր: Գլուխը բացատրում է այն, ինչ չի կարող փոփոխվել, և տալիս է հինգ պայման, որոնց պարագայում կարելի է հարմարեցում կատարել. Ընտանեկան հանգամանքներ, սահմանափակ տրանսպորտային և հաղորդակցման միջոցներ, փոքր քվորումներ կամ դասարաններ, ղեկավարների ոչ բավարար քանակ և անվտանգության խնդիրներ:

«Ճիշտ հարմարեցումը չի թուլացնում Եկեղեցին, այլ ամրացնում է», - ասաց Երեց Փորտերը Յոթանասունական Երեց Վ. Քրեյգ Ցվիկի ելույթի ժամանակ: Ոգեշնչված հարմարեցումներ կատարելիս ղեկավարները չպետք է այնպիսի զգացում ունենան, կարծես կատարյալից շեղվում են: «Եկեղեցու ցանկացած միավորի մատչելի են վարդապետությունները, ծեսերը, քահանայության զորությունը և Հոգու պարգևները, որոնք անհրաժեշտ են Աստծո զավակների փրկության և վեհացման համար», - գրել է Երեց Փորտերը:

Փրկության աշխատանքը

Ձեռնարկ 2-ում կատարված փոփոխությունները միտված են առաջ տանել փրկության աշխատանքը: Նախագահ Այրինգն ասել է. «Ձեռնարկը ձեզ համար գանձ կդառնա, երբ դուք օգտագործեք այն օգնելով ուրիշներին ընտրել հավերժական կյանքի ուղին: Դա է նպատակը»:

Գլուխ 5-ը «Փրկության աշխատանքը ծխում և ցցում» վերնագրի ներքո միացնում է իրար մի շարք թեմաներ, որոնք նախկինում առանձին էին մատուցվում, ներառյալ՝ անդամի միսիոներական աշխատանքը, նորադարձին Եկեղեցում պահելը, ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը:

«Պողոսն ասել է, որ ժամանակների լրության այս տնտեսության մեջ, բոլոր բաները կհավաքվեն միասին և մեկ կլինեն Քրիստոսում», - ասաց Երեց Բեդնարը (տես Եփեսացիս Ա.10): «Կա միայն մեկ աշխատանք»:

Օրինակ, այն, ինչ նախկինում համարվում էր Եկեղեցու առանձին առաքելոթյուններ, իրականում «նույն աշխատանքն է տարբեր բնագավառներում», ասաց նա: Միսիոներական աշխատանքը ավետարանը քարոզելն է և մյուսներին հրավիրելը ստանալ սուրբ ծեսերը և ուխտեր կապել: Սրբերին կատարելագործելը, ներառյալ՝ Եկեղեցում պահելը, ակտիվացումը և ուսուցանումը, աշխատանքը է, որը հրավիրում է մարդկանց հարգել ծեսերը և ուխտերը: Մահացածների փրկագնումը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով հնարավորություն է տալիս մահացածներին ստանալ ծեսերը և կապել ուխտերը:

Երեց Հոլլանդն ասաց, որ ընդհանուր առմամբ ձեռնարկի փոփոխությունները օգնում են հասկանալ, որ քվորումների և օժանդակների ղեկավարները ծխի խորհրդի կազմում չեն պարզապես այն պատճառով, որպեսզի մտածեն իրենց քվորումների և օժանդակների անդամների մասին, սակայն նրանք նույնպես կիսում են բոլոր անդամների հոգևոր բարեկեցության ընդհանուր պատասխանատվությունը:

Երեց Քուկը օգնեց պարզաբանել, թե ինչպես են Ձեռնարկ 2-ում կատարված քաղաքականության որոշ փոփոխություններ նպաստում փրկության աշխատանքին:

Նա շեշտեց եպիսկոպոսների և ծխերի խորհուրդների կողմից բարօրության կարիքները բավարարելու կարևորությունը այժմ, երբ այլևս չեն գործում բարօրության ժողովներ: Նա բացատրեց Մելքիսեդեկյան Քահանայության ղեկավարների աճող դերը քվորումի անդամների հետ խորհրդակցելու գործում: Նա այնուհետև պարզաբանեց այն փոփոխությունները, որոնք թույլ են տալիս այն հայրերին, որոնք տաճարի լիարժեք արժանավորություն չունեն, որոշ դեպքերում մասնակցել ընտանիքի անդամների ծեսերին և օրհնություններին:

«Մենք ծրագրեր իրականացնելու կամ կազմակերպություն ղեկավարելու գործով չենք զբաղված», - ասաց Երեց Բեդնարը: «Դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Սա փրկության աշխատանք է: Եվ երբ մենք սկսում ենք մտածել ծեսերի և ուխտերի մասին, քահանայության ղեկավարները իրավացիորեն կարող են հարցնել, թե որն է հաջորդ ծեսը, որն անհրաժեշտ է այս անձի կամ ընտանիքի կյանքում և ինչպես մենք կարող ենք օգնել նախապատրաստության այդ գործում»:

Կանայք խորհուրդներում

Երեց Սքոթը մտահոգություն հայտնեց, որ որոշ վայրերում ղեկավարները խորհրդակցելիս չեն ներգրավում կանանց: «Երբ [կանայք] խրախուսվում են ազատորեն մասնակցել ծխի խորհրդի ժողովներին, նրանց մտքերը միշտ օգտակար և ոգեշնչող են լինում», - ասաց նա:

Ղեկավարները նման մասնակցություն կարող են խրախուսել, անվանապես դիմելով կանանց և շնորհակալություն հայտնելով նրանց մտքերի և առաջարկությունների համար, բացատրեց Երեց Սքոթը:

«Հավելյալ օրհնությունը, որը մտնում է այս ցուցումներին հետևող քահանայության ղեկավարների տուն» այն է, որ «այդ տղամարդիկ ավելի շատ են գնահատում տանը իրենց սեփական կանանց սուրբ դերը», - ավելացրեց նա:

Նա սովորեցրեց խորհրդի անդամների մեջ համաձայնություն փնտրելու կարևորության մասին: Երբ առկա է նման զգացում, ղեկավարը կարողանում է տեսնել այն և ստանալ ընդհանուր համաձայնությունը: Այն դեպքերում, երբ անդամները միասնական չեն, ղեկավարները պետք է խորհուրդ հարցնեն ծխի խորհրդի յուրաքանչյուր անդամից, շնորհակալություն հայտնեն նրանց մտքերի համար, որոշում կայացնեն և խնդրեն խորհրդի անդամներին միասնական աջակցություն ցուցաբերել այդ որոշման հարցում: Երեց Սքոթը շեշտեց ծխի խորհրդի հարցերում գաղտնիությունը պահելու կարևորությունը:

Ակնկալվող արդյունքները

Երեց Նելսոնը ավարտեց ուսուցումը, հայտնելով երեք հույս. այդ պարզեցումները թույլ կտան անդամների ժամանակը և միջոցները ավելի արդյունավետ օգտագործել, քահանայության զորությունը քահանայության յուրաքանչյուր կրողի մոտ կլավելանա, օրհնելով Եկեղեցում յուրաքանչյուր անձի և ընտանիքի, և յուրաքանչյուր անդամ կարող է նվիրվածության և աշակերտ լինելու ավելի խորը զգացում ունենալ:

Փրկության աշխատանքում քահանայության ղեկավարները պետք է անհատական կարիք համարեն հաջորդ ծեսերը և աջակցեն դրանց նախապատրաստվելու գործում:

Լուսանկարը Քրեյգ Դայմոնդի, © IRI

Եկեղեցու ղեկավարներն ասացին, որ և տղամարդիկ, և կանայք պետք է հավասարապես հնարավորություն ունենան ազատ արտահայտելու իրենց մտքերը ղեկավարների ժողովների ժամանակ:

Լուսանկարը Քրեյգ Դայմոնդի