2012
Ծխի խորհուրդների աշխատանքը
Ապրիլ 2012


Ծխի խորհուրդների աշխատանքը

Վերջին Օրերի Սրբերը օգտագործում են ծխի և ճյուղի խորհուրդները կարիքավորների կյանքը օրհնելու համար:

2011թ. մայիսի 22-ին ճչացող ազդանշանային ձայնի տակ, վիթխարի պտտահողմը հարված հասցրեց Ջոփլինի սրտում, Միսուրի, ԱՄՆ, կործանելով տներ և կյանքեր: Ջոփլինի Առաջին Ծուխը մեծապես վնասվել էր պտտահողմից, բայց Եպիսկոպոս Քրիս Հոֆմանը և ծխի խորհուրդը անմիջապես սկսեցին հաշվել ծխի անդամներին:

«Մենք ունեինք արձագանքման պատրաստի ծրագիր, քանի որ նախօրոք խոսել էինք այդ պատրաստությունների մասին ծխի խորհրդի ժամանակ», - ասել է նա: «Մենք նաև մեր հույսը դրեցինք Հոգու վրա, որ իմանայինք՝ ինչ անել: Հոսանքի լարերը պոկված էին: Բջջային հեռախոսները չէին աշխատում: Մենք աղոթում և սպասում էինք պատասխանների, և դրանք գալիս էին. Դրանք միշտ գալիս էին: Որպես եպիսկոպոս ինձ գոհունակություն էր պատճառում, երբ լսում էի, ինչպես անդամներն ասում էին. «Ես սա եմ արել», և ոչ թե՝ «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ»:

Ջոփլինի պատրաստվածությունը ցույց է տալիս միասնական ծխի խորհրդի զորությունը: «Ծխի խորհրդի ժողովը Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկն է, - գրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը, - որովհետև քահանայության քվորումի և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները կարող են քվեարկել և ծրագրել եպիսկոպոսության հետ միասին: … Եկեղեցու բոլոր խորհուրդներից և հանձնախմբերից, ես կարծում եմ ծխի խորհուրդը կարող է ամենամեծ ազդեցությունն ունենալ մեր Հոր զավակներին օգնելիս»: 1

Միավորված սիրով և հավատքով

Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելլանայում՝ Էկվադորի ջունգլիների հեռավոր գյուղում, անդամներն ունեն սիրո և հավատքի ամուր կապեր: Ամենամսյա ճյուղի խորհուրդը արտացոլում է նրանց մտահոգությունը: Նրանք առաջինը կենտրոնանում են անհատների և ընտանիքների վրա, այնուհետև օգնության ծրագրերի վրա: Ոգեշնչումը հետևում է:

Շատ անդամներ աշխատանք գտնելու հետ կապված օգնության կարիք ունեն: Ճյուղի խորհուրդը գտնում է, որ անդամների դժվարությունները հաճախ կարող են լուծվել հենց տեղում: Երբ խորհուրդը քննարկում էր միայնակ մոր կարիքները, որը առողջական խնդիրներով փոքրիկ աղջիկ ուներ, Սփոփող Միության նախագահն ասաց, որ գիտեր մի աշխատանքի մասին, որը մայրը կարող էր անել և միևնույն ժամանակ մոտ լինել իր աղջկան:

Ճյուղի խորհուրդը նաև դիմում է Եկեղեցու միջոցներին, ինչպես օրինակ ՎՕՍ Զբաղվածության ծառայությունների կարիերայի հետ կապված տեղեկությանը: Նրանք2 Նրանք կազմակերպեցին մի դասընթաց, որն ուսուցանվեց ճյուղի անդամներից մեկի կողմից և օգնեց մեկ այլ անդամի գտնել ավելի լավ աշխատանք:

Ռամիռո Ռեյես ճյուղի նախագահության առաջին խորհրդականը, ասել է ճյուղի խորհրդի վերաբերյալ. «Մենք գործիքներ ենք Տիրոջ ձեռքում: Նա կհասնի Իր նպատակներին մեր գործերի միջոցով»:

Տաճար տանող ճանապարհը

Լիվերփուլում՝Նյու Յորք, ԱՄՆ, Երեխաների խմբի նախագահ Մելիսսա Ֆիսկը, հաճախելով ծխի խորհրդի ժողովին, ստացել էր խորաթափանցություն դրա զորության վերաբերյալ: Երբ նա ձեռքը տարել էր պայուսակը նոթատետրը հանելու համար, նա գտավ մի նկար, որտեղ Երեխաների խմբի 28 սաներ կանգնած էին Պալմիրա Նյու Յորք Տաճարի աստիճաններին էին: Բոլորը ծածկված էին իշամեղվի խայթոցներով: Մի պահ նկարը շեղեց նրա ուշադրությունը ժողովից և նա մի պահ վերադարձավ այն օրը, երբ ծխի Երեխաներ խումբը բառը այցելել էր Պալմիրա վայելելու տաճարային հողերի սուրբ զգացողությունը: Դժբախտաբար, երբ երեխաները պարզեցին իրենց ծածկոցները, նրանք պատահաբար քանդեցին իշամեղվի բույնը:

Յուրաքանչյուրի համար հոգ տանելուց հետո ղեկավարները հրավիրեցին երեխաներին դիպչել տաճարին: Երեխաները մերժեցին, որովհետև նրանք վախենում էին, որ այնտեղ կարող են լինել ավելի շատ իշամեղուներ: Ուստի, ծնողներն ու ուսուցիչները շարք կանգնեցին և ճանապարհ ստեղծեցին տաճարին մոտենալու համար: Սա քաջություն հաղորդեց երեխաներին:

Երբ Մելիսսան վերադարձրեց իր ուշադրությունը դեպի ծխի խորհրդի ժողովը, նա մտածեց. «Եթե միայն ամեն մեկը, տաճարի ճանապարհով առաջ գնալիս, կարողանար շրջապատված լինել այսպիսի սիրող ընկերներով և ղեկավարներով»:

Նրա մտքերը ընդհատվեցին, երբ նա լսեց Սփոփող Միության նախագահի դիտողությունը կարիքի մեջ գտնվող մի քրոջ մասին. «Նա Եկեղեցում չէր անցած կիրակի: Ես կստուգեմ, որ նրա այցելող ուսուցիչները տեղեկացնեն նրան սպասվող տաճարային ուղևորության մասին»:

«Այժմ դժվար պահ է նրանց համար», - ավելացրեց երեցների քվորումի նախագահը: «Ես կճշտեմ նրանց տնային ուսուցիչներից և կտեսնեմ, թե կա որևէ բան, որ մենք կարող ենք անել:»:

«Երիտասարդ կանայք կարող են օգնել, երեխաներին նայելով», - ասաց Երիտասարդ Կանանց նախագահը:

Երբ Մելիսսան նայեց ծխի խորհրդի անդամների դեմքերին, նա տեսավ անկեղծ հոգատարություն և մտահոգություն: Ժպիտ հայտնվեց նրա դեմքին. «Տերը պատրաստել է ճանապարհներ, որպեսզի Իր զավակները պաշտպանված և սիրված լինեն, - մտածեց նա, - Ծխի Խորհուրդը»:

Ճիշտ ինչպես Ջոփլինում, Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելաննայում և Լիվերփուլում, Եկեղեցու ղեկավարները աշխարհով մեկ շարունակում են բացահայտել ծխի և ճյուղի խորհուրդների օրհնությունները: Այդ ճանապարհին նրանց կնվաճեն այդ խորհուրդների արտասովոր զորությունը, որն օգնում է Տիրոջը օրհնել Իր զավակներին և իրականացնել Իր աշխատանքը:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. M. Russell Ballard, Counseling with Our Councils: Learning to Minister Together in the Church and in the Family (1997), 102.

  2. The Career Workshop Participant’s Workbook (item no. 35163) is available through store.lds.org, Distribution Services, or Church employment resource centers.

Ձախում. լուսանկարը՝ Քրեյգ Դայմոնդի կողմից

Ձախում. լուսանկարը ՝ Ջոշուա Ջ. Փերքիի կողմից