2012
Նա կոտրեց մահվան կապանքները
Ապրիլ 2012


Նա կոտրեց մահվան կապանքները

Նկար
Երեց Պատրիկ Քիրոն

«Նրանք ունեն հավերժական կյանք Քրիստոսի միջոցով, որը ջարդել է մահվան կապանքները» (Մոսիա 15.23):

Մի երեկո, երբ մեր երեխաները դեռ փոքր էին, մենք անց էինք կացնում ընտանեկան սուրբ գրությունների երեկո: Մենք կարդացինք Փրկչի մասին և խոսեցինք, թե ինչու Նա երբեք սխալներ չէր գործում:

Ավելի ուշ կինս պառկացնում էր մեր երեք տարեկան դստերը՝ Սյուզիին անկողին: Սյուզին նայեց իր մորը և ասաց. «Մայրիկ, Հիսուսը գործել է մի սխալ»:

«Ի՞նչ ի նկատի ունես», - հարցրեց նրա մայրը:

«Նա կոտրել է մի բան», - ասաց Սյուզին:

Մի փոքր շփոթված, նրա մայրը հարցրեց. «Ի՞նչ է Նա կոտրել»:

«Հիսուսը կոտրել է մահվան կապանքները», - պատասխանեց Սյուզին:

Կինս հասկացավ, որ ինքը և Սյուզին բազմաթիվ անգամ երգել էին Երեխաների խմբի «Ոսկե գարնանը» երգը և Սյուզին սովորել էր խոսքերը. «Ոսկե գարնանը, Հիսուս Քրիստոսը արթնացավ և թողեց գերեզմանը, որտեղ պառկած էր, մահվան կապանքները նա կոտրեց»:1 Սյուզիի մայրը բացատրեց, որ մահվան կապանքները կոտրելը նշանակում է, որ Հիսուսը հարություն առավ, որպեսզի մենք բոլորս կարողանանք կրկին ապրել մահանալուց հետո:

Այդ զրույցը ինձ և կնոջս տվեց բազմաթիվ հնարավորություններ սովորեցնելու մեր դուստրերին՝ Լիզիին, Սյուզիին և Էմմային, այն մասին, թե ինչ է իրականում Քավությունը մեզ համար: Սյուզին իրավացի էր. Հիսուսը կոտրեց մահվան կապանքները: Սակայն դա սխալ չէր: Դա մեծագույն պարգև էր, որ Նա կարող էր տալ մեզ: (Տես Վարդապետություն և Ուխտեր 14.7:)

Փրկիչը մահացավ և հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել մեր Երկնային Հոր և մեր ընտանիքների հետ՝ համաձայն մեր արդարակեցության: Եթե մենք արժանի ենք, մենք մի օր կարող ենք վայելել անմահության օրհնությունները և հավերժական կյանքը: Ես երախտապարտ եմ, որ Հիսուսը կոտրեց ինչ-որ բան՝ մահվան կապանքները:

Հղում

  1. “On a Golden Springtime,” Children’s Songbook, 88.

Աջում. նկարները՝ Դիլլեն Մարշի կողմից