2012
Հիսուս Քրիստոսը ինձ սովորեցնում է ընտրել ճիշտը

Տուն բերենք Երեխաների խմբի դասը

Հիսուս Քրիստոսը ինձ սովորեցնում է ընտրել ճիշտը

Դուք կարող եք օգտագործել այս դասը և վարժությունը՝ ավելին սովորելով Երեխաների Խմբի այս ամսվա թեմայի մասին:

Թանների համար, Զատիկը այս տարի նույնը չի լինելու: Նրա պապիկը մահացել էր, և Թանները տխուր էր, որ երբեք այլևս չէր կարող անցկացնել այդ հատուկ ժամանակը նրա հետ:

Սակայն Երեխաների խմբում, Թաններին հիշեցվեց, որ Զատիկը տոնելու պատճառն այն է, որ Հիսուսն ապրում է: Երբ Նա հարություն առավ, Նրա հոգին ընդմիշտ միավորվեց Նրա մարմնի հետ, որը երբեք այլևս մահ չի տեսնի: Թանները իմացավ, որ Հիսուսի հարության շնորհիվ բոլորը մի օր հարություն կառնեն, նաև՝ նրա պապիկը:

Զատկի երգը երջանկությամբ լցրեց Թաններին. «Հիսուսն հարյավ, Հիսուսն՝ մեր ընկերը: Ուրախ են մեր սրտերը, կրկին ապրում է Նա»:1 Թաններն ուզում էր այս բարի լուրը կիսել բոլորի հետ: Նա որոշեց Զատկից առաջ իր հարևանների դռան առաջ դնել գարնան ծաղկեփնջեր և Հիսուսի Հարության մասին սուրբ գրություններ: Նա պատկերացնում էր այն ժպիտները, որոնք կհայտնվեին նրանց դեմքերին, երբ Զատկի առավոտ նրանք գտնեին նրա նվերները:

Հղում

  1. “Jesus Has Risen,” Children’s Songbook, 70.