2012
Ժամանակ տրամադրել խոսելուն և լսելուն
Ապրիլ 2012


Մեր Տները, մեր ընտանիքները

Ժամանակ տրամադրել խոսելուն և լսելուն

Սոլթ Լեյք Սիթիի ցցի համաժողովի հեռարձակման ելույթից՝ տրված 2010թ. հոկտեմբերի 24-ին:

Այսօր ավելի լավ շփվելու կանխամտածված մեր ջանքերը կօրհնեն մեր ընտանիքները հավերժորեն:

Նկար
Ռոզմարի Մ. Վիքսոմ

Կատարյալ աշխարհում յուրաքանչյուր երեխա դպրոցից կվերադառնար տուն և նրան կողջունեին նոր թխված շոկոլադե խմորեղենով, մի մեծ բաժակ սառը կաթով և մայրը պատրաստ կլիներ ժամանակ տրամադրել խոսելու և լսելու իր երեխայի անցկացրած օրվա մասին: Մենք չենք ապրում կատարյալ աշխարհում, ուստի դուք կարող եք շրջանցել խմորեղենն ու կաթը, եթե ցանկանում եք, բայց մի շրջանցեք «ժամանակը՝ խոսելու և լսելու համար»:

Քսանինը տարի առաջ Առաջին Նախագահության Երկրորդ ԽորհրդականՆախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920-2007) դժգոհեց, որ ընտանիքները շատ քիչ ժամանակ են անցկացնում միասին: Մտածեք այդ մասին: 29 տարի առաջ գերագույն համաժողովի ժամանակ նա ասաց. «Այսօրվա ընտանիքների հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք ավելի ու ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում միասին: … Միասին անցկացրած ժամանակը թանկարժեք ժամանակ է, որի կարիքն ունենք խոսելու, լսելու, խրախուսելու և ցուցադրելու համար, թե ինչպես պետք է արվի ամեն-ինչ»:1

Երբ մենք ժամանակ ենք անցկացնում իրար հետ և խոսում ենք մեր երեխաների հետ, մենք սկսում ենք ճանաչել նրանց և նրանք սկսում են ճանաչել մեզ: Մեզ համար կարևոր բաները, մեր սրտի իրական զգացմունքները կդառնան յուրաքանչյուր երեխայի հետ մեր զրույցների մասը:

Ո՞րն է ձեր սրտից բխող առաջին կարևոր ուղերձը, որը դուք կուզենայիք կիսել ձեր երեխայի հետ:

Մարգարե Մովսեսը սովորեցնում է մեզ Երկրորդ Օրինաց գրքում.

«Սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիունովդ:

Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մեջ լինեն:

Եվ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մեջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Երկրորդ Օրինաց Զ.5-7, ընդգծումներն ավելացված են):

Եվ կարող եմ ես ավելացնել ևս մեկը. «Եվ երբ դու ուտում ես ճաշի սեղանի շուրջ միասին»:

Եթե մենք ցանկանում ենք,որ մեր ընտանիքները հավերժ միասին լինեն, մենք այդ գործընթացը պետք է սկսենք այսօր: Մեր երեխաների հետ խոսելու համար ժամանակ տրամադրելը ներդրում է մեր հավերժական ընտանիքի համար, մինչ մենք միասին քայլում ենք դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով:

Իլլիանոյսից՝ ԱՄՆ, մի մայր կիսվել է, թե ինչպես է նա ժամանակ գտել իր երեխաների հետ խոսելու համար:

«Երբ մեր երեխաները փոքր էին, ես սովորություն ձեռք բերեցի դիտել մի քանի սիրած հեռուստատեսային ծրագրեր: … Ցավոք, ծրագրերը սկսվում էին հենց երեխաների քնելու ժամին:

… Հանկարծ ես հասկացա, որս իմ ծրագրերը դրել էի իմ ցուցակի սկզբում, իսկ երեխաներին շատ ավելի հեռվում: Որոշ ժամանակ ես փորձեցի կարդալ նրանց համար քնելուց առաջ՝հեռուստացույցը միացրած, բայց գիտեի իմ սրտում, որ դա լավագույն տարբերակը չէր: Մինչ ես խորհում էի օրերի ու շաբաթների մասին, որոնք կորցրել էի իմ հեռուստատեսային սովորության պատճառով, սկսեցի մեղավոր զգալ և որոշեցի փոխվել: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի համոզեի ինքս ինձ, որ ես իրոք կարող էի անջատել հեռուստացույցը:

«Հեռուստացույցը անջատած պահելուց մոտ երկու շաբաթ անց ես զգացի, որ ծանրությունը ինչ-որ կերպ պակասել էր: Ես հասկացա, որ ավելի լավ էի ինձ զգում, նույնիսկ ինչ-որ ձևով ավելի մաքուր, և ես գիտեի, որ ես կատարել էի ճիշտ ընտրություն»:2

Քնելու ժամը կատարյալ ժամանակ է խոսելու համար:

Հելամանը ասել է դեռահսս զինվորների մասին. «Նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 56.48):

«Իրենց մայրերի խոսքերն» էին , որ սովորեցրել էին նրանց: Իրենց երեխաների հետ խոսելով, այդ մայրերը ուսուցանեցին Աստծո խոսքը:

Պահպանել անձնական հաղորդակցումը

Շատ բարիքներ գալիս են խոսելուց, և հակառակորդը տեղյակ է ասված բառերի զորության մասին: Նա կցանկանար պակասեցնել հոգին, որ գալիս է մեր տուն, մինչ մենք խոսում, լսում, քաջալերում ենք միմյանց և միասին տարբեր բաներ անում:

Սատանան զուր փորձեց կանխել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը մեր տնտեսությունում, փորձելով ընդհատել խիստ կարևոր զրույցը Ջոզեֆ Սմիթի և Հայր Աստծո ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև:

Ջոզեֆն ասաց. «Անմիջապես, ինձ հափշտակեց մի ինչ-որ ուժ, որն ամբողջովին հաղթահարեց ինձ, և այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15):

Հակառակորդը շատ կուզեր կապել մեր լեզուն, որևէ կերպ խանգարեր մեզ բարձրաձայն արտահայտել մեր սրտի զգացմունքները դեմ առ դեմ: Նա մեծ հաճույք է ստանում սառը վերաբերմունքից և ուշադրությունը շեղող բաներից, նա հաճույք է ստանում աղմուկից, նա հաճույք է ստանում անտարբեր զրույցներից, ցանկացած բանից, որ կզրկեր մեզ ջերմ ձայնից և անձնական զգացմունքներից, որ գալիս են դեմ առ դեմ խոսելուց:

Լսել մեր երեխաների սրտերը

Լսելը նույնքան կարևոր է, որքան խոսելը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Եթե մենք սիրով լսենք, մենք կարիք չենք ունենա մտածելու, թե ինչ ասենք: Այն կտրվի մեզ … Հոգով»: 3

Երբ մենք լսում ենք, մենք տեսնում ենք նրանց սրտերը, ովքեր մեր շուրջն են: Երկնային Հայրը ծրագիր ունի Իր զավակներից յուրաքանչյուրի համար: Պատկերացրեք, եթե մենք կարողանայինք մի ակնթարթ տեսնել մեր երեխաների անհատական ծրագրերը: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես ավելացնել նրանց հոգևոր պարգևները: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես օգնել երեխային հասնել իր ներուժին: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես օգնել յուրաքանչյուր երեխային անցում կատարել մանկական հավատքից դեպի վկայության:

Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ:

Մենք կարող ենք սկսել իմանալ լսելով:

Մի Վերջին Օրերի Սուրբ հայր ասել է. «Ես ավելի մեծ բարիք եմ գործում, երբ լսում եմ իմ երեխաներին, քան երբ ես եմ ինչ-որ բան ասում նրանց: … Ես աստիճանաբար սովորել եմ, որ իմ երեխաները չեն ուզում իմ պատրաստի, կյանքի ընթացքում ապացուցված և իմաստուն պատասխանները: … Նրանց համար իրենց հարցերը տալու և իրենց խնդիրների մասին խոսելու հնարավորությունը ավելի կարևոր է, քան իմ պատասխանները ստանալը: Սովորաբար, երբ նրանք ասում են այն ամենը, ինչ ուզում էին ասել, եթե ես լսում եմ բավականաչափ երկար ու լավ, նրանց իրականում պետք չեն իմ պատասխանները: Նրանք արդեն իսկ գտել են իրենց պատասխանը»:4

Ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մեծ նշանակություն ունեն: Խոսելը, լսելը և խրախուսելը արագ չեն տրվում: Դրանք չեն կարող հապճեպ արվել կամ պլանավորվել. դրանք տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Դրանք տեղի են ունենում, երբ մենք անում ենք բաներ միասին՝աշխատում ենք միասին, ստեղծում ենք միասին և խաղում ենք միասին: Դրանք պատահում են, երբ մենք անջատում ենք զանգվածային լրատվամիջոցները, ցած ենք դնում ուշադրություն շեղող աշխարհիկ բաները և կենտրոնանում ենք իրար վրա:

Դա անելը դժվար է: Երբ մենք կանգ ենք առնում և ամեն ինչ անջատում ենք, մենք պետք է պատրաստ լինենք նրան, ինչ կկատարվի: Սկզբում լռությունը կարող է հեղձուցիչ լինել. ինչ-որ բանից զրկվելը շփոթեցնող զգացողություն կարող է առաջացնել: Եղեք համբերատար, սպասեք ընդամենը մի քանի վայրկյան, և հետո վայելեք: Ձեր ամբողջ ուշադրությունը սևեռեք ձեզ շրջապատողների վրա, հարցնելով իրենց մասին և հետո սկսեք լսել: Ծնողներ, խոսեք ձեր երեխային հետաքրքրող հարցի շուրջ: Ծիծաղեք անցյալի վրա և երազեք ապագայի վերաբերյալ: Չնչին խոսակցությունը կարող է նույնիսկ բացել իմաստալից զրույց:

Առաջնահերթությունը տալ մեր հավերժական նպատակին

Անցած գարուն, մինչ ես այցելում էի երիտասարդ կանանց դասարան, ուսուցիչը խնդրեց դասարանին գրել մեր 10 առաջնահերթությունները: Ես արագ սկսեցի գրել: Ես պետք է խոստովանեմ, իմ առաջին միտքը սկսվում էր՝ «Համար 1. Մաքրել խոհանոցի մատիտների դարակը»: Երբ մեր ցուցակները լրացված էին, Երիտասարդ Կանանց ղեկավարը խնդրեց մեզ կիսվել մեր գրածով: Էբբին, ով նոր էր դարձել 12 տարեկան, նստած էր իմ կողքին: Սա Էբբիի ցանկն է.

  1. Գնալ քոլեջ:

  2. Դառնալ ինտերիերի դիզայներ:

  3. Գնալ միսիայի Հնդկաստան:

  4. Ամուսնանալ տաճարում վերադարձած միսիոների հետ:

  5. Ունենալ հինգ երեխա և տուն:

  6. Ուղարկել իմ երեխաներին միսիա և քոլեջ:

  7. Դառնալ «խմորեղեն տվող» տատիկ:

  8. Երես տալ թոռնիկներին:

  9. Ավելի շատ բան սովորել ավետարանի մասին և վայելել կյանքը:

  10. Վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ:

Ես ասում եմ. «Շնորհակալություն, Էբբի: Դու սովորեցրեցիր ինձ մեր բոլորի համար Երկնային Հոր ծրագրի մասին պատկերացում ունենալ: Երբ դուք գիտեք, որ քայլում եք ճանապարհով, չնայած ինչքան էլ շրջանցիկ ճանապարհներ հայտնվեն, դուք ապահով կլինեք: Երբ ձեր ճանապարհը կենտրոնացած է գերագույն նպատակի վրա, որը վեհացումն ու Երկնային Հոր մոտ վերադառնալն է, դուք կհասնեք այնտեղ»:

Որտե՞ղ էր Էբբին գտել հավերժական նպատակի այս հասկացողությունը: Այն սկսվում է մեր տներում: Այն սկսվում է մեր ընտանիքներում: Ես հարցրեցի նրան. «Ի՞նչ եք դուք անում ձեր ընտանիքում այսպիսի առաջնահերթություններ ստեղծելու համար»:

Սա եղավ նրա պատասխանը. «Բացի սուրբ գրությունները կարդալուց, մենք ուսումնասիրում ենք Քարոզիր Իմ Ավետարանը»: Հետո նա ավելացրեց. «Մենք շատ ենք խոսում ընտանեկան երեկոների ժամանակ, միասին ընթրելիս և մեքենայում»:

Նեփին գրել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին»: Ինչու՞: «Որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26):

Խոսելը, լսելը, իրար քաջալերելը և որպես ընտանիք միասին ինչ-որ բան անելը մեզ ավելի կմոտեցնի մեր Փրկչին, ով սիրում է մեզ: Այսօր՝ հենց այս օրը, ավելի լավ շփվելու մեր կանխամտածված ջանքերը կօրհնեն մեր ընտանիքներին հավերժորեն: Ես վկայում եմ, որ երբ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք նաև հրճվում ենք Քրիստոսով և Քավության պարգևով: Մեր երեխաները կկարողանան իմանանլ, «թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. James E. Faust, “Enriching Family Life,” Ensign, May 1983, 41.

  2. Susan Heaton, “Talk Time Instead of TV Time,” Ensign, Oct. 1998, 73.

  3. Jeffrey R. Holland, “Witnesses unto Me,” Liahona, July 2001, 16.

  4. George D. Durrant, “Pointers for Parents: Take Time to Talk,” Ensign, Apr. 1973, 24.

Լուսանկարը՝ Քույր Վիքսոմի կողմից © Busath Photography, նկարազարդումը՝ Բրադլի Սլեյդի