2012
Ես զգացի, որ պիտի գամ
Ապրիլ 2012


Ես զգացի, որ պիտի գամ

Ալդո Ֆաբիո Մորակկա, Նևադա, ԱՄՆ

Բուենոս Այրեսում՝ Արգենտինա, իմ մկրտությունից երկուս ու կես տարի անց երեցներից մեկի բառերը, ով ուսուցանել էր ինձ, շարունակում էին հնչել իմ ականջներում. «Ես գիտեմ՝ դու միսիոներ ես»: Ես միշտ հիշեցի զորեղ պատասխանը, որն ունեցա, երբ աղոթեցի իմանալու համար, թե արդյոք այն զգացումը, որ մխրճվել էր իմ սրտում, իրոք ճիշտ էր: 20 տարեկանում ես գիտեի, որ պետք է պատրաստվեի միսիայի:

Բայց ինչպե՞ս ես կարող էի միսիոներ լինել: Ես ոչնչով նման չէի հրեշտակային երիտասարդ տղամարդկանց, ովքեր ուսուցանել էին ինձ ավետարանը: Եվ ինչպե՞ս ես կարող էի թողնել իմ աշխատանքը: Որտե՞ղ ես կապրեի տուն գալուց հետո: Շատ դժվար էր գտնել այն տեղը, որն ես արդեն ունեի, չնայած որ այն ընդամենը մի փոքրիկ սենյակ էր ինչ-որ մեկի տան հետևում:

Մի երեկո տուն վերադառնալիս, այս զգացմունքներն ու կասկածները կրկին զբաղեցրեցին իմ միտքը: Երբ ես հասա տուն, փորձեցի որոշում կայացնել: Ես որոշեցի ծնկի իջնել և աղոթել օգնության համար: Երբ արեցի դա, ուժեղ զգացում ունեցա, որ ես պետք է գնայի տեսնելու Լեանդրոյին, իմ մի ընկերոջ, ով մեծ ուժ է եղել ինձ համար տխուր պահերին:

Սակայն կեսգիշերին նրան արթնացնելու միտքը ստիպեց ինձ դիմադրել այդ առաջին մղմանը: Ես գիտեի, որ նա վաղ արթնանում էր աշխատանքի գնալու համար, և ես չէի համարձակվի թակել նրա դուռը այդ ժամին: Ես պայքարում էի այդ մտքի դեմ, բայց շարունակում էի զգալ գնալու ու նրան տեսնելու անհրաժեշտությունը: Բայց և այնպես ես ընտրեցի անտեսել այն:

Դրա փոխարեն ես որոշեցի քայլել մեր թաղամասի շուրջը մի քիչ թարմ օդ շնչելու համար: Սակայն, հիշելով, ո բաց էի թողել իմ դուռը, սկսեցի քայլել դեպի տուն: Երբ ներս մտա, տեսա Լեանդրոյին՝ նստած իմ սենյակում: Հոգին իջավ ինձ վրա, և իմ մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես շնչահեղձ էի լինում: Զգացմունքներից խեղդվող ձայնով ես հարցրեցի նրան. «Ի՞նչ ես անում այստեղ»:

«Ես չգիտեմ», - ասաց նա: «Ես պարզապես զգացի, որ պետք է գայի քեզ տեսնելու»:

Ես ասացի նրան կասկածների մասին, որոնք ունեի միսիայի վերաբերյալ: Նա բերեց իր վկայությունը և քաջալերեց ինձ: Հետո նա օգնեց ինձ լրացնել իմ միսիայի թղթերը, որոնք ես տարա իմ ծխի նախագահի մոտ հաջորդ առավոտ: Երկու ամիս անց ես ստացա իմ կանչը Արգենտինա Սալթա Միսիա:

Ես գիտեմ, որ իմ ընկերը Աստծո ձեռքում մի գործիք էր այդ գիշեր և իմ ողջ սրտով ես գիտեմ, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին, որոնք ասվել են մաքուր սրտով և անկեղծ միտումով: