Բաժին 18
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին, Ֆայեթում, Նյու Յորք, 1829թ. հունիսին (History of the Church, 1.60–64): Ահարոնյան Քահանայությունը շնորհելիս խոստացվել էր Մելքիսեդեկյան Քահանայության պարգևումը (տե՛ս 13-րդ բաժնի նախադրությունը): Ի պատասխան նրանց աղաչանքին, այս հարցի իմացության վերաբերյալ, Տերը տվեց այս հայտնությունը:
1–5՝ Սուրբ գրքերը ցույց են տալիս՝ ինչպես կառուցել Եկեղեցին. 6–8՝ Աշխարհը հասունանում է անօրինության մեջ. 9–16՝ Հոգիների արժեքը մեծ է. 17–25՝ Փրկություն ձեռք բերելու համար մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն Քրիստոսի անունը. 26–36՝ Հայտնվում է Տասներկուսի կոչումն ու առաքելությունը. 37–39՝ Օլիվեր Քաուդերին ու Դեյվիդ Ուիթմերը պետք է փնտրեն և գտնեն Տասներկուսին. 40–47՝ Փրկություն ձեռք բերելու համար, մարդիկ պետք է ապաշխարեն, մկրտվեն և պահեն պատվիրանները:
1 Արդ, ահա, այն բանի պատճառով, որ դո՛ւ, իմ ծառա՛ Օլիվեր Քաուդերի, փափագեցիր ինձանից իմանալ, ես տալիս եմ քեզ այս խոսքերը.
2 Ահա, բազմաթիվ առիթներով, իմ Հոգով ես քեզ ցույց եմ տվել, որ բաները, որոնք դու գրել ես, աճշմարիտ են. ուստի, դու գիտես, որ դրանք ճշմարիտ են:
3 Եվ եթե դու գիտես, որ դրանք ճշմարիտ են, ահա, ես պատվիրան եմ տալիս քեզ, որ դու վստահես այն բաներին, որոնք ագրված են.
4 Քանզի դրանցում բոլոր բաները գրված են՝ իմ եկեղեցու, իմ աավետարանի և իմ բվեմի հիմնադրման վերաբերյալ:
5 Ուստի, եթե դու իմ ավետարանի ու իմ վեմի հիմքի վրա կառուցես իմ եկեղեցին, դժոխքի դռները չպիտի հաղթեն քեզ:
6 Ահա, աաշխարհը հասունանում է անօրինության մեջ. և անպայման պետք է, որ մարդկանց զավակները դրդվեն ապաշխարության՝ և՛ բհեթանոսները, և՛ նաև Իսրայելի տունը:
7 Ուստի, քանի որ դու ամկրտվել ես իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի ձեռքով, համաձայն նրա, ինչ ես պատվիրել եմ նրան, նա իրագործել է այն, ինչը ես պատվիրեցի նրան:
8 Եվ արդ, մի զարմացիր, որ ես նրան կանչել եմ իմ իսկ նպատակի համար, նպատակ, որը հայտնի է ինձ. ուստի, եթե նա աջանասեր լինի իմ պատվիրանները բպահելիս, նա պիտի գօրհնվի հավերժական կյանքով. և նրա անունը դՋոզեֆ է:
9 Եվ արդ, Օլիվե՛ր Քաուդերի, ես ասում եմ քեզ, և նաև Դեյվիդ Ուիթմերին, պատվիրանի ձևով. քանզի, ահա, ես պատվիրում եմ բոլոր մարդկանց, ամենուր, ապաշխարել, և ես ասում եմ ձեզ, ճիշտ ինչպես Պողոսին՝ իմ աառաքյալին, քանզի դուք կանչված եք, ճիշտ այն նույն կոչումով, որով նա էր կանչված:
10 Հիշե՛ք, ահոգիների բարժեքը մեծ է Աստծո աչքում.
11 Քանզի, ահա, Տերը՝ քո աՔավիչը, մարմնի մեջ բմահ տարավ. ուստի նա գտարավ բոլոր մարդկանց դցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ:
12 Եվ նա կրկին ահարություն է առել մեռելներից, որ կարողանա բոլոր մարդկանց բերել իր մոտ՝ բապաշխարության պայմաններով:
13 Եվ որքա՜ն մեծ է նրա աուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է:
14 Ուստի, դուք կանչված եք՝ ապաշխարություն աաղաղակելու այս ժողովրդին:
15 Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ ահոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:
16 Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր աարքայություն, որքա՜ն մեծ կլինի ձեր բուրախությունը, եթե դուք շատ հոգիներ գբերեք ինձ մոտ:
17 Ահա, դուք ունեք ձեր առաջ իմ ավետարանը և իմ վեմը և իմ ափրկությունը:
18 աԽնդրեք Հորը՝ իմ բանունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին, որը ցույց է տալիս բոլոր բաները, որոնք գնպատակահարմար են մարդկանց զավակների համար:
19 Եվ, եթե դուք չունեք ահավատք, բհույս և գգթություն, դուք ոչինչ չեք կարող անել:
20 Մի ահակառակվեք ոչ մի եկեղեցու, բացի միայն դևի բեկեղեցուց:
21 Ձեզ վրա վերցրեք աանունը Քրիստոսի և բխոսեք ճշմարտությունը գլրջմտությամբ:
22 Եվ բոլոր նրանք, ովքեր ապաշխարում ու ամկրտվում են իմ անունով, որն է՝ Հիսուս Քրիստոս, և բհամբերում են մինչև վերջ, պիտի փրկվեն:
23 Ահա, Հիսուս Քրիստոսն այն աանունն է, որը տրված է Հորից, և ուրիշ անուն չկա տրված, որով մարդ կարողանա փրկվել.
24 Ուստի, բոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից, քանզի այդ անունով պիտի նրանք կոչվեն վերջին օրը.
25 Ուստի, եթե նրանք չգիտեն աանունը, որով նրանք կոչվում են, նրանք չեն կարող տեղ ունենալ իմ Հոր բարքայությունում:
26 Եվ արդ, ահա, կան նաև ուրիշները, որոնք կանչված են հայտարարելու իմ ավետարանը՝ թե՛ ահեթանոսին, թե՛ հրեային.
27 Այո՛, նույնիսկ տասներկուսը. և աՏասներկուսը կլինեն իմ աշակերտները, և նրանք իրենց վրա կվերցնեն իմ բանունը. և Տասներկուսը նրանք են, ովքեր, սրտի ողջ նվիրվածությամբ, կփափագեն իրենց վրա վերցնել իմ անունը:
28 Եվ եթե նրանք սրտի ողջ նվիրվածությամբ փափագեն իրենց վրա վերցնել իմ անունը, նրանք կանչված են գնալու աաշխարհը բոլոր՝ քարոզելու իմ բավետարանն գամեն արարածի:
29 Եվ այդ նրանք են, ովքեր կարգվել են իմ կողմից՝ ամկրտելու իմ անունով, համաձայն նրա, ինչ գրված է.
30 Եվ դուք ձեր առջև ունեք այն, ինչ գրված է. ուստի, դուք պետք է դա կատարեք համաձայն այն խոսքերի, որոնք գրված են:
31 Եվ արդ, ես ասում եմ ձեզ՝ աՏասներկուսիդ. Ահա, իմ շնորհը բավական է ձեզ համար. դուք պետք է ուղիղ քայլեք իմ առաջ և չմեղանչեք:
32 Եվ, ահա, դուք նրանք եք, ովքեր ակարգված են իմ կողմից՝ կարգելու քահանաներ և ուսուցիչներ. հայտարարելու իմ ավետարանը՝ բհամաձայն Սուրբ Հոգու զորության, որը ձեր մեջ է, և համաձայն մարդկանց համար Աստծո գկոչումների ու պարգևների.
33 Եվ ես՝ Հիսուս Քրիստոսս՝ ձեր Տերն ու ձեր Աստվածն եմ ասել դա:
34 Այս ախոսքերը ոչ մարդկանցից են, ոչ էլ մարդուց, այլ ինձանից. ուստի, դուք պետք է վկայեք՝ դրանք ինձանից են և ոչ թե մարդուց.
35 Քանզի իմ աձայնն է, որ ասում է դրանք ձեզ. քանզի դրանք իմ Հոգով են տրված ձեզ, և իմ զորությամբ դուք կարող եք դրանք կարդալ մեկդ մյուսին. և եթե չլիներ իմ զորությամբ, դուք չէիք ունենա դրանք.
36 Ուստի, դուք կարող եք ավկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը:
37 Եվ արդ, ահա, ես տալիս եմ քե՛զ, Օլիվե՛ր Քաուդերի, և նաև Դեյվիդ Ուիթմերին, որ դուք պիտի փնտրեք և գտնեք Տասներկուսին, որոնք կունենան այն ցանկությունները, որոնց մասին ես ասացի.
38 Եվ ըստ նրանց ցանկությունների ու նրանց ագործերի, դուք կճանաչեք նրանց:
39 Եվ երբ դուք գտնեք նրանց, դուք ցույց պիտի տաք նրանց այս բաները:
40 Եվ դուք պետք է վայր ընկնեք ու աերկրպագեք Հորը՝ իմ անունով:
41 Եվ դուք պետք է քարոզեք աշխարհին՝ ասելով. Դուք պետք է ապաշխարեք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի անունով.
42 Քանզի բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն ու մկրտվեն, և ոչ միայն տղամարդիկ, այլ կանայք և այն երեխաները, որոնք հասել են ապատասխանատվության տարիքի:
43 Եվ այժմ, երբ դուք ստացել եք այս, դուք պետք է պահեք իմ ապատվիրանները բոլոր բաներում.
44 Եվ ձեր ձեռքերով մարդկանց զավակների մեջ ես կգործեմ ազարմանալի մի գործ՝ շատերին բհամոզելու իրենց մեղքերի մեջ, որ նրանք կարողանան գալ ապաշխարության, և որ նրանք կարողանան գալ իմ Հոր արքայություն:
45 Ուստի, օրհնությունները, որոնք ես տալիս եմ ձեզ, բոլոր բաներից աառավել են:
46 Եվ հետո, երբ դուք ստացել եք այս, եթե դուք աչպահեք իմ պատվիրանները, դուք չեք կարող փրկվել իմ Հոր արքայությունում:
47 Ահա, ես՝ Հիսուս Քրիստոսս՝ ձեր Տերն ու ձեր Աստվածը, և ձեր Քավիչը, իմ Հոգու զորությամբ եմ ասել դա: Ամեն: