2012
Սիրեք, հետևեք և ամրացրեք
նախորդ հաջորդ

Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Սիրեք, հետևեք և ամրացրեք

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Ինչպես Փրկիչը, այցելող ուսուցիչները ծառայում են մեկ առ մեկ (տես 3 Նեփի 11.15): Մենք գիտենք, որ հաջող այցելող ուսուցիչներ ենք, երբ մեր քույրերն ասում են. (1) իմ այցելող ուսուցիչն օգնում է ինձ հոգեպես աճել; (2) ես գիտեմ, որ իմ այցելող ուսուցիչը խորապես մտածում է իմ և իմ ընտանիքի մասին; և (3) եթե ես խնդիրներ ունենամ, ես գիտեմ, որ իմ այցելող ուսուցիչը չի սպասի մինչև իրեն հարցնեն, այլ կանցնի գործի:1

Ինչպե՞ս մենք կարող ենք որպես այցելող ուսուցիչներ սիրել, հետևել և ամրացնել քույրերին: Ստորև տրվում են ինը առաջարկություններ, որոնք գտնվում են Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը գրքի գլուխ 7-ում, որոնք կարող են օգնել այցելող ուսուցիչներին ծառայել իրենց քույրերին.

  • մեն օր աղոթեք նրա և նրա ընտանիքի համար:

  • Ոգեշնչում փնտրեք, որպեսզի ճանաչեք նրան և նրա ընտանիքին:

  • Կանոնավոր այցելեք նրան, իմանալու համար, թե ինչ է նա անում, և սփոփելու և ամրացնելու նրան:

  • Հաճախակի կապի մեջ եղեք՝ այցելությունների, հեռախոսազանգերի, նամակների, է-նամակների, տեքստային հաղորդագրությունների և բարության հասարակ գործերի միջոցով:

  • Դիմավորեք նրան Եկեղեցու ժողովներին:

  • Օգնեք նրան, երբ նա ծայրահեղ վիճակում է, հիվանդ է կամ որևէ այլ կարիք ունի:

  • Ուսուցանեք նրան ավետարանը սուրբ գրություններից և Այցելող Ուսուցիչների ուղերձներից:

  • Ոգեշնչեք նրան, լինելով լավ օրինակ:

  • Տեղեկացրեք Սփոփող Միության ղեկավարին նրանց ծառայության և քրոջ հոգևոր և նյութական բարեկեցության մասին:

Սուրբ գրություններից

Ղուկաս 10.38–39; 3 Նեփի 11.23–26; 27.21

Մեր պատմությունից

«Այցելող ուսուցումը դարձել է աշխարհով մեկ Վերջին Օրերի Սրբերի գործիքը՝ սիրելու, սնելու և ծառայելու համար՝ գործելու համաձայն այն կարեկցանքի, որն Աստված սերանել է մեր մեջ, ինչպես ուսուցանել է Ջոզեֆ Սմիթը»:2

Մի քույր, որը վերջերս այրի է դարձել, այսպես է ասում իր այցելող ուսուցիչների մասին. «Նրանք լսեցին ինձ: Նրանք մխիթարեցին ինձ: Նրանք լաց եղան ինձ հետ: Եվ նրանք գրկեցին ինձ: … [Նրանք] օգնեցին ինձ իմ խորին հուսահատության և ճնշվածության պահին՝ միայնակության իմ այդ առաջին ամիսների ընթացքում»:3

Նյութական հարցերով օգնելը նույնպես ծառայության ձև է: 1856թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Նախագահ Բրիգամ Յանգը հայտարարեց, որ պիոներները մնացել են խորը ձյան մեջ՝ 435–595 կմ հեռու: Նա կոչ արեց Սոլթ Լեյք Սիթիում բոլոր Սրբերին փրկել նրանց և խստորեն հոգալ այն կարիքների մասին, որոնք մենք նյութական ենք կոչում:4

Լյուսի Մեզերվ Սմիթը գրում է, որ կանայք հանեցին իրենց տաք ներքնազգեստը և գուլպաները հենց թաբերնաքլում, լցրեցին դրանք սայլակների մեջ՝ սառչող պիոներներին ուղարկելու համար: Այոնւհետև նրանք հավաքեցին անկողին և հագուստ նրանց համար, ովքեր ի վերջո կգային հետ իրենց սակավ իրերով: Երբ ձեռնասայլակները ժամանեցին, քաղաքում մի ամբողջ շենք լցված էր նրանց սպասող պաշարով:5

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես Julie B. Beck, “What I Hope My Granddaughters (and Grandsons) Will Understand about Relief Society,” Liahona, Nov. 2011, 113:

  2. Տես Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 112:

  3. Իմ արքայության դուստրերը, 119-20

  4. Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252.

  5. Տես Իմ արքայության դուստրերը, 36–37:

Մեկ առ մեկ, Վոլթեր Ռեյն, տրամադրել է Եկեղեցու Պատմության թանգարանը