2012
Տաճարային նորություններ
Ապրիլ 2012


Տաճարային նորություններ

Քվեթզալթենանգո Գվատեմալա տաճարի նվիրագործումը

Քվեթզալթենանգո Գվատեմալա տաճարը նվիրագործվեց 2011թ. դեկտեմբերի 11-ին, կիրակի օրը, երեք նիստերով, Առաջին Նախագահության Երկրորդ Խոհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից: Նվիրագործման նիստերը հեռարձակվեցին տաճարի շրջանի Եկեղեցու անդամների համար:

«Ինչ գեղեցիկ տաճար է սա», - ասաց Նախագահ Ուխդորֆը շաբաթ օրվա մշակութային տոնակատարությանը, որի ժամանակտարածքի երիտասարդները ներկայացրեցին պարի, երգի իրենց կատարումները և տարածքի պատմության և մշակույթի ցուցահանդես: «Այն փայլում է զարդի պես, և այն այս երկրի այս տարածաշրջանի զարդն է»:

Քուեթզալթենանգո Գվատեմալա Տաճարը Եկեղեցու 136-րդ տաճարն է աշխարհում և հինգերորդը Կենտրոնական Ամերիկայում: Այս տաճարը կծառայի մոտ 60000 Վերջին Օրերի Սրբերի:

Եկեղեցին գցում է Բրազիլիայում յոթերորդ տաճարի հիմքը

2011թ. նոյեմբերի 15-ին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նախագահեց Բրազիլիայում Եկեղեցու յոթերթրդ տաճարի՝ Ֆորթալեզա Բրազիլիա տաճարի շինարարության բացման արարողությունը:

«Այս տաճարը կլինի հույսի, լույսի և առ Աստված հավատքի աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր գալիս ու քայլում են այստեղ և այս տարածքում», - ասաց Երեց Բեդնարը: «Այս քաղաքը միշտ ավելի լավը կլինի և կտարբերվի մյուսներից, քանի որ այստեղ տաճար է կառուցվելու»:

Տաճարը կկառուցվի Ավենիդա Սանտոս Դումոնթում՝ Ֆորտալեզա Սիարա Բրազիլիայում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց Ֆորտալեզա Բրազիլիա Տաճարի կառուցման մասին 2009թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ:

Քուեթզալթենանգո Գվատեմալա տաճարը, որը նվիրագործվեց 2011թ. դեկտեմբերի 11-ին, Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից, Եկեղեցու 136-րդ տաճարն է:

CREDIT: