2012
Ղեկավարների համաշխարհային գ ուսուցումը ուղի է հարթում իսկական աճի համար
Ապրիլ 2012


Ղեկավարների համաշխարհային ուսուցումը ուղի է հարթում իսկական աճի համար

2012թ. փետրվարի 11-ին կայացած Ղեկավարների համաշխարհային ուսուցման ժողովին Եկեղեցու ղեկավարները բացատրեցին «իսկական աճի» կարևորությունը և թե ինչպես հասնել դրան:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները, Յոթանասունի Նախագահությունը և Եկեղեցու օժանդակ կազմակերպությունների նախագահությունները մասնակցեցին աշխարհով մեկ Եկեղեցու ղեկավարների ուսուցմանը:

«Եկեղեցու տեսանկյունից աճը կարող է սահմանվել որպես «նոր անդամներ»: … Իսկական աճը, այնուամենայնիվ, սահմանվում է որպես «ակտիվ անդամների քանակի աճ»», - բացատրեց Նախագահ Ուխդորֆը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը ավելացրեց. «Աճ է տեղի ունենում, երբ անձնական, հարատև դարձի գալը առ ավետարան արտահայտվում է յուրաքանչյուր անհատի և ընտանիքի հավատարմության աճով»:

Ըստ Նախագահ Ուխդորֆի, հավատարմության այդ աճը ներառում է բաներ, որոնք չեն կարող չափվել, ինչպես օրինակ ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան երեկոն, սերը տան մեջ և Քավության հետ կապված անձնական փորձառություններ:

«Շատ հաճախ մենք աղավաղում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի գեղեցկությունն ու պարզությունը բծախնդիր ակնկալիքներով», - ասաց նա: «Այնուամենայնիվ, երբ մենք կենտրոնանում ենք ավետարանի «ինչու» հարցի վրա, շփոթության մեծ մասը հեռանում է»:

Հեռարձակումը հիմնականում կենտրոնացված էր հիմնական վարդապետությունների ու սկզբունքների վրա, որոնք պատասխաններ են ապահովում «ինչու» հարցերին:

«Պատշաճորեն տրված «ինչու» հարցերը կտանեն մեզ «ով», «ինչ», «երբ», «որտեղ», «ինչի համար» և «ինչպես» պատշաճ որոշումների» - ասաց Նախագահ Ուխդորֆը:

Ամուսնությունն ու ընտանիքը և Ծրագիրը

«Եկեղեցին կազմված է ընտանիքներից», - ասաց Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը: «Ծխերն ու ցցերը էական չեն: Երբ մենք խոսում ենք ընտանիքների մասին, այդ ժամանակ մենք տեսնում ենք իսկական աճ Եկեղեցում»:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ամուսին ու հայր պետք է քահանայության պաշտոնատար անձ լինի իր տանը ՝ արդարությամբ նախագահելով իր ընտանիքում: Նմանապես, նա ասաց, որ քահանայության ղեկավարները պետք է ղեկավարեն արժանիորեն քահանայության տարբեր պաշտոններում, ամեն քահանայություն կրող ունի ճիշտ այնքան քահանայություն, որքան իր կողքինը (տես ՎևՈՒ 1.20):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը շեշտել է, որ ամուսիններն ու կանայք, հայրերն ու մայրերը պետք է կառուցեն սիրո, ապաշխարության և աղոթքի հարաբերություններ ընտանիքը հաջողությամբ պաշտպանելու համար, որն «ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա և Ensign, նոյեմբեր 2010, 129):

«Սուրբ գրություններում երեք անգամ նախազգուշացվում է, որ Տիրոջ վերադարձի ժամանակ երկիրը ամբողջությամբ կոչնչացվի, եթե որոշ պայմաններ առկա չլինեն», - ասաց նա: «Յուրաքանչյուր դեպքում այդ նախազգուշացումը վերաբերվում է մարդկային ընտանիքին առանց տաճարի կնքման արարողությունների առկայության: Առանց վեհացման այս արարողությունների Աստծո փառքը չի իրականացվի»:

Վերջնական նպատակին՝ Աստծո բոլոր զավակների հավերժական կյանքին ու վեհացմանը հասնելու համար պահանջվում է, որ իսկական աճ տեղի ունենա մեր տներում, ծխերում և ճյուղերում և ամբողջ Եկեղեցում:

Ավետարանի կիրառումը

Իրական աճն ու փոփոխությունը գալիս են ամենօրյա կյանքում ավետարանը կիրառելու արդյունքում: Հարց ու պատասխանի ընթացքում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին և Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրեցին, որ ավետարանի ամբողջական կիրառումը նշանակու, է տաճարային ուխտեր կնքելն ու պահելը: Երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ ուխտերին հնազանդ լինելը կարող է փոխել բնական մարդուն, ժամանակի ընթացքում դարձնելով նրան Սուրբ:

Ուրիշներին օգնության հասնելը ավետարանը կիրառելու մեկ այլ կարևոր մաս է: Անդամները պարտավոր են որպես անհատներ և Եկեղեցի օգնության հասնել և փրկել նրանց, ովքեր նյութական և հոգևոր կարիքներ ունեն, ինչպես ասացին ղեկավարները:

Մենք չպետք է հապաղենք ձեռք մեկնել այլ հավատքներին պատկանող և ծառայություն մատուցող կազմակերպություններին աղքատների ու կարիքավորների համար հոգալու նպատակով, ասաց Երեց Քրիստոֆերսոնը: Քահանայության ղեկավարները պետք է առաջնորդեն այս ջանքերը, սակայն անդամներն ու միսիոներները պետք է նույնպես օգնեն կատարել այդ դերը:

Քննարկման ընթացքում հատուկ շեշտվեց ընտանիքներին ծառայելու, Մելքիսեդեկյան քահանայության կրողներին ամրացնելու և երիտասարդների հավատքն ու վկայությունը ամրացնելու կարևորությունը: Քննարկմանը մասնակցեցին նաև Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բալլարդը և Երեց Նիլ Լ. Անդերսենը, ինչպես նաև Յոթանասունի Նախագահությունից Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Էլեյն Ս. Դալտոնը և Երեխաների Խմբի գերագույն նախագահ Ռոզմարի Մ. Վիքսոմը:

Երեց Ռասբենդն ասաց, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է ներգրավված լինի անդամներին լիարժեք ակտիվության վերադարձնելու գործում, իսկ Երեց Անդերսենը նշեց, որ երիտասարդները պետք է ավելի շատ ներգրավված լինի մյուս երիտասարդներին վերաակտիվացնելու և ամրացնելու գործում:

Հասնել իրական աճի

Իրական աճ տեղի է ունենաւոմ այնդեպքում, երբ մենք կիրառում ենք ավետարանի սկզբունքները մեր ամենօրյա կյանքում, նշեց Նախագահ Ուխդորֆը:

«Երբ դուք խորհեք այս թեմաների շուրջ, որպես անհատներ և որպես խորհրդականներ ինքներդ ձեզ տվեք ձեր պարտականություններում ձեր ծառայությանը վերաբերվող «ինչու» և «ուստի, ինչ» հարցերը»:

Սովորեք ավելին

Անհատները կարող են դիտել, ունկնդրել, տպագրել և ներբեռնել հեռարձակման նյութերը տասնյակ լեզուներով՝ այցելելով lds.org/study/other-addresses կայքէջի Worldwide Leadership Training կապուղին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը խոսում է քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ 2012թ. փետրվարի Ղեկավարների համաշխարհային ուսուցման ժողովին:

© IRI