2012
Սեմինարիան Էկվադորի ջունգլիներում
նախորդ հաջորդ

Սեմինարիան Էկվադորի ջունգլիներում

Հեռավոր ջունգլիում սեմինարիան մեծ նշանակություն ունի այս երիտասարդների համար:

Քուիտոի արևելքում՝ Էկվադոր, հրաբուխներնից ու Անդես լեռներից հետո տեղանքը կտրուկ իջնում է Ամազոնի ջունգլիներ: Այնտեղ դուք կգտնեք խիտ անտառներ, առատ գետեր, կապիկներ և նույնիսկ վարդագույն դելֆիններ:

Դուք նաև կգտնեք մի քաղաք, որը կոչվում է Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելլանա: Դա շատ հեռու է Էկվադորում գրեթե ամեն ինչից: Տասնհինգ տարի առաջ շատ քիչ թվով մարդ կար այդ տարածքում: Սակայն նավթի հայտնաբերման արդյունքում այդ տարածք եկան արդյունաբերություն, աշխատանք փնտրող մարդիկ և Եկեղոցու անդամներ:

Սեմինարիա փոքր ճյուղում

Երիտասարդներից ոմանք, ինչպես Օսկար Ռ., արդեն անդամներ էին, երբ ճյուղ կազմվեց, սակայն մեծամասնությունը ավելի ուշ նորադարձներ են: Եվ կրակ է վառվում նրանց սրտերում: «Մենք ուժեղ ենք», - ասում է Օսկարը:

2010թ. սեպտեմբերին, իր ստեղծումից ընդամենը մեկ տարի անց, ճյուղը սկսեց իրականացնել սեմինարիայի ծրագիր: «Երբ մենք նոր էինք սկսել հավաքվել մի քանի տարի առաջ, - ասում է Օսկարը, - շատ քիչ էինք: Ես միակ երիտասարդն էի: Բայց մենք շարունակեցինք աճել: Շուտով մենք ունեցանք 6, ապա 10, իսկ հիմա նույնիսկ ավելի շատ երիտասարդներ»:

Քանի որ որոշ պատանիներ դպրոց էին հաճախում առավոտյան, ուրիշները՝ կեսօրին, նրանք կազմակերպեցին սեմինարիայի երկու դասարան—, մեկը՝ առավոտյան 8.00-ից մինչև 9.00-ը, մյուսը՝ կեսօրին՝ 4.30-ից մինչև 5.30:

Միգուցե շատ պատանիներ չլինեն ծրագրում, սակայն այն պատանիների համար, ովքեր հաճախում են, սեմինարիան փոխում է կյանքը:

Ինչու՞ հաճախել

«Սեմինարիան հրաշալի վայր է ինձ համար», - ասում է Լուիս Վ.՝ նորադարձներից մեկը: «Այն օգնում է ինձ պատրաստվել լինելու լավ միսիոներ: Ես հանդիպել եմ շատ դժվարությունների և փորձությունների, ինչ միացել եմ Եկեղեցուն, բայց ես կարողացել եմ ինձ ամուր պահել, քանի որ գիտեմ, որ անում եմ այն, ինչը ճիշտ է»:

Եվ միայն Լուիսը չէ, որ այդպես է զգում: «Ես շատ քիչ ժամանակ է, որ Եկեղեցու անդամ եմ, - ասում է Արիանա Ջ., - սակայն ես հաճախում եմ սեմինարիա սկսած իմ մկրտվելուց: Ես ուրախ եմ, որ հաճախում եմ, քանի որ սովորում եմ շատ ճիշտ բաներ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և այդ ամենը լցնում է իմ սիրտը հույսով, իսկ միտքս՝ հասկացողությամբ»:

Սեմինարիա հաճախելը օգնել է Արիանային հաստատվել ավետարանում: «Ինձ համար օրհնություն է այդ դասերին մասնակցելը», - ասում է Արիանան: «Դրանք ամրացնում են իմ հոգին և օգնում են ինձ պատրաստվել, որպեսզի մի օր ես լինեմ լավ կին, մայր, Եկեղեցու ղեկավար և, իհարկե, լիաժամկետ միսիոներ»:

Արիանայի եղբայրը՝ Ջերարդոն, նույնն է զգում: «Ես շնորհակալ եմ, քանի որ սեմինարիան իմ կյանքի կարևոր մասն է դարձել», - ասում է նա: «Այն պատրաստում է ինձ միսիայում ծառայելուն: Այնտեղ ես սովորել եմ փրկության ծրագրի մասին, որ Աստված պատրաստել է ինձ համար: Յուրաքանչյուր դաս, որին ես հաճախում եմ, տալիս է ինձ հույս, որ ես կարող եմ ժառանգել սելեստիալ թագավորությունը և տալիս է ինձ վստահություն, որ ես ընդունել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը»:

Ջերարդոն երբեմն բավականաչափ հոգնած է լինում դասերի ժամանակ: Նա պետք է նախ իր փոքր եղբորը տանի դպրոց և հետո արագ վերադառնա տուն, վերցնի քրոջը, որպեսզի նրանք կարողանան գնալ սեմինարիա: Սակայն նրան դա չի մտահոգում:

«Այս ամենը շատ նոր է ինձ համար, սակայն ես լի եմ ուրախությամբ», - ասում է Ջերարդոն: «Ես գիտեմ, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ, որն ինձ հնարավորություն կտա կրկին տեսնելու իմ Երկնային Հորը: Սուրբ Հոգին տալիս է ինձ այս վստահությունը: Ես միայն պետք է ջանք գործադրեմ և հաստատակամ լինեմ մինչև վերջ»:

Կարիք չկա անհանգստանալու

Վոլտեր Ա.-ի համար սեմինարիան սկզբում մի փոքր վախեցնող էր: «Ես շատ անհանգիստ էի առաջին անգամ», - ասում է նա: «Սակայն երբ մտա դասարան, յուրահատուկ զգացում ունեցա, որովհետև սեր զգացի, որը զգում ենք, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները: Եվ եհեռանալիս ես զգացի ինձ ուժեղացած՝ երջանկությամբ իմ սրտում այն բանի համար, ինչ սովորել էի: Մեծագույն օրհնություններից մեկը, որ Երկնային Հայրն ունի մեզ համար, դա սեմինարիան է»:

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին փոխել է իմ կյանքը», - ասում է Աբել Ա., ով նույնպես պատրաստվում է միսիա գնալ: «Ես սովորում եմ մարգարեների ուսմունքները: Ես սիրում եմ Ջոզեֆ Սմիթին: Նա քաջությամբ իրականացրեց ճշմարիտ Եկեղեցու Վերականգնումը, չնայած բոլոր խնդիրներին, որոնց առաջ կանգնեց դրա արդյունքում: Ես ուզում եմ լինել նրա նման քաջ»:

Շատ պատանիներ պետք է զորաբերություններ անեն սեմինարիա հաճախելու համար: Դա միշտ չէ, որ հեշտ է, սակայն Էկվադորի Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելլանաի պատանիների համար դա արժանի ջանք է:

«Երբ ես մտածում եմ առաջ գնալու մասին, ինչպես ասում են սուրբ գրությունները, - բացատրում է Աբելը, - ես մտածում եմ, որ դա նշանակում է որոշել մեր կյանքի առաջնահերթությունները: Սեմինարիան սրանցից մեկն է: Ճիշտ ինչպես այն փոխել է իմ կյանքը, այն կարող է նույնն անել այլ պատանիների համար»:

Նույնիսկ Էկվադորի ջունգլիների խորքերում, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և երիտասարդների համար սեմինարիայի ծրագիրը փոխում և հարստացնում են նրանց կյանքը, ովքեր թույլ են տալիս, որ դրանք մտնեն իրենց կյանքը:

Սեմինարիան ամրացնում է երիտասարդներին, ինչպես այս երիտասարդներին Էկվադորում, որոնցից շատերը վերջերս են միացել Եկեղեցուն:

 Լուսանկարները՝ Ջոշուա Ջ. Փերքիի կողմից