Սեմինարիայի օրհնությունները
Ամբողջ աշխարհով մեկ սեմինարիան ձեր նման երիտասարդներին ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին:
Դուք միայնակ չէք սեմինարիա հաճախելու ձեր որոշման մեջ: Աշխարհով մեկ հարյուր հազարավոր երիտասարդներ դարձնում են սեմինարիան իրենց կյանքի մի մասը, հասնելով իրենց դասարանները ավտոբուսով, մակույկով, հեծանվով կամ, նույնիսկ, համացանցով: Որոշ երիտասարդներ վաղ են արթնանում և ճամփորդում հեռավոր տարածություններ՝ դասերին ժամանակին հասնելու համար, ուրիշները իրենց ճամփորդությունը կատարում են երեկոյան, և կրկին ուրիշներն էլ սովորում են տանը՝ մի քանի օր շաբաթվա ընթացքում:
Սեմինարիային հաճախելը պահանջում է զոհաբերություն, սակայն աշխարհի տարբեր մասերում ապրող երիտասարդները գտնում են, որ սեմինարիային մասնակցելը արժե ցանկացած ջանք: Եվ նրանք, ովքեր մասնակցում են , ունեն ինչ-որ ընդհանուր բան. Սեմինարիայում ունեցած իրենց փորձառությունը ավելի է մոտեցնում նրանց Փրկչին և մեր Երկնային Հորը:
Ստանալ խոստացված օրհնությունները
Ինչու՞ է սեմինարիան այդքան կարևոր ձեզ համար: Պատճառներից ոմանք ներառում են այս խոստումները վերջին օրերի մարգարեների և առաքյալների կողմից.
-
Այն «դառնում է աստվածատուր ամենադժվար պահին ժամանակակից Իսրայելի փրկության համար»: 1
-
Այն «կպատրաստի ձեզ ներկայացնելու վերականգնված ավետարանի ուղերձը նրանց, ում հետ դուք հնարավորություն կունենաք հանդիպելու»:2
-
Այն օգնում է ձեզ «ձեռք բերել արժեքավոր հասկացողություն ճշմարտության մասին»:3
-
Սեմինարիան «հրաշալի հնարավորություն է տալիս սովորելու վարդապետությունները, որոնք ձեզ կուրախացնեն: Դրանք հիանալի հնարավորություններ են տալիս շփվելու ձեզ նմանների հետ»:4
-
«Ավետարանի վերաբերյալ ձեր գիտելիքը կաճի: Ձեր հավատքը կուժեղանա: Դուք ձեռք կբերեք հրաշալի կապեր և ընկերներ»:5
-
«Այն տալիս է … հոգևոր հարստություն, բարոյական ամրություն՝ դիմադրելու չարին, որը շրջապատում է մեզ, ինչպես նաև մեծ առաջընթաց ավետարանը ուսումնասիրելու գործում»:6
-
Այն «միսիային ամենալավ նախապատրաստություններից մեկն է»:7
Ճանապարհ գտնել հաճախելու համար
Սեմինարիային հաճախելը հաճախ նշանակում է, որ դուք պետք է թողնեք ինչ-որ մի այլ բան, որը դուք հաճույքով եք անում, որպեսզի ժամանակ գտնեք հաճախելու: Սակայն դա զոհաբերություն է, որ արժե կատարել: Ֆիլիպիններից Եղիա Բուգայոնգը կատարեց այդ որոշումը ավագ դպրոցի վերջին տարվա ընթացքում: Ավագ դպրոցի ընթացքում նա միշտ երկրորդն է եղել իր դասարանում: Նա վճռել էր առաջին տեղում դնել ավագ դպրոցի իր վերջին տարին և նույնիսկ չէր մտածում սեմինարիայի մասին, որին հաճախել էր տարիներ առաջ, որպեսզի հասներ իր նպատակին:
Հետո մի օր նրա մտքեը փոխվեցին: «Ես նայեցի իմ աշխատանքային սեղանին», - ասում է նա: «Ես տեսա նաև կողքի դրված գրքերի մի կույտ, իմ քառահատորը սեմինարիայի նոթատետրի և դասագրքի հետ միասին: Հոգուս խորքում ես հարցրեցի ինքս ինձ. «Ո՞րն է ամենակարևորը»»:
Եղիան տալիս է նրա հարցի պատասխանը Մատթեոսի Զ.33-ում. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եվ այդ ամենքը կտրուի ձեզ»: Նա որոշեց հավատարմորեն հաճախել սեմինարիա և այլ կերպ կառավարել ուսման համար իր ժամանակը: Տարվա վերջում նա հայտարարվեց լավագույնը և նույնիսկ համալսարանի կրթաթոշակ շահեց:
Սպենսեր Դուգլասը Ալաբամայից, ԱՄՆ, որոշեց հրաժարվել որոշ հասարակական միջոցառումներից, որպեսզի կարողանար ավելի շատ սովորել սեմինարիայում: Սեմինարիայի առաջին երկու տարիների ընթացքում նա արթնանում էր առավոտյան ժամը 4.00-ին, իսկ վերջին երկու տարիների ընթացքում՝ 5.00-ին, որ հասցներ մասնակցել: Նա ասում է. «Ես չէի կարողանում իմ ընկերների հետ մասնակցել շատ ուշ երեկոյան միջոցառումներին, քանի որ պետք է շուտ քնեի: Այլապես ես հնարավորություն չէի ունենա լիարժեք ձևով մասնակցելու և սովորելու հաջորդ առավոտյան»: Սպենսերի համար դա միայն դասարանում հայտնվելը չէր, դա նաև արթուն լինելու և սովորելու համար նախապատրաստված լինելն էր:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը սովորեցրել է. «Միայն այն, որ ինչ-որ բան լավ է, բավականաչափ հիմք չէ այն անելու համար: Լավ բաների թիվը, որոնք մենք կարող ենք անել, շատ դեպքերում գերազանցում է այն մատչելի ժամանակին, որն անհրաժեշտ է՝ դրանք իրականացնելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, ոչ թե պարզապես լավը, և դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք մեր կյանքում»:8Սա կարևոր խորհուրդ է, որը պետք է հիշել, երբ որոշում ենք, թե ինչպես սեմինարիան առաջնահերթ դարձնել մեր օրակարգում:
Նախապատրաստվել միսիայի
Սեմինարիան նույնպես ծառայում է որպես մեծ նախապատրաստություն միսիոներական աշխատանքի համար, որը դուք կանեք որպես անդամ միսիոներ այսօր և որպես լիաժամկետ միսիոներ հետագայում: Պերուից Ֆրանկո Հուաման Քարինուգուին գիտի, որ իր սուրբ գրությունների ուսումնասիրությունը սեմինարիայում օգնում էր նրան նախապատրաստվել միսիային:
Նա ասում է, որ այդ նախապատրաստության համար արժե արթնանալ 4.00-ին, վարել մակույկ, երբ ամիսներ շարունակ անձրևները հեղեցում են տարածքը, և հետո անցնել ծանծաղուտով և հասնել դասին: Նա ասում է. «Ես ուզում եմ ավարտել սեմինարիան և սկսել ինստիտուտի դասերը, որպեսզի նախապատրաստված լինեմ միսիայի համար: Ես պատրաստվում եմ աճել Եկեղեցում»»: Սեմինարիան կարևոր է նրա համար, քանի որ նա սովորել է սուրբ գրությունների մասին և մտապահել կարևոր հատվածները, ինչը կօգնի նրան լինելու ավելի լավ միսիոներ:
Լինել օրհնված կյանքի բոլոր ոլորտներում
Մինչ աշխարհով մեկ երիտասարդները ջանում են հաճախել սեմինարիայի, նրանք ուժ են ստանում ոչ միայն սուրբ գրությունների ուսուցման մեջ: Անգլիայից Քեմերոն Լիսնին գտնում է, որ օրհնվել է իր կյանքի բոլոր ոլորտներում: «Սեմինարիան օրհնում է ոչ միայն հոգևոր առումով, այլ նաև դպրոցի և կրթության հետ կապված հարցերում», - ասում է Քամերոնը:
Նա ասում է, որ «օրը վաղ սկսելը ուղեղը ճկուն է դարձնում: Իմ որոշ ընկերներ ասում էին, որ շատ զբաղված էին, որպեսզի այցելեին: Բայց դա նման չէ առավոտյան ժամը 6.00-ին մաթեմատիկա կրկնելուն, այնպես չէ՞»: Մինչ դուք սովորում եք, «Տերը կօրհնի ձեզ ձեր քննութունները հանձնելից, և եթե դուք գնում եք սեմինարիայի, Նա նույնիսկ ավելի շատ կօրհնի ձեզ», - ասում է Քեմերոնը:
Իհարկե, սեմինարիան օգնել է Քեմերոնին ամրացնել իր վկայությունը նույնպես: Նա ասում է. «Իմ վկայությունը սկսել է զարգանալ սեմինարիայի ծրագրից: Պատանեկության 14 տարեկանում ես իրոք դժվարություններ ունեի ավետարանի հետ կապված: Ես հաճույքով չէի գնում Եկեղեցի, և ես անում էի բաներ, որոնք չպետք է անեի: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ես կարող էի ամբողջապես հիասթափվել»: Սակայն երբ մի ընկեր հրավիրեց Քեմերոնին հաճախել սեմինարիա, նա որոշեց գնալ նրա հետ: Այնուհետև օրհնությունները իրոք սկսեցին գալ:
«Ես կրկին սկսեցի զգալ Հոգին», - ասում է Քեմերոնը: «Ես սկսեցի ավելի ուշադիր լինել Եկեղեցում և սկսեցի հաճախելկիրակնօրյա դպրոցի և քահանայության իմ դասերին: Դա ավելի հեշտ դարձավ, և ես սկսեցի ավելի երջանիկ զգալ ինձ: Ես վերջապես ավետարանի վերաբերյալ իմ սեփական վկայությունը ձեռք բերեցի»: Երկու ամիս սեմինարիային մասնակցելուց հետո Քեմերոնը հանդիպում ունեցավ իր եպիսկոպոսի հետ և ձեռնադրվեց որպես Ահարոնյան Քահանայության ուսուցիչ:
Քեմերոնը գիտի, որ սեմինարիան օգնում է իրեն ամուր կանգնել աշխարհի փորձությունների դեմ: «Սեմինարիայի ընթացքում - ասում է նա, - ես նկատեցի, որ ավելի հեշտ էի դիմակայում դժվարություններին, որոնք ներկայացնում էր աշխարհը: Բավականին դժվար է լինել երիտասարդ աշխարհում, որտեղ մենք ապրում ենք. մեղքը շրջապատում է մեզ բոլոր կողմերից: Ես վկայում եմ ձեզ, որ եթե դուք հաճախեք սեմինարիայի, դուք ուժ կգտնեք պաշտպանելու ձեզ դրանից: Սեմինարիան ստեղծում է հոգևոր վահան ձեզ պաշտպանելու համար: Շատ բազմազան դժվարություններ ու փորձություններ են հանդիպել իմ ճանապարհին, և սեմինարիան մեծապես օգնել է ինձ մնալ նեղ ու անձուկ ճանապարհին»:
Ամրացնել միմյանց
Սեմինարիան նաև ձեզ հնարավորություն է տալիս հավաքվել այլ պատանիների հետ, ովքեր կիսում են ձեր համոզմունքները: Ռուսաստանից Վիկա Չելյուշկովան ասում է. «Ես ոգեշնչված եմ միանման մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից, ովքեր պահում են միանման բարոյական չափանիշներ և ովքեր հավատում են Աստծուն, ինչպես ես»: Նա ավելացնում է, «Եթե ես որևէ հարց եմ ունենում, ես կարող եմ այն քննարկել իմ սեմինարիայի ուսուցչի և այլ աշակերտների հետ: Ես կարող եմ կիսել իմ մտքերը և իմ վկայությունը ուրիշների հետ՝ իմ և ուրիշների հավատքը ամրացնելու համար: Միասին կարդալով սուրբ գրությունները և խորհելով դրանց հոգևոր բովանդակության շուրջ, մենք ավելի ենք մոտենում Աստծուն և իրար»:
Ուկրաինայից Քսենիա Գոնչարովան տեսել է նմանատիպ արդյունքներ: Նա ասում է. «Երբ մենք կիսում ենք մեր փորձառությունները իրար հետ, մենք դառնում ենք ավելի ուժեղ և մենք ավելի լավ ենք հասկանում սուրբ գրությունները: Երբ մենք դասերի ընթացքում խոսում ենք մեր կյանքի օրինակների մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է ավետարանը գործում իմ և ուրիշների կյանքում»:
Սկսենք Ճանաչել Երկնային Հորը և Սուրբ Հոգուն
Վերջերս մի խումբ պատանիների հարցրեցին, թե ինչպես է սեմինարիան օրհնել իրենց: Նրանց պատասխանները բացահայտում են կարևոր մի հարց. սեմինարիան օգնում է նրանց ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սովորեցրել է. «Բոլոր թեմաները, որոնք դուք սովորում եք սեմինարիայում, կարևոր են: Յուրաքանչյուր տարի, երբ դուք ձեր ուշադրությունը սևեռում եք սուրբ գրություններից մեկի վրա, առանցքում գտնվում է Տեր Հիսուս Քրիստոսն է»:9
Ահա, թե ինչ են մի շարք պատանիներ ասել այն մասին, թե ինչպես է սեմինարիան նրանց ավելի մոտեցրել Հիսուս Քրիստոսին:
-
«Ես հասկացա, թե ինչ է Փրկիչը արել ինձ համար՝ կարդալով բազմաթիվ մարգարեների պատմությունները և գիտակցելով, թե որքան կարևոր եմ ես Նրա համար: Ես գիտակցում եմ, թե որքան է Նա սիրում ինձ, որ պատրաստ էր զոհվելու ինձ համար և տառապելու իմ ցավերի համար»:
-
«Սեմինարիան իմ օրը սկսելու հրաշալի միջոց է: Անկախ նրանից, թե որքան հոգնած եմ, ես զգում եմ Հոգին և զգում եմ ուժեղացած, ուստի երբ դժվար պահեր են գալիս իմ օրվա ընթացքում, ես առանց կասկածի գիտեմ, որ իմ Փրկիչը սիրում է ինձ, և ես ավելի վստահ կանգնում եմ ճշմարտության համար»:
-
«Ես Եկեղեցում նորադարձ եմ: Ես սկսեցի մասնակցել սեմինարիային նույնիսկ նախքան իմ մկրտվելը: Առանց սեմինարիայի ես չգիտեմ, թե արդյոք ընդհանրապես կմկրտվեի: Առանց սեմինարիայի ես չէի ունենա Փրկչին իմ կյանքում հենց հիմա կամ չէի իմանա, որ իմ մեղքերը կարող են ներվել ինձ»: Իրականում Երկնային Հայրը կամ Հիսուս Քրիստոսը երբեք չէին եղել իմ կյանքում: Սեմինարիան օգնեց ինձ գտնել Նրանց և դարձնել Նրանց իմ կյանքի և իմ ապագա երեխաների կյանքի մասը հավերժորեն:
-
«Ամեն օր սեմինարիայի գնալը օգնել է ինձ ավելի մոտենալ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, սովորելով Նրա ուսմունքների, իմ հանդեպ Նրա մեծ սիրո և այն մասին, թե ինչպես ես կարող եմ վերադառնալ ու ապրել Նրա հետ»:
-
«Երբ ես սեմինարիայում եմ, ես ավելի խորը իմաստ եմ գտնում սուրբ գրություններում: Այն օգնում է ինձ ամեն առավոտ հիշել լինել Քրիստոսի նման իմ ամենօրյա գործերում»:
-
«Սեմինարիան սովորեցրել է ինձ, ինչպես կարդալ իմ սուրբ գրությունները և ոչ միայն վայելել դրանք, այլ նաև կիրառել: Ես սովորեցի վարդապետություններ և սկզբունքներ, որոնք օգնեցին ամրացնել իմ վկայությունը սիրող Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ես կունենամ ինձ հետ իմ կյանքի ողջ ընթացքում»:
Բազմաթիվ օրհնությունները, որ գալիս են սեմինարիա հաճախելուց, օգնում են հասկանալ, թե ինչու են ամբողջ աշխարհով մեկ պատանիները դարձնում այն իրենց օրակարգի առաջնահերթ մասը: