2012
Ավետարանի իմ չափանիշները
Ապրիլ 2012


Ավետարանի իմ չափանիշները

Ես կհետևեմ Երկնային Հոր կողմից ինձ համար նախատեսված ծրագրին:

Ես կհիշեմ իմ մկրտության ուխտը և կլսեմ Սուրբ Հոգուն:

Ես կընտրեմ ճիշտը: Ես գիտեմ, որ կարող եմ ապաշխարել, երբ սխալ գործեմ:

Ես ազնիվ կլինեմ Երկնային Հոր, մյուսների և ինքս ինձ հետ:

Ես ակնածանքով կօգտագործեմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները: Ես չեմ հայհոյի կամ օգտագործի անպատշաճ բառեր:

Կիրակի օրը ես կանեմ այն բաները, որոնք կօգնեն ինձ մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ես կպատվեմ իմ ծնողներին և կանեմ, ինչ ինձանից կախված է, զորացնելու իմ ընտանիքը:

Ես սուրբ և մաքուր կպահեմ իմ միտքն ու մարմինը և չեմ օգտագործի բաներ, որոնք վնասակար են ինձ համար:

Ես համեստ կհագնվեմ հարգանք ցուցաբերելով Երկնային Հոր և իմ նկատմամբ:

Ես կկարդամ և կդիտեմ միայն այն բաները, որոնք հաճելի են Երկնային Հորը:

Ես կլսեմ միայն այնպիսի երաժշտություն, որը հաճելի է Երկնային Հորը:

Ես կձգտեմ լավ ընկերներ ունենալ և բարությամբ կվերաբերվեմ ուրիշներին:

Այժմ ես կապրեմ արժանի տաճար գնալու համար և կանեմ ինչ ինձանից կախված է, հավերժական ընտանիք ունենալու համար:

ԵՍ ԱՍՏԾՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ինձ, իսկ ես սիրում եմ Նրան:

Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը ցանկացած պահի, ցանկացած վայրում:

Ես աշխատում եմ հիշել և հետևել Հիսուս Քրիստոսին: