2012
Ես կրկին կտեսնեմ Նրան
Ապրիլ 2012


Երիտասարդներ

Ես կրկին կտեսնեմ Նրան

Հայրիկն այնպես էր անում, որ մենք՝ երեխաներս, յուրաքանչյուրս մեզ հատուկ զգայինք: Նա սիրում էր մեզ և հեշտությամբ ներում: Նա անում էր, ինչ կարող էր, որպեսզի յուրաքանչյուրս իրեն երջանիկ զգար, և նա աշխատում էր, որ մեզ պարզ լիներ, որ նա մեզ համար լավագույնն էր ցանկանում: Ես նրան շատ էի սիրում:

Երբ ես վեցերորդ դասարանում էի, հայրս մահացավ ավտովթարից: Իմ ընտանիքը և ես ամբողջովին տարահատված էինք: Մեծ դատարկություն կար մեր ընտանիքում: Հայրիկն էր այն մարդը, որին ես դիմում էի, երբ սատարման կարիք ունեի, որի մոտ գնում էի, երբ խնդիրներ ունեի: Օգնություն փնտրելու փոխարեն, ես թույլ տվեցի, որ բարկությունը և ցավը մնային ինձ հետ: Ի վերջո, ես որոշեցի, որ դա Աստծո սխալն էր: Ես դադարեցի կարդալ իմ սուրբ գրությունները և ասել իմ աղոթքները: Ես գնում էի եկեղեցի միայն, որովհետև մայրիկն էր այդպես ցանկանում: Ես աշխատում էի հեռու մնալ իմ Երկնային Հորից:

Այնուհետև, մի օր առաջին անգամ ես գնացի Երիտասարդ Կանանց ճամբար: Ինձ դուր էր գալիս նոր ընկերների հանդիպելը, սակայն ես, մինույն է, չէի կարդում սուրբ գրությունները: Վերջին երեկոն էր և մենք վկայության ժողով էինք անցկացնում: Ես զգացի մի բան, որը չէի զգացել շատ երկար ժամանակ՝ Սուրբ Հոգին: Ես հիանում էր աղջիկներով, որոնք կանգնում էին և բերում իրենց վկայությունները, սակայն ես նստած էի, քանի որ կարծում էի, որ չունեմ վկայություն: Հանկարծ, ես զգացի, որ պետք է վեր կենամ: Ես բացեցի իմ բերանը, մտածելով, թե ինչ պետք է ասեմ: Եվ ես ասացի, որ ուրախ էի Երիտասարդ Կանանց ճամբարի համար: Ապա, անսպասելիորեն, ես ասացի, որ գիտեի, որ Հիսուս Քրիստոսը մահացել է ինձ համար և որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ և որ Եկեղեցին ճշմարիտ է:

Ես լցվեցի աննկարագրելի խաղաղությամբ: Այդ փորձառությամբ ես կարող եմ ասել, որ գիտեմ, որ նորից կտեսնեմ հայրիկիս՝ Փրկչի Քավության և Հարության շնորհիվ: