Արձագանքներ
Նա թեթևացնում է մեր բեռը
Ես սիրում եմ այս ամսագիրը և դրա ողջ բովանդակությունը: Ես սիրում եմ Բարձրագույն Իշխանությունների հոդվածները, հատկապես համաժողովների ելույթները: Դրանք մեզ ուսուցանում են և խրախուսում առաջ գնալ՝ անկախ մեր փորձություններից:
Ես Եկեղեցու անդամ եմ արդեն 26 տարի և կարդացել եմ Լիահոնայի յուրաքանչյուր համարը: Ես հաճախ կարդում եմ հին համարները և մի հոդված հատկապես թանկ է ինձ համար. Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Տիրոջ բարի ողորմածությունը» (մայիս 2005, 99): Այն օգնում է ինձ հիշել, թե որքան հաճախ է Երկնային Հայրը միջամտում Իր բարի ողորմածությամբ և թեթևացնում մեր ծանր բեռը:
Իոլանդա Վալենտի, Իտալիա
Ուսմունքները գալիս են Տիրոջից
Ես շնորհակալ եմ, որ ամեն ամիս ունեմ կենդանի մարգարեների խոսքերը: Ես գիտեմ, որ նրանց ուսմունքները գալիս են Տիրոջ կողմից և կօրհնեն իմ կյանքը, եթե ես կիրառեմ դրանք: Աշխարհի Սրբերի փորձառությունների մասին կարդալը ամրացնում է իմ հավատքը և վկայությունը, որովհետև ես սովորում եմ, թե ինչպես են մյուսները կրում իրենց բեռը:
Բայրոն Դեյվիդ Քալդերոն Մոսքերա, Էկվադոր