2012
Բոլորը ճանաչում են Բլեքին
Ապրիլ 2012


Բոլորը ճանախում են Բլեքին

Հոնուրա «Բլեք» Բոննեթի համար բասկետբոլը ամեն ինչ էր: 15 տարեկանում Բլեքը բարձրացող աստղ էր Ֆրանսիական Պոլինեզիաներում, լավագույն խաղացողներից մեկը, ով խաղում էր երկրի չափահասների առաջին խմբի լավագույն թիմերից մեկում: Չնայած նրա մականունը անգլերեն black բառի սխալ գրելաձևն էր, ոչ մի սխալմունք չկար նրա տաղանդի հետ կապված:

Բայց նա ուզում էր ավելին: Նա ուզում էր որպես պրոֆեսիոնալ խաղալ Եվրոպայում: Եվ ամեն ինչից առավել նա ցանկանում էր հաղթել և արժանանալ ոսկե մեդալին Հարավային Խաղաղ Օվկիանոսյան Խաղերում:

Միակ խոչընդոտը, որ, թվում էր, թե կանգնած է նրա ճանապարհին, Եկեղեցին էր:

Մի մարդ միսիայում

Չնայած, որ թիմը, որի կազմում խաղում էր Բլեքը այդ ժամանակ, հովանավորվում էր Եկեղեցու կողմից, Բլեքը քիչ էր հետաքրքրված Եկեղեցով կամ մարգարեի կոչով, որ յուրաքանչյուր արժանի և հնարավորություն ունեցող երիտասարդ տղամարդ ծառայի միսիայում:

Նա արդեն ասել էր իր եպիսկոպոսին, որ չէր գնալու միսիա: Նա չէր պատկերացնում, թե ինչպես կարող էր պրոֆեսիոնալ խաղացող դառնալ, եթե երկու տարի չխաղար:

Նույնիսկ ավելին, ամեն չորս տարին մեկ անցկացվող Հարավ Խաղաղ Օվկիանոսյան Խաղերը տեղի կունենային իր միսիայի ժամանակ, իսկ Թահիթիի Բասկետբոլի Ֆեդերացիան հետաքրքրված էր, որ նա խաղար ազգային թիմում: Նա վերջապես հնարավորություն կունենար վերջ դնելու այն բառերին, որոնք ասում էր նրա հայրը ամեն անգամ, երբ Բլեքը սկսում էր շատ բարձր մտածել իր մասին. «Բոլորը գիտեն Բլեքին, սակայն նա չունի ոսկի»:

Բլեքի հայրը՝ Ջին-Բափթիստը, բարյացակամությամբ էր ասում այդ բառերը: Սակայն դրանք խենթացնում էին Բլեքին: Դրանք հիշեցում էին, որ չնայած որ բասկետբոլի երկրպագուները Թահիթիով մեկ գիտեին նրա մասին, նա խաղերից մեդալ չուներ: Նրա հայրը ոսկե մեդալ էր շահել տղամարդկանց թիմում Հարավ Խաղաղ Օվկիանոսյան առաջին Խաղերի ժամանակ:

Բլեքը իր միսիան էր համարում այս բառերին վերջ դնելը: Նա ժամանակ չուներ ոչ մի այլ միսիայի համար:

Մտքի փոփոխություն, սրտի փոփոխություն

Անկախ միսիայի վերաբերյալ իր զգացումներից, Բլեքը շարունակում էր մասնակցել Եկեղեցու միջոցառումներին: Եկեղեցու պարերի ժամանակ, երբ նա 16 տարեկան էր, Բլեքը բավականաչափ քաջություն ունեցավ խնդրելու Միրանդա Մարիթերագիին պարել իր հետ: Միրանդան նույնպես լավ բասկետբոլ խաղացող էր, որ երազանքներ ուներ ձեռք բերելու իր սեփական ոսկե մեդալը: Նրա հայրը նույնպես այդ առաջին մեդալը շահող թիմում էր:

Նրա խնդրելուց վայրկյաններ անց երգն ավարտվեց: Ուստի, նրանք պարեցին հաջորդ երգի ընթացքում, որը եղավ երեկոյի վերջին երգը: Այդ պահին Բլեքը չէր ուզում, որ պարն ավարտվեր:

Բլեքը ընդհանրապես չէր ծրագրում ամուսնանալ տաճարում կամ նույնիսկ անդամի հետ ամուսնանալ: Սակայն ամեն ինչ սկսվեց փոխվել, երբ նա սկսեց ավելի լավ ճանաչել Միրանդային հաջորդ երկու տարիների ընթացքում: Մի օր նրա տանը մի բան, որ նա պատրաստել էր Երիտասարդ Կանանց ժամին, գրավեց իր ուշադրությունը: Այնտեղ գրված էր. «Ես կամուսնանամ տաճարում»:

Բլեքի հետաքրքրությունը Միրանդայի հանդեպ և Միրանդայի հաստատուն պարտավորությունը տաճարային ամուսնության վերաբերյալ բավական էին, որ նա վերանայեր իր ծրագրերը: Նա որոշեց սկսել լրջորեն վերաբերվել Եկեղեցուն: Նրա որոշումները տարան գործողությունների, որոնք հնարավորություն տվեցին Սուրբ Հոգուն աշխատել իր կյանքում:

Որոշումը

Այդ որոշումներից մեկը եղավ պատրաստվելը 18 տարեկանում հայրապետական օրհնություն ստանալուն: Երբ հայրապետը նշեց օրհնության մեջ, որ Բլեքը միսիա կծառայեր և կամուսնանար տաճարում, նա զգաց Հոգին: «Ես գիտեի, որ դա այն էր, ինչ Աստված ուզում էր, որ ես անեի», - ասում է նա:

Չնայած, որ ազգային թիմը, թվում էր, մեդալի հնարավորություն ուներ, Բլեքը իր ընտանիքի աջակցությամբ որոշեց, որ առաջին տեղում նա կդներ այն, ինչ Աստված ուզում էր, հետո միայն այն, ինչն ինքն էր ուզում: Որոշումը հեշտ չէր: Խաղալու ճնշումը ուժեղ էր: Եվ նա արագ հասկացավ, որ Աստծո կամքին հնազանդվելու իր վճիռը կփորձվի ավելի քան մեկ անգամ:

Որպես միսիոներ Թահիթիում ծառայելուց մեկ տարի անց բասկետբոլի Ֆեդերացիան հարցրեց, եթե նա կարող էր վերադառնալ թիմ ընդամենը մեկ ամսով՝ խաղերին մասնակցելու համար:

Բլեքի միսիայի նախագահը, անհանգստանալով Բլեքի այն մաիսն, թե ինչ հետևանք կարող է դա ունենալ վերադառնալու և ծառայելու Բլեքի կարողության վրա, ներշնչված զգաց ասելու նրան. «Դու կարող ես գնալ, եթե ուզում ես, սակայն դու չես կարող վերադառնալ»:

Բլեքը ուզում էր այդ մեդալը, բայց նա այլևս այն չէր ցանկանում ամեն ինչից առավել: Նրա միսիան ապշեցուցիչ էր եղել: Նա չէր ուզում հրաժարվել իր վերջին տարուց, նույնիսկ բասկետբոլի համար:

Բլեքը մնաց:

Թիմը ոսկի շահեց:

Տարբեր պայմաններ, նույն որոշում

Իր միսիան պատվով ավարտելուց հետո Բլեքը ամուսնացավ Միրանդայի հետ Փափիթ Թահիթի Տաճարում և նրանք ընտանիք կազմեցին: Նա նաև վերսկսեց խաղալ ազգային թիմում:

Միրանդան խաղում էր կանանց ազգային թիմում և ինքն էլ էր պատրաստվում Հարավ Խաղաղ Օվկիանոսյան Խաղերին:

Ինչևիցե, մինչ խաղերը մոտենում էին, զույգը սկսեց ուժգնորեն զգալ, որ պետք է ունենային երկրորդ երեխան:

Մեկ տարուց պակաս էր մնացել խաղերին, և հեշտ կլիներ հետաձգել մյուս հղիությունը բավականաչափ ժամանակով, որպեսզի Միրանդան խաղար: Կանանց թիմը հաղթելու լավ հնարավորություն ուներ:

Սակայն զույգը սովորել էր իր փորձից, որ իրենց կամքը Աստծուն հնազանդեցնելը ավելի մեծ օրհնություններ էր բերում, քան ցանկացած բան, որ նրանք կարող էին հուսալ՝ իրենց սեփական ցանկություններին հետևոլով: Խորը մտածելուց և աղոթքից հետո նրանք որոշեցին դնել իրենց ընտանիքը առաջին տեղում:

1999-ին, երբ Միրանդան ութ ամսական հղի էր, կանաց թիմը ոսկի շահեց:

Բոլորը ճանաչում են Բլեքին

Բլեքը և Միրանդան հնարավորություն ունեցան խաղալ բասկեդբոլ Ֆրանսիական Պոլինեզիաների ամենաբարձր մակարդակներում վերջին տասնամյակի ընթացքում հաղթելով ազգային լիգայի առաջնություններում, շահելով մրցախաղային բաժակներ և խաղալով ազգային թիմում համար 2003 և 2007թթ. խաղերում:

2011թ.խաղերին նրանք երկուսն էլ մասնակցեցին, միայն այս անգամ Բլեքը՝ որպես տղամարդկանց խմբի մարզիչ: Մինչ Միրանդան և կանանց թիմը շահեցին ոսկե մեդալ, տղամարդկանց թիմը շահեց բրոնզե մեդալ, կրկին չհասնելով Բլեքի ոսկու երազանքին:

Բլեքը երբեմն խորհում է, թե ինչ կլիներ իր կյանքում, եթե նա աներ այն, ինչ ինքն էր ուզում անել Աստծո ցանկությունը կատարելու փոխարեն:

«Ես հավանաբար կունենայի ոսկե մեդալ», - ասում է նա: «Միգուցե ես կխաղայի որպես պրոֆեսիոնալ, միգուցե՝ ոչ»:

Սակայն զույգը չի զղջում կատարած որոշումների համար: Նրանք վստահ չեն, թե ինչպես նրանք կարող էին ավելի երջանիկ լինել:

«Ես ամուսնացել եմ տաճարում», - ասում է Բլեքը: «Ես ունեմ հրաշալի կին, չորս գեղեցիկ երեխա և ես շարունակում եմ մնալ Եկեղեցում: Միայն բասկետբոլը չէր կարող ինձ տալ դրանցից որևէ մեկը: Դրանք օրհնություններ են, որոնք եկել են Տիրոջը առաջին տեղում դնելու արդյունքում»:

Տիրոջը առաջին տեղում դնելը վերջ չդրեց նրա հոր կատակներին, սակայն հաղորդեց այդ բառերին նոր նշանակություն: Մի քանի տարի առաջ, երբ ֆեդերացիան առաջարկեց լիգայի խաղերը կիրակի օրը անցկացնել, մարզական ակումբի նախագահը այն պաշտոնական քննարկման դրեց: Ինչ-որ մեկը հարցրեց, «Դուք հարցրել ե՞ք Բլեքին»:

Առաջարկը մերժվեց:

Քանի որ Բլեքը Տիրոջը դրել էր առաջին տեղում, ոչ միայն բոլորը գիտեին Բլեքին, նրանք գիտեին, թե ինչին էր նա հավատում:

Հոնուրա «Բլեքը» և Միրանդա Բոննեթը երկար ժամանակ Թահիթիում ներգրավված են եղել բասկետբոլում:

Բլեքի և Միրանդայի համար սպորտում իրենց հաջողությունը երկրորդական տեղ է գրավել իրենց ընտանիքի հաջողության համեմատ:

Լուսանկարները՝ Ադամ Ս. Օլսոնի կողմից, եթե այլ բան նշված չէ

Բասկետբոլի լուսանկարը՝ Թամարա Ռաթիեթայի կողմից © IRI