2011
Հարցեր և պատասխաններ
Ապրիլ 2011


Հարցեր և պատասխաններ

«Ինչո՞ւ է մեր ընտանիքը խնդիրներ ունենում, թեև մենք գնում ենք եկեղեցի, անցկացնում ընտանեկան երեկո և աշխատում ապրել ավետարանով: Ի՞նչ մենք կարող ենք անել»:

Ավետարանով ապրելը օրհնություններ է պարգևում, սակայն դա չի նշանակում, որ դուք խնդիրներից զերծ կլինեք: Փորձությունները կարող են ամրապնդել ձեր հավատքը՝ հուշելով ձեզ փնտրել Երկնային Հոր օգնությունը: Նրա օգնությամբ խնդիրները լուծելով դուք կսովորեք արդար որոշումներ կայացնել:

Դուք քննարկե՞լ եք այդ իրավիճակը ընտանիքով: Միասին խորհրդակցելով դուք կարող եք օգտակար մտքեր գտնել: Դուք ծոմ պահե՞լ եք և աղոթե՞լ եք որպես ընտանիք լուծումներ գտնելու համար: Դուք քննե՞լ եք սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները: Միգուցե ձեր ընտանիքը պետք է որոշ փոփոխություններ կատարի իրավիճակը շտկելու համար կամ գուցե դուք պարզապես պետք է լինեք հաստատակամ, համբերատար սպասեք և վստահեք Տիրոջը, որ ամրացնի ձեզ այս փորձության ընթացքում (տես Մոսիա 24.15):

Եթե մյուսները ցավ են պատճառել ձեր ընտանիքին, փորձեք ներել նրանց և չմեղադրել: Թեպետ ներողամտությունը անմիջապես չի լուծի խնդիրը, այն խաղաղություն կպարգևի ձեր սրտին և ավելի կհեշտացնի խնդիրների լուծումը:

Հակառակորդը հարձակում է գործում ընտանիքների վրա, որովհետև նրանց ամրությունը շատ կարևոր է Եկեղեցու և ձեր համայնքի համար: Այնպես որ շարունակեք տոկալ: Շարունակեք եկեղեցի հաճախել, ընտանեկան երեկոներ անցկացնել և ավետարանով ապրել: Հնազանդությունը օգնում է ձեզ զգալ Սուրբ Հոգին, իսկ Նրա առաջնորդությունը էական է գտնելու համար պատասխանները, որոնք դուք փնտրում եք: Ձեր ամենակարևոր նպատակներից մեկն է՝ ամուր ընտանիքում ապրելը, թեկուզև այն ընտանիքում, որը խնդիրներ ունի հաղթահարելու:

Օգտագործեք մեզ տրված ուղեցույցները

Հավանաբար, ընտանիքը չի ամրանում առանց փորձվելու: Բարեբախտաբար, մենք կարիք չունենք մեր խնդիրները միայնակ դիմակայել. Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հաջողության հասնենք և որպես անհատներ և որպես ընտանիքներ: Մեզ օգնելու նպատակով Նա մեզ կարևոր ուղեցույցներ է տվել, օրինակ սուրբ գրությունները, կենդանի մարգարե, Եկեղեցու այլ ղեկավարները և Սուրբ Հոգին: Նրանք կարող են մեզ օգնել հասկանալ և կիրառել ավետարանի սկզբունքները, որոնք ուրախություն կպարգևեն մեզ և մեր ընտանիքներին: Ինչպես նաև, երբեք մի մոռացեք ասել ձեր ծնողներին, որ դուք գնահատում և սիրում եք նրանց: Ես գիտեմ, որ Տերը ուղի կբացի ձեր ընտանիքի միավորվելու, ամրանալու և բարձրանալու համար: Ես գիտեմ, որ ընտանիքը կարգված է Աստծո կողմից:

Ջարեդ Լ., 18 տարեկան, Մինդանաո, Ֆիլիպիններ

Սովորեք ձեր դժվարություններից

Կարևոր չէ, թե որքան տքնաջան եք փորձում, միշտ էլ խնդիրներ կլինեն: Այդ փորձությունները օգնում են մեզ աճել: Այդ ամենը կախված է, թե ինչպես եք դուք արձագանքում այդ խնդիրներին: Կարևորն այն է, որ սովորեք դրանցից: Մի քայլ ետ գնացեք և նայեք, թե ինչ է իրականում կատարվում ձեր շուրջը: Աղոթեք փորձությունների համար, որոնց միջով անցնում եք, և հավատացեք, որ Տերը կօգնի ձեզ դուրս գալ այդ փորձություններից: Նրանք կարող են ուժ դառնալ ձեզ համար, և դուք էլ ձեր հերթին կարող ենք ուժ լինել մյուսների համար:

Մակենզի Ս., 18 տարեկան, Չիհուահուա, Մեքսիկա

Կարդացեք Ընտանիքի Հռչակագիրը

Խնդիրները գալիս են, անկախ նրանից մենք աղոթում ենք, թե ոչ: Դրանք ոչ թե պետք է պատժեն մեզ, այլ ամրացնեն: Կյանքում մեր դեմ ծառացած խնդիրները ընտանիքներին հնարավորություն են տալիս աշխատել միասին: Երբ իմ ընտանիքը առաջ է մղվում լարվածության, փողի խնդիրների միջոց, և պարզապես փորձում է ժամանակ գտնել միասին լինելու, մենք ավելի ենք մոտենում միմյանց և մեր Երկնային Հորը: Երբ դժվար ժամանակներ են լինում, մենք մի բան ենք անում՝ կարդում ենք «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Այն հիշեցնում է մեզ սուրբ կապը, որով մենք կապված ենք, և թե որքան կարևոր է պահել մեր ուխտերը:

Աննա Գ., 15 տարեկան, Ջորջիա, ԱՄՆ

Վստահեք Տիրոջը

Երբ ես մտածում եմ, թե ինչու իմ ընտանիքը խնդիրներ ունի, անգամ երբ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, ինձ օգնում է Հոբի պատմությունը և նրա կրած փորձությունները: Հոբ ԺԹ.25–26-ում կարդում ենք. «Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնե հողի վրա: Եվ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն»: Հոբն անցավ մեծ դժվարությունների միջով, սակայն նա դեռևս գիտեր, որ իր Քավիչն ապրում է: Երբ մենք կարողանանք Հոբի ձևով մտածել և ապրել, ես գիտեմ, որ կտեսնենք, որ մեր խնդիրները լուծվել են և կհասկանանք, որ մենք ունենք Քավիչ, որը բարձրացնում է մեզ այդ փորձություների ժամանակ:

Մեգան Բ., 17 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Հույսով դիմակայենք խնդիրներին

Խնդիրները մեզ ավելի ամուր են դարձնում, երբ ճիշտ ձևով ենք դրանց դիմակայում: Մենք պետք է խնդիրներին դիմակայենք հույսով և քաջությամբ: Դուք հնարավոր է անում ենք ամեն ինչ, հաճախելով եկեղեցի և փորձելով ապրել ավետարանով, և դուք պետք է ընդունեք այն փաստը, որ խնդիրները ձեզ զարգացնում են և, ի վերջո, ավելի են լավացնում: Փորձեք նաև գտնել, թե ինչն եք սխալ անում, և ջանքեր գործադրեք ուղղելու դա: Հաճախ փորձեք օգնել մյուսներին, և այդպիսով ձեր խնդիրները ավելի թեթև կթվան: Այդ ամենից բացի, միշտ խորհրդակցեք Տիրոջ հետ: Աղոթեք ձեր խնդիրների համար և խնդրեք, որ Երկնային Հայրը առաջնորդի ձեզ:

Ռայմոնդ Ա., 18 տարեկան, Ակկրա, Գանա

Ընդունեք Երկնային Հոր կամքը

Կարծում եմ, որ խնդիրների միջոցով Երկնային Հայրը փորձում է մեզ: Մենք չպետք է մոռանանք, որ Նա մեր Հայրն է և Նա շատ է սիրում մեզ, հետևաբար ցանկանում է լավագույնը մեզ համար: Ես գիտեմ, որ խնդիրները հաղթահարելու միակ ուղին հաստատակամությունն է և Հոր կամքը ընդունելը:

Խոսե Ս., 18 տարեկան, Անքեշ, Պերու

Համբերել մինչև վերջ

Արարչի ծրագրում ընտանիքը առանցքային դեր ունի, բնականաբար հակառակորդը ամեն ինչ անում է, որպեսզի մենք չկարողանանք միասին ապրել որպես երջանիկ, ավետարանի վրա հիմնված ընտանիք: Մենք գիտենք, որ կյանքը հեշտ չէ կամ եկեղեցի գնալը և ընտանեկան երեկո անցկացնելը չի ազատում գայթակղություններից: Երբ խնդիրներ են ծագում, կարդացեք ձեր սուրբ գրությունները, աղոթեք և պարզապես զրուցեք որպես ընտանիք:

Երեց Դադլի, 21 տարեկան, Ինդոնեզիա Ջակարտա Միսիա