2012
Հարցեր և պատասխաններ
Ապրիլ 2012


Հարցեր և պատասխաններ

«Ինչու ես պետք է գնամ սեմինարիա, եթե ես կարող եմ սովորել սուրբ գրությունները ինքնուրույն»:

Դուք կունենաք ձեր կյանքի մնացած մասը սուրբ գրությունները ինքնուրույն ուսումնասիրելու համար, ուստի, եթե դուք ունեք սեմինարիայի հնարավորություն, օգտվեք առիթից ուսումնասիրելու սուրբ գրությունները հրաշալի ուսուցիչների և ընկերների հետ:

Լավ ուսուցչի առաջնորդությամբ սովորելն ու ուսումնասիրելը օգնում է ձեզ ձեռք բերել նոր խորաթափանցություն սուրբ գրությունների մասին, որը դուք կարող է իրականում չհասկանաք: Ուսուցիչը կարող է նաև կիսվել մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների ուսմունքներով, որ տալիս են ձեզ սուրբ գրությունների ավելի լավ հասկացողություն:

Նաև հաճախ ավելի հաճելի է սովորել դասարանի հետ: Դուք հնարավորություն կունենաք խոսել նրա վերաբերյալ, ինչ սովորել եք կարդալու ընթացքում: Ձեր դասարանցիները կարող է փոձառություններ ունենան, որոնց շնորհիվ որոշ սուրբ գրությունների հատվածներ դարձել են իրենց սիրված հատվածները: Նրանց փորձառությունների մասին լսելը կարող է սուրբ գրությունները կենդանացնել ձեզ համար: Եվ քանի որ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները ուրիշների հետ, դուք կարող եք վայելել այս խոստացված օրհնությունը. «Որտեղ երկուսը կամ երեքն իմ անունով ժողովված լինեն, … այնտեղ ես նրանց մեջ կլինեմ» (ՎևՈՒ 6.32):

Սեմինարիան նաև ձեր ուման պրոցեսին կառուցվածք է տալիս: Դուք կարդում եք որոշակի արագությամբ, ինչն օգնում է ձեզ ավարտել սուրբ գրության յուրաանչյուր գիրքը: Դուք հնարավորություն ունեք քննարկելու և անգիր սովորելու սուրբ գրությունների հմտության հատվածները: Դուք կարող եք վստահ լինել, որ կյանքի այս փուլում դուք ավելի շատ բան կստանաք սուրբ գրություններից սեմինարիա հաճախելով, քան որևէ այլ ճանապարհով:

Նոր ընկերներ, նոր մտքեր

Սեմինարիայում դուք հանդիպում եք նոր ընկերների, և դուք մտերմանում եք իրար հետ՝ դառնալով ինչպես մի ընտանիք: Դուք սովորում եք շատ նոր բաներ, որոնք դուք չէիք իմանա ինքնուրույն: Դա զվարճալի է և շատ հոգևոր: Դուք համոզվում եք, որ ձեր օրը ճիշտ եք սկսել: Եթե դուք չեք մասնակցել, սկսեք հիմա, և այն կփոխի ձեր կյանքը:

Կատարինա Բ., 16 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Երջանկություն

Սեմինարիայով է սկսվում իմ օրը: Այն դարձնում է ինձ ավելի երջանիկ անձնավորություն և ավելի հոժարակամ՝ քննարկելու ավետարանը ուրիշ մարդկանց հետ: Մենք ավելի խորն ենք ուսումնասիրում սուրբ գրությունները, ուստի ես ավելի լավ եմ դրանք հասկանում:

Մադի Ս., 15 տարեկան, Կոլորադո, ԱՄՆ

Կատարյալ համակցություն

Սեմինարիան երջանկացնող փորձառություն է: Երբեմն միայնակ սովորելը բավական չէ: Անձնական ուսումնասիրությունն ու սեմինարիան կատարյալ համակցություն են: Ուսուցիչները հրաշալի են, և, եթե դուք որևէ հարց ունեք, ձեր ուսուցիչները և դասարանցիները կարող են օգնել ձեզ պատասխանել դրանց:

Դոուսոն Դ., 15 տարեկան, Այդահո, ԱՄՆ

Ավելի խոր հասկացողություն

Երբ ես ինքնուրույն եմ ուսումնասիրում սուրբ գրությունները, դա այդքան էլ զվարճալի չի լինում, որքան ուրիշների հետ սովորելը: Սրան գումարած, մենք կարող ենք հետաքրքիր մտքեր սովորել ուրիշներից, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները միասին: Սեմինարիայի միջոցով ես սովորել եմ շատ հետաքրքիր պատմություններ, և ես ավելին գիտեմ սուրբ գրությունների պատմության մասին, ինչն ուսուցումը դարձնում է շատ ավելի հետաքրքիր: Ես ուրախ եմ, որ ես որոշեցի միանալ սեմինարիային:

Ռեբեկա Մ., 16 տարեկան, Շլեսվիգ-Հոլշթեյն, Գերմանիա

Ավելի ամուր վկայություն

Առաջինը, Տերն ասում է, որ որտեղ երկուսը կամ երեքն Իր անունով ժողովված լինեն, Նա կլինի նրանց հետ (տես Մատթեոս ԺԸ.20, ՎևՈՒ 6.32): Նրա Հոգին զգալը կարող է օգնել մեզ խորհել, թե ինչ է Նա արել մեզ համար: Երկրորդը, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները ուրիշների հետ, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ինչ է գրված: Մինչ լսում ենք իրար, մենք կարող ենք լսել մի բան, որ մենք ինքներս չէինք նկատել, և նույնը կարող է պատահել ուրիշների հետ, երբ մենք կիսում ենք մեր գիտելիքները: Երրորդը, երբ ես գնում եմ սեմինարիա, իմ վկայությունն ամրանում է: Սեմինարիան մեր վկայությունները կիսելու և ուրիշ մարդկանց վկայությունները լսելու հնարավորություն է: Այն օգնում է մեզ մնալ ճիշտ ճանապարհի վրա:

Դմիտրի Գ., 16 տարեկան, Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա

Սովորել ուրիշներից

Սեմինարիա հաճախելը անհրաժեշտություն է ինձ համար: Ոչ միայն իմ նվիրված ուսուցիչն է սովորեցնում և բացատրում սուրբ գրություններում պարունակվող ճշմարտությունները, այլ նաև ես եմ շատ բան սովորում մեր դասարանական քննարկումներից: Մեր աշակերտները կիսվում են իրենց փորձառություններով իրենց սովորածի վերաբերյալ և օգնում են ինձ ձեռք բերել ավելի շատ գիտելիք ավետարանի, Փրկչի և Նրա Քավության վերաբերյալ: Բավական չէ միայնակ ուսւոմնասիրելը, քանզի ես գտել եմ իմ խնդիրների որոշ պատասխանները դասարանային քննարկումների ժամանակ: Ես կարող եմ վկայել, որ սեմինարիան արժեքավոր մաս է կազմում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու վերաբերյալ իմ վկայությունը սնուցելու հարցում:

Դենզել J., 15 տարեկան, Արևմտյան Սամոա

Լույս և ճշմարտություն

Երբ ես հաճախում եմ սեմինարիա, ես փնտրում եմ լույս և ճշմարտություն և հագնում եմ Աստծո ողջ սպառազինությունը (տես ՎևՈՒ 27.15-18): Այդ սպառազինությունը օգնում է ինձ ճանաչել Նրա ձայնը բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում: Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը ամրացնում է իմ հավատքը և իմ վկայությունը և օգնում է ինձ ուժեղ լինել իմ փորձության ժամին: Սեմինարիա հաճախելը լավագույն ճանապարհներից մեկն է լույս ու ճշմարտություն գտնելու և սուրբ գրությունները ուսումնասիրելու ու խորհելու համար:

Նոհեմի Մ., 17 տարեկան, Պուեբլա, Մեքսիկա

Երեք պատճառներ

Առաջինը, քանի որ ես ուզում եմ ծառայել միսիայում, ես հաճախում եմ սեմինարիա: Միսիոներները պետք է առավոտյան շուտ արթնանան և ուսումնասիրեն ավետարանը: Սեմինարիա հաճախելը օգնում է ինձ ձևավորել շուտ արթնանալու լավ սովորություն: Երկրորդը, առավոտյան մեր ուղեղները թարմ են, ուստի մենք կարող ենք կենտրոնանալ մեր սովորելու և ուսումնասիրելու վրա: Իմաստուն է օգտագործել օրվա մեր լավագույն ժամերը Աստծո մասին սովորելու վրա: Երրորդը, եթե ես ինքնուրույն ուսումնասիրեմ, ես կարող է այնքան խորը հասկացողություն չունենամ, որքան իմ ուսուցիչն ունի: Նրա առաջնորդությամբ և ուսուցմամբ ես կարող եմ սովորել շատ ավելին, քան ես անում եմ ինքնուրույն:

Հ. Չեն Յուան, 16 տարեկան, Տայ-չանգ, Թայվան