Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 128


Բաժին 128

Ջոզեֆ Սմիթ Մարգարեի նամակը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, որը լրացուցիչ ցուցումներ է պարունակում մահացածների համար մկրտությունների վերաբերյալ, գրանցված Նավուում, Իլինոյս, 1842թ. սեպտեմբերի 6-ին (History of the Church, 5.148–153):

1–5՝ Տեղական և ընդհանուր արձանագրողները պետք է վավերացնեն մահացածների համար մկրտությունների փաստը. 6–9՝ Նրանց գրանցումները կապող են և գրանցվում են երկրի վրա և երկնքում. 10–14՝ Մկրտության ավազանը գերեզմանի նմանությունն է. 15–17՝ Եղիան վերականգնեց մահացաների համար մկրտության հետ կապված զորությունը. 18–21՝ Անցյալի տնտեսությունների բոլոր բանալիները, զորություններն ու իշխանությունները վերականգնվել են. 22–25՝ Ուրախալի և փառավոր ավետիք է ազդարարվում ապրողների և մահացածների համար:

1 Ինչպես հաղորդեցի ձեզ իմ նամակում, նախքան իմ բնակավայրից հեռանալը, որ ես ժամանակ առ ժամանակ կգրեմ ձեզ և տեղեկություն կհայտնեմ շատ հարցերի վերաբերյալ, այժմ ես վերադառնում եմ մահացածների համար ամկրտությունների հարցին, քանի որ այդ հարցը կարծես զբաղեցրել է միտքս և շատ ուժեղ ներգործում է իմ զգացումների վրա, այն ժամանակից ի վեր, ինչ ինձ հետապնդում են իմ թշնամիները:

2 Ես հայտնության մի քանի խոսք գրեցի ձեզ արձանագրողի վերաբերյալ: Ես որոշ լրացուցիչ մտքեր եմ ունեցել այդ հարցի վերաբերյալ, որն այժմ վավերացնում եմ: Այսպես, իմ նախորդ նամակում հաղորդվել էր, որ պետք է լինի մի աարձանագրող, որը պետք է ականատես լինի, և նաև իր ականջով լսի, որ կարողանա ճշմարիտ արձանագրություն կատարել Տիրոջ առաջ:

3 Արդ, այս հարցի առնչությամբ, մեկ արձանագրողի համար շատ դժվար կլինի ամեն անգամ ներկա լինել և կատարել բոլոր գործերը: Այդ դժվարությունից խուսափելու համար, կարելի է մի արձանագրող նշանակել քաղաքի ամեն մի ծխում, որը լավ որակավորված է ճշգրիտ արձանագրություններ կատարելու համար. և թող նա շատ մանրակրկիտ ու հստակ լինի ողջ գործընթացը գրանցելիս, իր արձանագրության մեջ վավերացնելով, որ նա տեսել է իր աչքով և լսել է իր ականջով, գրանցելով օրը, անունները և այլն, և ամբողջ գործառության պատմությունը. նաև անվանելով երեք անհատների, որոնք ներկա են գտնվել, եթե եղել են ներկաներ, որոնք ցանկացած ժամանակ կանչվելու դեպքում կարող են հաստատել այդ մասին, որպեսզի երկու կամ երեք ավկաների բերանով ամեն խոսք հաստատվի:

4 Ապա, թող լինի գլխավոր մի արձանագրող, որին կհանձնվեն այս մյուս գրանցումները, որոնք կցված կլինեն իրենց ստորագրությամբ վկայականներով, վկայելով, որ իրենց կատարած գրանցումը ճշմարիտ է: Այնուհետև, եկեղեցու գլխավոր արձանագրողը կարող է մուտքագրել գրանցումը եկեղեցու ընդհանուր գրքի մեջ, վկայականներով և ներկա գտնված բոլոր վկաներով, իր սեփական հաղորդագրությամբ, որ ինքն իրոք հավատում է, որ վերոհիշյալ հաղորդագրությունն ու գրանցումները ճշմարիտ են, ելնելով այն բանից, որ գիտե այդ մարդկանց անձնական հատկանիշների և եկեղեցու կողմից նրանց նշանակման մասին: Եվ երբ դա գրանցված է եկեղեցու ընդհանուր գրքում, այդ գրանցումը կլինի ճիշտ նույնքան սուրբ, և կհամապատասխանի արարողությանը, ճիշտ այնպես, ինչպես որ նա տեսած լիներ իր աչքով և լսած լիներ իր ականջով, և կատարած լիներ այդ գրանցումը եկեղեցու ընդհանուր գրքում:

5 Հնարավոր է մտածեք, թե այս բաների կարգը շատ մանրամասն է. սակայն թույլ տվեք ասել, որ դա միայն Աստծո կամքը բավարարելու համար է, համաձայնեցնելով արարողությանը և նախապատրաստությանը, որը Տերը կարգել և նախապատրաստել է աշխարհի հիմնադրումից առաջ, մահացածների ափրկության համար, որոնք կմահանան՝ բգիտություն չունենալով ավետարանի մասին:

6 Եվ բացի այդ, ցանկանում եմ վերհիշեք, որ Հովհաննես Հայտնողը խորհրդածում էր մահացածների հետ կապված հենց այս հարցի շուրջ, երբ նա հայտարարեց, ինչպես գրված կգտնեք Հայտնություն Ի.12-ում,– Եվ տեսա մեռելներին, փոքր և մեծ, կանգնած Աստծո առաջ. և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որն է կյանքի գիրքը. և մեռելները դատվեցին այդ գրքերում գրվածներից՝ իրենց գործերի համեմատ:

7 Այս քաղվածքի մեջ դուք կհայտնաբերեք, որ գրքեր բացվեցին. և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որը կյանքի ագիրքն էր. բայց մեռելները դատվեցին այն գրքերում գրվածներից՝ իրենց գործերի համեմատ. հետևաբար, գրքերը, որոնց մասին խոսվում է, պետք է լինեն այն գրքերը, որոնք պարունակում էին նրանց գործերի հիշատակարանը, և վերաբերում են այն բգրանցումներին, որոնք կատարվում են երկրի վրա: Եվ գիրքը, որը կյանքի գիրքն է, այն հիշատակարանն է, որը պահվում է երկնքում. սկզբունքը ճշտորեն համապատասխան լինելով այն վարդապետությանը, որը պատվիրվել է ձեզ այն հայտնության մեջ, որը կար իմ նամակում, ինչը ես գրեցի ձեզ նախքան իմ բնակավայրից իմ հեռանալը,– որպեսզի բոլոր ձեր արձանագրությունները գրանցվեն երկնքում:

8 Արդ, այս արարողության էությունը քահանայության ազորության մեջ է, Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, որով թույլ է տրվում, որ ինչ որ բկապեք երկրի վրա, պիտի կապվի երկնքում. և ինչ որ արձակեք երկրի վրա, պիտի արձակվի երկնքում: Կամ, այլ խոսքով, նայելով թարգմանությանն այլ տեսանկյունից, ինչ որ գրանցեք երկրի վրա, պիտի գրանցվի երկնքում, և ինչ որ չգրանցեք երկրի վրա, չի գրանցվի երկնքում. քանզի՝ ըստ գրքերում գրվածների ձեր մեռելները պիտի դատվեն՝ իրենց գործերի համեմատ, անկախ նրանից, թե իրենք անձամբ են մասնակցել գարարողությանը՝ սեփական անձով, թե իրենց գործակալների միջոցով, այն արարողության համաձայն, որն Աստված նախապատրաստել է նախքան աշխարհի հիմնադրումը՝ նրանց դփրկության համար՝ համաձայն այն գրանցումների, որ նրանք կատարել են իրենց մահացածների վերաբերյալ:

9 Ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ այն, ինչի մասին մենք խոսում ենք,– զորություն, որը գրանցում կամ կապում է երկրի վրա և կապում է երկնքում: Այնուամենայնիվ, աշխարհի բոլոր դարաշրջաններում, երբ էլ որ Տերը քահանայության ատնտեսությունը հանձնել է որևէ մարդու, իրական հայտնությամբ, կամ մարդկանց որևէ խմբի, այդ զորությունը միշտ տրվել է: Ուստի, ինչ էլ որ այդ մարդիկ արել են բիշխանությամբ, Տիրոջ անունով, և արել են ճշտորեն և հավատարմորեն, և պատշաճ ու հավատարիմ գրանցում են կատարել դրա վերաբերյալ, այն օրենք է դարձել երկրի վրա և երկնքում, և չի կարող չեղյալ համարվել՝ ըստ մեծ գԵհովայի հրամանագրերի: Սա հավատարի՛մ խոսք է: Ո՞վ կարող է լսել:

10 Եվ բացի այդ, որպես օրինակ՝ Մատթեոս ԺԶ.18, 19. Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան: Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն, որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում. և այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում:

11 Արդ, ամբողջ գործի մեծ և գլխավոր գաղտնիքը, և մեր առաջ դրված ողջ նյութի մեծագույն բարիքը, Սուրբ Քահանայության զորությունը ձեռք բերելու մեջ է: Նրա համար, ում տրված են այս աբանալիները, դժվար չէ գիտելիք ձեռք բերել այն փաստերի մասին, որոնք վերաբերում են մարդկանց զավակների բփրկությանը՝ ինչպես մահացաների համար, այնպես էլ ապրողների համար:

12 Սրանում է ափառքն ու բպատիվը, և գանմահությունն ու հավերժական կյանքը,– Ջրով մկրտության արարողությունը, դընկղմվելով նրա մեջ, մահվան նմանությանը համապատասխան, որպեսզի մի սկզբունքը համահունչ լինի մյուսին. ջրի մեջ ընկղմվելը և ջրից դուրս գալը նման է մեռելների հարությանն իրենց գերեզմաններից դուրս գալիս. ուստի, այս արարողությունը հաստատվել էր մահացածների համար մկրտության արարողության հետ կապ ստեղծելու համար, որովհետև խորհրդանշում է մահացածներին:

13 Հետևաբար, ամկրտության ավազանը հաստատվել էր գերեզմանի բնմանությամբ և պատվիրվել էր, որ լինի այն տեղից ցածր, որտեղ սովորաբար հավաքվում են ապրողները, ցույց տալու համար կենդանի մարդկանց ու մահացածներին, և որ բոլոր բաներն ունենան իրենց նմանությունը, և որ նրանք համահունչ լինեն միմյանց,– այն ինչ երկրային է, համապատասխան լինելով նրան, ինչ երկնային է, ինչպես հայտարարել է Պողոսը՝ Ա Կորնթացիս ԺԵ.46, 47 և 48-ում.

14 Միայն թե այն չէր առաջինը, ինչը հոգևոր է, այլ այն, ինչը բնական է, և հետո այն, ինչը հոգևոր է: Առաջին մարդը երկրից է՝ երկրային. բայց երկրորդ մարդը Տերն է՝ երկնքից: Ինչպես երկրայինն է, այնպես էլ երկրայիններն են. և ինչպես երկնայինն է, այնպես էլ երկնայիններն են: Եվ ինչպես որ գրանցումները երկրի վրա են, ձեր մահացածների վերաբերյալ, որոնք կատարվել են ճիշտ ձևով, այդպես էլ գրանցումները երկնքում են: Հետևաբար, դա ակնքող և կապող զորությունն է և բառի մեկ իմաստով՝ արքայության բբանալիները, որոնք գտնվում են գգիտության բանալու մեջ:

15 Եվ արդ, իմ շատ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ սրանք սկզբունքներ են, մահացածների և ապրողների հետ կապված, որոնք չի կարելի անուշադրության մատնել, ինչ վերաբերում է մեր փրկությանը: Քանզի նրանց ափրկությունն անհրաժեշտ և էական է մեր փրկության համար, ինչպես Պողոսն է ասում հայրերի մասին,– որ առանց մեզ նրանք չեն կարող բկատարյալ դառնալ,– ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների:

16 Եվ արդ, մահացածների համար մկրտության հետ կապված, ես կտամ ձեզ մեկ այլ քաղվածք Պողոսից՝ Ա Կորնթացիս ԺԵ.29. Ապա եթե ոչ, ի՞նչ են անում մահացածների համար մկրտվողները, եթե մահացածներն ամենևին հարություն չեն առնում: Էլ ինչո՞ւ են մահացածների համար մկրտվում:

17 Եվ բացի այդ, այս քաղվածքի առնչությամբ ես ձեզ կտամ մեկ այլ վկայակոչում մարգարեներից մեկից, որն իր հայացքը սևեռել էր դեպի քահանայության ավերականգնումը՝ փառքերի, որոնք պիտի հայտնի դարձվեին վերջին օրերին և, մի հատուկ ձևով, այս՝ ամենափառավոր թեմային, որը պատկանում է հավիտենական ավետարանին, որն է՝ մահացածների համար մկրտությունը. քանզի Մաղաքիան ասում է, վերջին գլխի 5-րդ և 6-րդ հատվածներում. Ահա, ես կուղարկեմ ձեզ համար բԵղիա մարգարեին, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դարձնի հայրերի սրտերը դեպի զավակները, և զավակների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, չլինի թե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով:

18 Ես կարող էի տալ դրա ավելի ապարզ թարգմանությունը, բայց ինչպիսին որ այն կա, բավական պարզ է իմ նպատակի համար: Այս դեպքում բավական է իմանալ, որ երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ ձևի մի կապակցող բօղակ չլինի հայրերի և զավակների միջև, ինչ-որ մի նյութի շուրջ,– և ահա, ո՞րն է այդ նյութը: Դա գմկրտությունն է մահացածների համար: Քանզի առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ: Այդպես էլ ոչ նրանք, ոչ էլ մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց, ովքեր նույնպես մահացել են ավետարանի մեջ. քանզի անհրաժեշտ է, ժամանակների լրության դտնտեսության մուտք գործելիս, տնտեսություն, որն այժմ սկսում է մուտք գործել, որ լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա, և հայտնի դարձվի Ադամի օրերից մինչև ներկա ժամանակը: Եվ ոչ միայն սա, այլ նաև այն բաները, որոնք երբեք հայտնի չեն դարձվել աշխարհի եհիմնադրումից ի վեր, այլ պահվել են իմաստուններից ու գիտուններից, պիտի հայտնի դարձվեն զմանուկներին ու կաթնակերներին՝ ժամանակների լրության այս տնտեսության ժամանակ:

19 Արդ, ի՞նչ ենք լսում այն ավետարանից, որը մենք ստացել ենք: Ձայն ուրախության: Ողորմության ձայն երկնքից. աճշմարտության ձայն երկրից. ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության բավետիք: Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա գոտքերը նրանց, որ բարիք են ավետում, որ ասում են Սիոնին. Տե՛ս, քո Աստվա՜ծն է թագավորում: Ինչպես Կարմեղոսի դցողերը, այնպես էլ Աստծո գիտելիքը պիտի իջնի նրանց վրա:

20 Եվ բացի այդ, ի՞նչ ենք մենք լսում: Ավետի՜ք ենք լսում աԿումորայից: Երկնային հրեշտակ բՄորոնիին, որը հայտարարում է մարգարեների մարգարեությունների իրականացումը,– գգիրքը, որը պիտի հայտնվի: Տիրոջ ձա՜յնը դՖայեթի անապատում՝ Սենեքա գավառում, երեք վկաներին հայտարարելիս, որ վկայություն եբերեն գրքի մասին: զՄիքայելի ձայնը Սասքուեհանայի ափին, երբ նա հայտնաբերեց դևին, որը երևաց որպես էլույսի հրեշտակ: ըՊետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձայնն անապատում՝ Հարմոնիի, Սասքուեհանա գավառի և Քոլսվիլի՝ Բրում գավառի միջև՝ Սասքուեհանա գետի վրա, որոնք հայտարարեցին, որ կրում են արքայության և ժամանակների լրության տնտեսության թբանալիները:

21 Եվ բացի այդ, Աստծո ձայնը՝ տարեց ահայր Ուիթմերի սենյակում՝ Ֆայեթում՝ Սենեքա գավառում, և տարբեր ժամանակներում ու զանազան վայրերում՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այս Եկեղեցու բոլոր ճամփորդությունների ու նեղությունների ժամանակ: Եվ Միքայել հրեշտակապետի ձայնը. բԳաբրիելի ձայնը, և գՌաֆայելի, և տարբեր դհրեշտակների, Միքայելից, կամ եԱդամից ընդհուպ մինչև ներկա ժամանակները, երբ բոլորը հայտարարում էին իրենց զտնտեսությունը, իրենց իրավունքները, իրենց բանալիները, իրենց պատիվը, իրենց վեհափառությունն ու փառքը և իրենց քահանայության զորությունը. տալով տող առ տող, էցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ. մխիթարելով մեզ, հրապարակելով այն, ինչը պիտի գա, ամրապնդելով մեր ըհույսը:

22 Եղբայրնե՛ր, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը աերգով բռնկվի: Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն բԷմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա գբանտից դփրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն:

23 Թող ասարերն ուրախությունից գոչեն, և դո՛ւք, բոլո՛ր հովիտներ, բարձր աղաղակեք. և դո՛ւք, բոլո՛ր ծովեր և ցամաքներ, պատմեք զարմանալիքները ձեր Հավերժական Թագավորի: Եվ դո՛ւք, գետե՛ր, վտակնե՛ր և առվակնե՛ր, հոսեք ուրախությամբ: Թող անտառներն ու դաշտի ծառերը գովք ասեն Տիրոջը. և դո՛ւք, կա՛րծր բժայռեր, լաց եղեք ուրախությունից: Եվ թող արևը, լուսինը, և գառավոտյան աստղերը միասին երգեն, և թող Աստծո բոլոր որդիները գոչեն ուրախությունից: Եվ թող հավերժական ստեղծագործությունները հրապարակեն նրա անունը հավիտյանս հավիտենից: Եվ դարձյալ ես ասում եմ. Ի՜նչ փառավոր է երկնքից լսվող ձայնը, որը մեր ականջներում հռչակում է փառք և փրկություն և պատիվ և դանմահություն և եհավերժական կյանք. թագավորություններ, իշխանություններ ու զորություններ:

24 Ահա, Տիրոջ մեծ աօրը մոտ է. և ո՞վ կկարողանա բմնալ նրա գալու օրը, և ո՞վ կկարողանա կանգնել, երբ նա երևա: Քանզի նա նման է գզտողի կրակին և թափիչի օճառին. և նա պիտի նստի, իբրև արծաթ դզտող և մաքրող, և պիտի մաքրագործի եՂևիի որդիներին և զտի նրանց ոսկու և արծաթի պես, որպեսզի նրանք արդարությամբ զընծա մատուցեն Տիրոջը. Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը. և եկեք նրա սուրբ տաճարում, երբ այն կառուցվի, ներկայացնենք մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների էգրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության:

25 Եղբայրնե՛ր, ես շատ բաներ ունեմ ձեզ ասելու այս նյութի վերաբերյալ. բայց հիմա առայժմ կավարտեմ և այս նյութի վերաբերյալ կշարունակեմ մեկ ուրիշ անգամ: Ես, ինչպես միշտ, ձեր խոնարհ ծառան եմ և անխոտոր ընկերը.

Ջոզեֆ Սմիթ: