2012
Զարմանալի շնորհ
Ապրիլ 2012


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Զարմանալի շնորհ

Ես կախված եմ Հիսուս Քրիստոսի շնորհից ամեն օր:

«Եկեղեցու մեր ժողովներին, մենք հաճախ չենք խոսում շնորհի մասին, - ասել է Բրիգամ Յանգ Համալսարանի կրոնի իմ ուսուցիչը, - սակայն որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք հավատում ենք շնորհին»:

Իսկապես, ես չեմ կարող հիշել Երիտասարդ Կանանց կամ Կիրակնօրյա Դպրոցի որևէ դաս շնորհի մասին, սակայն իմ մտքերը վերադառնում են դեպի ավագ դպրոցի մեր երգչախումբը, որը երգում էր «Զարմանալւ շնորհ» երգը:

Զարմանալի շնորհ, (որքան քաղցր է հնչում)

Այն փրկեց ինձ նման թշվառին:

Մոլորված էի, սակայն գտել եմ ինձ կրկին,

Չէի տեսնում, այժմ տեսնում եմ տակավին:1

«Շնորհը Աստծո զորությունն է՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ», - բացատրում էր իմ ուսուցիչը: «Ես բաժանում եմ շնորհը չորս զորությունների՝ հարություն, փրկագնում, բուժում և ամրացում»: Նա այնուհետև բացատրում էր յուրաքանչյուր զորությունը, սակայն իմ միտքը կրկին վերադարռնում էր իմ հուշերին:

Նույն ավագ դպրոցի երգչախումբը մի անգամ ճանապարհորդեց Կալիֆոռնիա, ԱՄՆ, երաժշտական փառատոնում մրցելու: Ես հիվանդացա հենց գնալուց առաջ, իսկ այն, թե ինչպես էր ցավում իմ կոկորդը, նշանակում էր, որ ես չեմ կարողանա փառատոնին երգել իմ երգչախմբի հետ կամ շատ վատ կերգեմ, եթե կարողանամ: Ես խնդրեցի հորս քահանայությայն օրհնություն տալ ինձ և հաջորդ օրը անցկացրեցի ապաքինման համար աղոթքների մեջ:

Մի գուցե, այդ ժամանակ, երբ ամբողջովին առողջ կոկորդով փառատոնին երգում էի «Զարմանալը շնորհը», ամբողջովին չէի հասկանում, որ երգում էի հենց այդ զորության մասին, որը բուժեց ինձ միայն մեկ օր առաջ: Փրկչի Քավությունը օրհնեց ինձ այդ օրը, Նրա շնորհը իմ ապաքինման աղբյուրն էր:

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները»: (Ալմա 7.11):

Ավագ դպրոցից հետո, ինչպես շատերը, ես ծանրաբեռնված էի իմ քոլեջի դասերով և տնից հեռու և միաժամանակ հինգ հոգու հետ մեկ սենյակում ապրելու հետ կապված խնդիրներով:

Այդ ժամանակ էր, երբ ես սկսեցի հասկանալ Քրիստոսի շնորհի ամրացնող զորությոնը: Ես օրեր շարունակ աշխատում և սովորում էի, սակայն մեծապես հենվում էի ամենօրյա աղոթքներին, որոնց միջոցով խնդրում էի Երկնային Հորը ունակություն տալ ինձ անհրաժեշտ հանձնարարությունները կատարելու համար: Ուսումնական տարվա ընթացքում, ի ուրախություն ինձ, ես հայտնաբերեցի, որ Քրիստոսի Քավության ամրացնող զորությամբ ես ոչ միայն ամեն ինչ լավ եմ անում, այլ որևէ դժվարություններ չեմ ունենում:

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):

Թեև Նրա շնորհի մյուս երկու զորությունները՝ հարությունը և փրկագնման ամբողջությունը դեռ առջևում են ինձ համար, ես, միևնույն է, ամեն օր կախված եմ Հիսուս Քրիստոսի Քավությունից, որը բուժել և ամրացրել է ինձ: Աշխատելով հնազանդվել Աստծո պատվիրաններին և ենթարկվել Նրա կամքին, ես երկնային օգնություն եմ ստանում, որը գերազանցում է իմ սեփական կարողությունները:

«Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23):

Հղում

  1. John Newton, “Amazing Grace,” Olney Hymns (1779), no. 41.

Նկարները՝ Էշ Ռամի կողմից