2012
Խոսում ենք այսօր
Ապրիլ 2012


Խոսում ենք այսօր

Երեց Քրիստոֆերսոնը և Երեց Ջենսենը ուսուցանում են անդամներին Արգենտինայում

2011թ. նոյեմբերի 12-ին, շաբաթ օրը, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը և Յոթանասունի Նախագահությունից Երեց Ջեյ Ե. Ջենսենը իրենց խոսքով դիմեցին Սալտայի՝Արգենտինա, պատանիներին, երիտասարդ չափահասներին, քահանայության ղեկավարներին, միսիոներներին և անդամներին:

Նաև ներկա էին Երեց Մերվին Բ. Արնոլդը՝ Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի Նախագահը, նրա կինը՝ Դևոնան, և Տարածաշրջանի Յոթանասունական՝ Երեց Ռուբեն Սփիթեյլը: Ներկա էին նաև Երեց Քրիստոֆերսոնի կինը՝ Քեթին և Երեց Ջենսենի կինը՝ Լոնան:

Հավաքին մասնակցում էին մոտ 1300 երիտասարդներ և ծնողներ: Ելույթ ունեցան և Երեց Քրիստոֆերսոնը, և Երեց Ջենսենը: Եվս 10000 անդամներ 70 ցցի կենտրոններում Արգենտինայով մեկ դիտեցին հեռարձակումը:

Երեց Ջենսենը, ով վերջերս ծառայել էր որպես Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի Նախագահ, ասաց. «Եթե դուք իմ ասածներից ոչինչ չհիշեք, ես կկամենայի, որ դուք հիշեիք մի արտահայտություն մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ելույթից, ում մասին ես վկայում եմ, որ Աստծո ճշմարիտ մարգարեն է: Արտահայտությունը հետևյալն է. «Որոշումները վճռում են ճակատագիրը:»»

«Մենք ունենք կամքի ազատություն՝ որոշումներ կայացնելու ունակություն և արտոնություն», - ասաց Երեց Ջենսենը, և այդ որոշումներով մենք ընտրում ենք մեր ճակատագրերը:

Նա պատմեց իր ընկերներից մեկի մասին, ով մի գիշեր ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարեց և արդյունքում երկու մարդ սպանեց: Նա դրան հակադրեց ամուսնությունը հետաձգելու իր ու իր կնոջ ընտրությունը, որ նա կարողանար միսիա ծառայել որպես երիտասարդ տղամարդ:

«Երբ ես վերադարձա, մենք ամուսնացանք տաճարում: Մենք ուխտեր կապեցինք, որոնք մենք նորացնում ենք ամեն շաբաթ մեր ողջ կյանքի ընթացքում: Մենք որոշում կայացրեցինք, որը վճռեց մեր ճակատագիրը», - ասաց նա:

Քույր Քրիստոֆերսոնը շարունակեց, կիսվելով ուխտերը պահելու վերաբերյալ իր վկայությամբ, և Երեց Քրիստոֆերսոնը փակեց ժողովը:

«Միակ բաները, ինչի կարիքը դուք իրոք ունեք, սերն ու հավատքն է», - ասաց Նախագահ Քրիստոֆերսոնը: «Հավատքն է, որ օգնում է մեզ մեր ամուսնությունում, ընտանիքում, մասնագիտությունում [և] աշխատանքում»:

Նա նշեց, որ պատվիրանները ուղղություն են տալիս մեր կյանքին և օգնում են մեզ հասնել նրան, ինչն իսկապես կարևոր է:

Նա այնուհետև խորհուրդ տվեց և երիտասարդներին, և նրանց ծնողներին խոստանալ հետևել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում գտնվող խորհուրդներին:

«Սա մեծապես կամրացնի ձեր երեխաներին, նույնիսկ երբ նրանք իրենց միայնակ գտնեն, իմանալով, որ իրենց ծնողները ապրում են այս նույն սկզբունքներով», - ասաց նա:

Երեց Քրիստոֆերսոնը եզրափակեց, Արգենտինայի անդամների հանդեպ սեր արտահայտելով, որտեղ նա միսիա էր ծառայել մոտ հինգ տասնամյակ առաջ:

Սալտայում Երեց Քրիստոֆերսոնը և Երեց Ջենսենը նաև հանդիպեցին տեղի միսիոներների և երիտասարդ ամուրիների հետ, ում նրանք հայտնեցին Եղբայրների սերը:

Երեց Քրիստոֆերսոնը և Երեց Ջենսենը իրենց խոսքով դիմեցին Արգենտինա Ռեզիստենսիա Միսիայի միսիոներներին 2011թ. նոյեմբերի սկզբին:

Ջեյմս Դալրիմփլ