2012
Եկեղեցու շուրջ
Ապրիլ 2012


Եկեղեցու շուրջ

Պուերտո Ռիկոյում կայացած համերգը գրավում է հազարավորների

2011թ. դեկտեմբերի 18-ին Պուերտո Ռիկոյի հինգ ցցերի անդամներ մասնակցեցին Սուրբ Ծննդյան համերգին, որը տեղի ունեցավ Կագուաս քաղաքի Պասեո դե լաս Արտեսում: Եկեղեցու մոտավորապես 85 անդամներ ելույթ ունեցան և մոտ 2500 հանդիսատես մասնակցեց:

Երիտասարդ չափահասների նոր կենտրոնը թվով երրորդն է Աֆրիկայում

2011թ. նոյեմբերի 4-ին Հարավային Աֆրիկայի Սովետո Սաութ ցիցը անցկացրեց իր առաջին միջոցառումը նոր շենքում, որը պետք է օգտագործվի բացառապես որպես երիտասարդ չափահասների կենտրոն:

Եվրոպայում կան ավելի քան 140 կենտրոններ, մի քանի կենտրոններ ցրված են Միացյալ Նահանգներով մեկ: Սովետոյի կենտրոնը Աֆրիկայում երորդն է: Մնացածները գտնվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Զիմբաբվեյում:

Յուրահատուկ մոտեցումը հարցեր է հուշում

Նիժնի Նովգորոդում՝ Ռուսաստան, 2011թ. հոկտեմբերի 9-ի միսիոներական միջոցառումը սկսվեց «Հարցեր Աստծուն» թղթագլանով:

Մի քանի ժամերի ընթացքում ավելի քան 150 մարդ կանգ առան ծանրաբեռնված փողոցում դրված երկու սեղանների մոտ, վերցրեցին գրիչներն ու գրեցին իրենց հարցերը: Ընդհանուր առմամբ 84 հարց գրվեց թղթագլանի վրա: Շատ մարդիկ ցանկություն հայտնեցին պատասխան ստանալ ներկա գտնվող միսիոներներից: