2011
Ես հետաքրքրված չեմ Եկեղեցով
Ապրիլ 2011


Ես հետաքրքրված չեմ Եկեղեցով

Թանինտոա Սեքստոն, Մարշալյան կղզիներ

Ես չէի ուզում Եկեղեցու հետ որևէ առնչություն ունենալ, երբ կինս հարցրեց, թե կարո՞ղ են արդյոք միսիոներները ուսուցանել մեր որդիներին: Սակայն ես չմերժեցի, քանի որ նա արդեն անդամ էր:

Երբ միսիոներները սկսեցին շաբաթը երկու անգամ գալ մեր տուն, ես գնում էի ընկերոջս տուն, որը մեր հարևանն էր: Ընկերս մեկ այլ Քրիստոնյա Եկեղեցու հավատարիմ անդամ էր: Ամեն անգամ, երբ ես այցելում էի նրան, նա ցանկանում էր խոսել Աստվածաշնչի մասին: Ես ասում էի նրան, որ ինձ չեն հետաքրքրում նման բաները և չեմ ցանկանում կրոն ուսումնասիրել: Սակայն նա փորձում էր համոզել ինձ, և ի վերջո ես տեղի տվեցի: Այսպիսով, երկար ժամանակ ես Աստվածաշունչ էի ուսումնասիրում ընկերոջս հետ, մինչ միսիոներները ուսուցանում էին իմ տղաներին:

Մի օր միսիոներների գալու ժամն էր, սակայն տնից գնալու փոխարեն, ես որոշեցի մնալ մյուս սենյակում: Երբ միսիոներները սկսեցին ուսուցանել իմ որդիներին, ես զգացի, որ ավելի եմ ցանկանում լսել: Ես ավելի ու ավելի էի մոտենում դռանը, որպեսզի կարողանայի լավ լսել: Նրանք ուսուցանում էին իմ որդիներին առաքյալների և մարգարեների մասին:

Ավելի ուշ ես հասկացա, որ ուզում եմ ավելին իմանալ: Ես խոսեցի միսիոներների հետ և որոշեցի նրանց հետ անցնել զրույցները՝ առանձին: Կինս միշտ ներկա էր, սակայն ուրիշ ոչ ոք չգիտեր այդ մասին:

Այսպիսով, երբ միսիոներները գալիս էին շաբաթը երկու անգամ ուսուցանելու տղաներիս, ես գնում էի ընկերոջս տուն: Այնուհետև, մեկ այլ օր նրանք ուսուցանում էին ինձ:

Մի օր երբ ընկերս վատ բան ասաց Եկեղեցու մասին, ես պաշտպանեցի Եկեղեցին: Մարշալյան կղզիների շատ մարդկանց նման նա շատ բան չգիտեր Եկեղեցու մասին և սխալ էր հասկանում որոշ բաներ, որոնց հավատում են Վերջին Օրերի Սրբերը: Երբ նա կրկին բացասական կարծիք հայտնեց, ես կրկին պաշտպանեցի Եկեղեցին:

Այդպես շարունակվեց յոթ ամիս: Ապա մի օր ես հասկացա, որ Սուրբ Հոգին հաստատում էր ինձ, որ այն, ինչ միսիոներները ուսուցանում էին, ճշմարիտ էր: Ես հասկացա, որ պետք է մկրտվեմ, թեպետ դեռևս շատ քիչ գիտեի ավետարանի մասին:

2007թ. մկրտվելուց հետո ես անչափ ուրախ էի: Մենք սկսեցինք գումար հավաքել Հավայի տաճար գնալու համար, որտեղ կինս, մեր երեք երեխաները և ես կնքվեցինք 2008թ. դեկտեմբերին:

Եկեղեցու անդամ լինելը մեծապես ազդեց իմ կյանքի վրա: Ես որոշեցի թողնել իմ երկրորդ աշխատանքը ռեստորանում, որովհետև ես ուշ էի տուն գալիս և իմ ներքնահագուստը ներծծված էր լինում ծխախոտի ծխով: Չնայած այդ հավելյալ եկամտի կորստին, Տերը հոգ տարավ մեզ համար:

Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է, և Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է՝ Հոգու շնորհիվ, որ զգացել եմ, և օրհնությունների՝ որ ստացել եմ: