2012
Խոսել միասին
Ապրիլ 2012


Խոսել միասին

Ահա մի քանի առաջարկություններ ձեր ընտանիքի «խոսելու ժամի» համար.

  • Խնդրեք ձեր ծնողներին ամեն օր մի քանի րոպե հատկացնել միասին խոսելու համար: Դա կարող է լինել ճաշի ժամին կամ օրվա ընթացքում որևէ այլ ժամանակ:

  • Հետևեք, որպեսզի բոլորը հերթով խոսեն և լսեն: Բաց մի թողեք որևէ մեկին:

  • Հարգեք ձեր ընտանիքի անդամների կարծիքները: Հետևեք, որպեսզի յուրաքանչյուրը զգա, որ այն, ինչ նա ասում է, կարևոր է:

Զրույց խրախուսող խաղեր

Եթե խոսելու ժամի վերաբերյալ մտքերի կարիք ունեք, փորձեք այս խաղերը.

Լոբով տոպրակի նետում. Եթե ձեր ընտանիքը մեծ է կամ հերթով խոսելը դժվար, օգտագործեք լոբով լցված տոպրակը, որոշելու համար, թե ում հերթն է խոսելու: Նրանից հետո, երբ այն անձը, ում մոտ գտնվում է լոբով տոպրակը, ավարտում է իր ասելիքը, նետեք տոպրակը ընտանիքի մեկ այլ անդամի, փոխանցելով նրան խոսելու իրավունքը:

Հարցազրույց վարող. Բաժանվեք երկու հոգուց բաղկացած խմբերի և հերթով կատարեք հարցազրույց վարողի դերը: Ձեր զուգընկերոջ համար մի քանի հարց մտածեք, ապա նրան հարցեր տվեք: Ձեր հարցազրույցների համար կարող եք անգամ օգտագործել իրական միկրոֆոն կամ ձայնագրիչ:

Ի՞նչ դուք կանեիք. Հերթով ձեր ընտանիքին տարբեր հարցեր տվեք, որոնք սկսվում են «Ի՞նչ դուք կանեիք … » խոսքերով: Որոշ օրինակներ են. «Ի՞նչ դուք կանեիք, եթե մոլորվեիք» և «Ի՞նչ դուք կանեիք, եթե կարողանայիք գնալ աշխարհի ցանկացած վայր»:

Օգնություն ծնողներին. Անհատական խոսելու ժամանակ

Թեև ընտանիքով խոսելը հետաքրքիր է, կարևոր է նաև, որ ծնողները և երեխաները ժամանակ հատկացնեն առանձին խոսելուն: Օրվա ընթացքում օգտվեք այն պահերից, երբ կարող եք անհատապես խոսել երեխայի հետ: Ամեն անգամ երեխաներից որևէ մեկին, հետո մյուսին, խնդրեք օգնել ձեզ տան գործերով, գնումներ կատարելիս կամ մի քանի րոպե զրուցեք նրա հետ ձեր սենյակում: Միայն մի քանի կարճ րոպեներ կարող են վերածվել կարևոր զրույցների: