2011
Նորություններում
Ապրիլ 2011


Նորություններում

Երեց Փերին նոր ցից է ստեղծում Գուամում

Երեց Լ. Թոմ Փերին Տասներկու Առաքյալների Քվորումից 2010թ. դեկտեմբերին այցելեց Գուամ՝ Գուամի տարածքում առաջին ցիցը` Բարիգամա Գուամ Ցիցը ստեղծելու համար: Երեց Փերին, որը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ այդ տարածքում ծառայել է Միացյալ Նահանգների Ծովահետևակային Բանակում, այցելեց նաև Խաղաղօվկիանոսյան Պատերազմի Թանգարանը և հարևան Սայպան կղզին: Գուամում ապրում են թվով 1971 Եկեղեցու անդամ: Գուամի տարածաշրջանը Եկեղեցու Հյուսիսային Ասիայի Տարածքում է մտնում:

ՎՕՍ բժիշկները բուժում են խոլերան Պապուա Նոր Գվինեայում

Ավստրալիայից մի խումբ ՎՕՍ բժիշկներ 2010թ. վերջում զբաղված էին՝ բուժելով խոլերայի համաճարակի զոհեր դարձած Պապուա Նոր Գվինեայի հյուսիսարևմտյան հեռավոր գյուղերի բնակիչներին:

Բժիշկները աշխատեցին հարյուրավոր հիվանդների հետ, փրկելով մի տղամարդու, որը հիվանդանոց հասնելու պահին մահվան շեմին էր գտնվում, իսկ մյուսները առանց բուժման չէին կարող ապրել 24 ժամից ավել:

Մարդիկ ցամաքով և նավակներով գալիս էին բժիշկների մոտ: Դեյվիդ Վիլիամսը Բրիսբանից և Էնթոնի Մահլերը Քերնսից ասացին, որ Սոժեր գյուղ ժամանելուն պես մեկ օրվա ընթացքում իրենք բուժեցին ավելի քան 200 խոլերայով հիվանդների: Խոսելով ընդհանուր փորձառության մասին, Դոկտոր Մահլերն ասաց. «Դա իմ կյանքում մասնագիտական առավել հատուցող փորձառություն եղավ, անկախ դժվարություններից և ծայրահեղ հոգնեցնող աշխատանքային ծավալից»:

Բժիշկներ ուղարկելուց բացի, Եկեղեցին տրամադրեց օգնություն, ներառյալ բժշկական օգնության պարագաներ և ջրի մաքրման սարքեր: Եկեղեցու կողմից ճգնաժամ ապրող տարածքներ սննդամթերք և օճառ ուղարկվեց Պորտ Մորեսբիից, անձնական հիգիենայի փաթեթներ ուղարկվեցին Պորտ Մորեսբիից և Բրիսբանից: Ջրի մաքրման մասնագետ միսիոներական մի զույգ մեկնեց Պապուա Նոր Գվինեա օգնության աշխատանքները համակարգելու համար:

Տեսասկավառակը ներկայացնում է 2011թ. Միացյալի Թեման

Հունվարին Եկեղեցին սկսեց աշխարհով մեկ Եկեղեցու միավորներին բաժանել 2011թ. Երիտասարդներին ամրացնելու տեսասկավառակը՝ Մենք հավատում ենք, որպես լրացում 2011թ. Միացյալի թեմային:

Տեսասկավառակը պարունակում է մուլտիմեդիա ձևաչափի բովանդակություն, որի նպատակն է օգնել երիտասարդներին իրենց կյանքի կենտրոնական մասը դարձնել Հավատո Հանգանակներ 1.13-ի թեման: Մասնակցում են Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց գերագույն նախագահները, ներկայացվում է երաժշտություն, երիտասարդների վկայությունները և այլն:

Նյութի հիմնական մասը կազմում են երիտասարդների վկայությունները և ոգեշնչող փորձառությունները:

Երաժշտությունը, ուղերձները և վկայությունները կարող են օգտագործվել տարվա ընթացքում երիտասարդների դասերը, ժողովները և միջոցառումները բովանդակալից դարձնելու համար:

Բոլոր նյութերը կարելի է բեռնաթափել youth.lds.org կայքից:

Տեսասկավառակը թարգմանված է հետևյալ լեզուներով. Չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորերեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն: