2012
Արձագանքներ
Ապրիլ 2012


Արձագանքներ

Անհրաժեշտ կողմնացույց

Լիահոնան այս կյանքի իմ փարոսն է: Դրա հետ ես երբեք չեմ կորչի: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, ով կարդում է Եկեղեցու ամսագրերը, կարող է գտնել հենց այն, ինչի կարիքը նա ունի: Ես Երեխաների Խմբի Նախագահն եմ, և ես տեսնում եմ, որ երեխաները սիրում են ամսագրում կարդալ իրենց նման երեխաների պատմությունները: Լիահոնան շատ անհրաժեշտ կողմնացույց է մեր կյանքում. այն օգնում է մեզ խուսափել Սատանայի ծուղակներից:

Յանինա Իվանովնա Դավիդենկո, Ուկրաինա

Փորձառությունները հանգստություն են հաղորդում

Լիահոնան ինձ շատ է օգնել իր ուղերձների և հոդվածների միջոցով: Մեր անհանգիստ կյանքում ես հաճախ կանգ եմ առնում օրվա ընթացքում և ամսագրից կարդում եմ մի հոդված, որը պատմում է մյուս անդամների կյանքի փորձառությունների մասին: Այս հոդվածները միշտ օգնում են ինձ գտնել որոշ հոգևոր հանգստություն և նորացնում են իմ ընտանիքի հետ միասին Աստծո և Հիսուս Քրիստոսի ներկայություն վերադառնալու իմ ցանկությունը:

Խոահո Կարլոս, Բրազիլիա