2012
BibleVideos.LDS.org կայքէջը նվեր է աշխարհին
Ապրիլ 2012


BibleVideos.LDS.org կայքէջը նվեր է աշխարհին

2011թ. Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հավաքի ժամանակ Եկեղեցու ղեկավարները ներկայացրեցին Հիսուս Քրիստոսի կյանքը Աստվածաշնչյան տեսաերիզների կայքէջը՝ «նվեր» աշխարհին:

BibleVideos.lds.org կայքէջում տեղադրվում են կարճ տեսաֆիլմեր են, որոնք ներկայացնում են տեսարաններ Քրիստոսի կյանքից՝սկսած հրեշտակից, որը կանխագուշակում է Քրիստոսի ծնունդը, մինչև Փրկչի Հարությունը:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, հավաքի ժամանակ հայտարարեց կայքէջի մասին:

«Ինչպես սուրբ գրությունները, որոնց հավատարմորեն հետևում են այս կարճամետրաժ ֆիլմերը, դրանք կարող են ձեզ լուռ թվալ», - ասաց նա: «Ձեր հավատքն ու Սուրբ Հոգին կստեղծեն այն զգացումը, որին արժանի են այս աշխարհը փոխող իրադարձությունները»:

Տեսագրումների նյութը ապահովում է Եկեղեցու նորաստեղծ ՎՕՍ Մոշն Փիքչրս Ստուդիո Սաութ Քամփուսը Գոշենում, Յուտա,, որտեղ Նոր Կտակարանի սուրբ գրությունների գրադարանի նախագծի նկարահանումը սկսել էր 2011թ. օգոստոսին:

Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն ավելի քան 100 կարճ տեսագրություններ, որոնք կնկարագրեն Քրիստոսի կյանքը՝ վերցված անմիջապես Թագավոր Հակոբոսի Աստվածաշնչի տարբերակի տեքստից:

Կայքէջը ունի օգտագործման համար բավականին հեշտ կառուցվածք և մատչելի է անգլերենով (BibleVideos.lds.org), իսպաներենով (videosdelabiblia.org) և պորտուգալերենով (videosdabiblia.org): Առկա է նաև iPad app, որն առաջարկում է Աստվածաշնչի պատմություններին ծանոթանալու տեսողական, ձայնային և հպումային նոր եղանակ:

Ի վերջո, մոտավորապես 100 տեսագրություններ, որոնք ներկայացնում են Քրիստոսի կյանքի Նոր Կտակարանի տեսարանները, մատչելի կլինեն Հիսուս Քրիստոսի կյանքը աստվածաշնչյան տեսագրությունների կայքէջում:

CREDIT: ??