2012
Մի խափանվեք
Ապրիլ 2012


Մի խափանվեք

Խուսափեք ապագայի մեծ խնդիրներից, ուղղելով փոքր խնդիրներն այժմ:

Անդրեյը փոքրուց շատ էր սիրում օդանավեր: Սակայն, մինչ կան շատերը, որ երազում են թռիչքի մասին, Անդրեյի գլուխը ամպերի մեջ չէ. Նրա հետաքրքրվում է սողնակներով ու նիգերով: Ռումինացի այս 16 ամյա պատանին սովորում է, որ դառնա օդանավի մեխանիկ:

Ռումինիայում պատանիները կարող են հաճախել ավագ դպրոց՝ քոլեջին կամ ուսումնարանին նախապատրաստվելու համար: Քանի որ Անդրեյը սիրում էր ինքնաթիռներ, ավիացիայի ուսումնարան հաճախելու նրա որոշումը հեշտությամբ կայացվեց:

Օդանավի մեխանիկները միայն անսարք օդանավներ չեն նորոգում: Ամենակարևոր բաներից մեկը, որ նրանք անում են, օդանավերի ստուգումն ու պարբերաբար նորոգումներ կատարելն է: Նրանք կանոնավոր կերպով ստուգում են ամեն ինչ օդանավում, սկսած պտուտակներից մինչև վայրէջքի կցորդիչը և դրանց միջև եղած ցանկացած մաս:

«Կարող է դժվար լինել գտնել այն չնչին խնդիրը, որը կարող է օդանավի խափանման պատճառ հանդիսանալ», - ասում է Անդրեյը: «Սակայն այն գտնելը ավելի հեշտ է, քան թե փորձելը կրկին վերակառուցել ամբողջ օդանավը»:

Կանոնավոր նորոգումների գրաֆիկ ունենալը և այն բաց թողնելուց խուսափելը կարևոր են և օդանավերի, և Եկեղեցու անդամների համար, որպեսզի նկատենք և ուղղենք խնդիրները, մինչև դրանք դառնում են մեխանիկորեն կամ հոգևոր առումով կյանքի համար վտանգավոր:

Հոգևոր պարբերաբար նորոգումները

Անդրեյն ապրում է Բուխարեստում, մոտ երկու միլիոնանոց քաղաքում: Ինչևիցե, Եկեղեցին շատ երիտասարդ է Ռումինիայում, և Բուխարեստում անդամների թիվը բավական է միայն երկու ճյուղերի համար: Անդրեյն ու նրա ընտանիքը հեռու են ապրում իրենց ճյուղի մյուս անդամներից: Անդրեյը զգում է աշխարհի հրապուրանքը իր ողջ շրջապատում՝ դպրոցում և իր ընկերների մեջ: Նա գիտի, թե որքան հեշտ կլինի խափանվելը, ինչ վերաբերվում է հոգևորին, եթե նա կանոնավոր կերպով չհետևի հոգևոր պարբերական նորոգմանը:

Կյանքը կարող է հախուռն լինել: Դպրոցի պարապմունքների, ֆուտբոլի և համակարգչի վրա ծախսած ժամանակի հետ մեկտեղ Անդրեյը ժամանակ է տրամադրում աղոթքին, ծոմին, սուրբ գրությունների ուսումնասիրությանը և որպես քահանա իր պարտականությունների կատարմանը: Նա նաև հետևում է, որ «գնա» սեմինարիա, ինչը հեռավորության պատճառով նա անում է առցանց:

Այդ բաները անելը կանոնավոր հոգևոր նորոգումների մաս են կազմում և օգնում են նկատել և ուղղել թուլությունները, մինչ դրանք կդառնան հոգևոի առումով կյանքին սպառնացող վտանգներ:

«Կան բաներ, որոնք դուք պարզապես պետք է կանոնավոր կերպով կատարեք, սովորություն դարձնելով», - ասում է նա: «Դուք չեք կարող թույլ տալ, որ կյանքն իրենը թելադրի»:

Հոգևոր խափանումներ

Անդրեյը սովորել է, որ եթե մենք կանոնավոր կերպով չենք կատարում հոգևոր նորոգումներ, այնպիսի ներգործությունները, ինչպիսիք են ջղայնության զգացումը կամ հասակակիցների ազդեցությունը, կարող են հաղթահարել գայթակղություններին դիմադրելու մեր կարողությանը:

Ճիշտ ինչպես օդանավը առանց աշխատեցնելու կորցնում է բարձրությունը, երբ մենք մեղք ենք գործում, մենք կորցնում ենք հոգևոր ուժը և բարձրությունը՝ հեռացնելով ինքներս մեզ երկնքից և շուտով կամ ավելի ուշ առաջնորդվում ենք դեպի հոգևոր խափանում:

Թեև Փրկչի Քավության շնորհիվ վթարից հետո մեզ նորից կարող են հավաքել, շատ ավելի լավ կլինի, եթե մենք վստահենք Նրա զորությանը՝ լուծելու համար խնդիրը, երբ այն դեռ փոքր է և քանի դեռ հոգևոր վթար չի ստեղծել:

Շրջանցելու վտանգը

Օդանավի մեխանիկական պարբերաբար նորոգումները շրջանցելու միտքը երբեք չի այցելել Անդրեյին: Շրջանցելը տարբերակ չէ: «Օրենքներ կան դրա վերաբերյալ», -ասում է նա: Բայց եթե նա շրջանցի նորոգումներ կատարելը մեկ անգամ, նա ընդունում է, որ «երևի ոչինչ չի պատահի»:

Հավանաբար շրջանցելու հետ կապված ամենամեծ խնդիրն այն չէ, որ օդանավը անմիջապես կխափանվի, այլ որ այն չի խափանվի անմիջապես: «Եթե ոչ մի վատ բան չպատահի, երբ ես շրջանցեմ այսօր, ես ավելի հեշտությամբ կգայթակղվեմ շրջանցել վաղը», - ասում է նա:

Երբ պարբերական նորոգումները հաճախակի են շրջանցվում, օդանավի կամ մեր վրա գործադրված ներգործություններն ու լարումները վաղ թե ուշ ինչ-որ վթարի պատճառ են դառնում: «Ի վերջո մենք վթարի կենթարկվենք», - ասում է նա:

Ահա թե ինչու է Աստված մեզ տվել օրենքներ կանոնավոր կերպով հոգևոր նորոգումներ կատարելու մասին ևս: «Հաճախ հավաքվեք [եկեղեցում] միասին» (3 Նեփի 18.22, շեշտադրումն ավելացված է): Միշտ աղոթեք (տես 3 Նեփի 18.19): Ուսումնասիրեք սուրբ գրությունները ջանասիրաբար (տես 3 Նեփի 23.1-5): «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար» (ՎևՈՒ 121.45, շեշտադրումն ավելացված է): Կանոնավոր կերպով այցելեք տաճար:1

Այդ օրենքները պահելը և կանոնավոր կերպով նորոգումներ կատարելը կօգնի մեզ շարունակել թռչել ճիշտ ուղղությամբ:

«Օդանավը ստեղծված է, որ բարձրանա վերև և հեռանա երկրից», - ասում է Անդրեյը: «Դա այն է, ինչ Երկնային Հայրն ուզում է մեզ համար: Կանոնավոր նորոգումներով մենք ապահով կհասնենք այնտեղ, որտեղ ուզում ենք գնալ՝ հետ երկինք»:

Հղում

  1. Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճարը՝փարոս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 92:

  2. Տես Joseph B. Wirthlin, “True to the Truth,” Ensign, May 1997, 17:

Օդանավի լուսանկարը՝ iStockphoto © Քրիստոֆեր Փատբերգ; աջում. լուսանկարը Ադամ Ս.Օլսոնի կողմից:

Թևի լուսանկարը՝ Ադամ Ս. Օլսոնի կողմից; վահանակի լուսանկարը՝ Ջոն Լյուքի կողմից