2011
Համաշխարհային համառոտ լուրեր
Ապրիլ 2011


Համաշխարհային համառոտ լուրեր

Եկեղեցին ընդունում է Իններորդ Միջազգային Արվեստի Մրցույթի գործերը

Եկեղեցու Պատմության Թանգարանը Եկեղեցու Իններորդ Միջազգային Արվեստի Մրցույթի գրանցման ձևերը կտեղադրի ինտերնետում 2011թ. ապրիլի 4-ին: Մրցույթի համար գործերը պետք է ներկայացվեն ինտերնետով կամ ուղարկվեն փոստով մինչև 2011թ. հոկտեմբերի 7-ը: Գալիք մրցույթի թեման է «Հայտնի դարձնել Նրա հրաշալի գործերը» (ՎևՈւ 65.4): Անգլերենով լրացուցիչ տեղեկության համար կամ նախկին մրցույթներից ընտրված արվեստի գործեր տեսնելու համար այցելեք lds.org/churchhistory/museum/competition:

Նոր Կտակարանի պատմությունները գործի մեջ

Որպես օգնություն 2011թ. Նոր Կտակարանի ուսումնական ծրագրին, Նոր Կտակարանի Պատմությունները գրքի տեսաֆիլմերը այժմ անիմացիայի են ենթարկվել, օգտագործելով Պառալակս (parallax) եղանակը: 65 տեսաֆիլմեր մատչելի են անգլերենով, իսկ MP3 աուդիո ձայնագրությունները յուրաքանչյուր տեսաֆիլմի համար մատչելի են LDS.org-ի 11 լեզուներով: Պառալակս տեսաֆիլմերը բոլոր լեզուներով մատչելի կլինեն 2011թ. ընթացքում: Գտեք տեսաֆիլմերը scripturestories.lds.org-ում և ընտրեք Նոր Կտակարանի Պատմությունները (New Testament Stories բաժինը:

Բանգալորում երիտասարդները պարտավորություն են ստանձնում Աստծո առաջ

Հնդկաստանի Բանգալոր շրջանից ավելի քան 30 երիտասարդներ հավաքվել էին Կանակապուրա սարերում՝ սովորելու Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագրի մասին և հոգևոր դասեր քաղելու ֆիզիկական ծանր վարժություններից: Երիտասարդ տղամարդիկ պարանի և քարշակների միջոցով անցան լիճը: Նրանք առավոտյան վազք էին կատարում, մագլցում էին լեռներ և սովորում էին գոյատևել բարդ պայմաններում: Միջոցառումը ավարտվեց վկայության ժողովով:

Դիտեք և ունկնդրեք Նոր Կտակարանի կենդանի և գունազարդ պատմությունները scripturestories.lds.org-ում: