2012
Ի՞նչ է գալիս սեմինարիայից հետո
Ապրիլ 2012


Ի՞նչ է գալիս Սեմինարիայից հետո

Սեմինարիան ավարտելը ձեր կրոնական ուսումնասիրությունների վերջը չէ: Մի հրաշալի բան դեռևս սպասում է ձեզ:

Սեմինարիայում դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները և, հավանաբար, հաճախ հանդիպում եք ձեր տարիքի մարդկանց հետ: Ձեզ ջերմությամբ դիմավորում են այնտեղ, և դուք կարող եք զգալ Հոգին: Եվ երբ դուք ավարտում եք սեմինարիան, արդյո՞ք այս փորձառություններն ավարտվում են: Միանգամայն՝ ոչ:

Եկեղեցու ինստիտուտի ծրագիրը հաջորդ քայլն է, և այնձեզ դուր կգա: Անկախ այն բանից, գնում եք քոլեջ, թե ոչ, դուք կարող եք շարունակել սովորել ավետարանի մասին, պատրաստվել միսիայի և տաճարային ամուսնությանը և կիսվել փորձառություններով ձեր տարիքի այլ մարդկանց հետ:

Ահա որոշ պատասխաններ ինստիտուտի վերաբերյալ հիմնական հարցերին: Դուք կարող եք ավելին գտնել institute.lds.org կայք-էջում:

Ի՞նչ է ինստիտուտը:

Ինստիտուտը բաղկացած է ավետարանի ուսուցման, ներառյալ՝ սուրբ գրությունների դասարաններից, մարգարեների ուսմունքների, և միսիայի կամ տաճարային ամուսնությանը պատրաստվելու դասարաններից: Որոշ ինստիտուտներում դուք կարող եք ընտրություն կատարել մի քանի դասարաններից:

Ո՞վ կարող է հաճախել:

Բոլոր երիտասարդ ամուրիները խիստ քաջալերվում են հաճախել ինստիտուտի դասերին: 18-ից 30 տարեկան ցանկացած ամուսնացած կամ ամուրի կարող է հաճախել:

Որտե՞ղ ես կարող եմ գտնել ինստիտուտ:

Որոշ տարածքներ ունեն ինստիտուտի շենքեր քոլեջների և համալսարանների հարևանությամբ: Այլ տարածքներում դասերն անց են կացվում Եկեղեցու շենքերում կամ այլ վայրերում: Հարցրեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ձեր տարածքում ինստիտուտի ծրագրի մասին տեղեկանալու համար կամ այցելեք institute.lds.org կայք-էջը՝ գտնելու համար ձեզ մոտ գտնվող ինստիտուտը:

Ինչո՞ւ ես պետք է մասնակցեմ ինստիտուտի դասերին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Ինստիտուտին մասնակցելը դարձրեք առաջնահերթություն: … Մտածեք այդ մասին: Դուք ընկերներ ձեռք կբերեք, Հոգին կզգաք և ձեր հավատքը կամրանա: Ես ձեզ խոստանում եմ, որ մասնակցելով ինստիտուտին և ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները, դուք ավելի մեծ զորություն կունենաք հաղթահարելու գայթակղությունը և ստանալու Սուրբ Հոգու առաջնորդությունը ձեր բոլոր գործերում» (institute.lds.org, ապրիլի 21, 2009):

Նկարազարդումները՝ Media Services կողմից