2012
Բ Տիմոթեոս Գ.16-17
Ապրիլ 2012


Տող առ տող

Բ Տիմոթեոս Գ.16-17

Պողոս Առաքյալը ուսուցանել է, թե ինչպես են սուրբ գրությունները օրհնում մեր կյանքը:

16 Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.

17 Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած:

Ամեն գիրք

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Եվ երբ մենք ուզում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները. քանզի Նրա խոսքերը ասվել են Նրա մարգարեների միջողով: Նա այնուհետև կուսուցանի մեզ, մինչ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումներին:

Եթե դուք վերջին ժամանակներում չեք լսել ձեզ հետ խոսող Նրա ձայնը, վերադարձեք սուրբ գրություններին նոր աչքերով և նոր ականջներով: Նրանք մեր հոգևոր հենարանն են»:

Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Liahona, Nov. 2006, 26–27.

Վարդապետություն

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը: Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կլավացնի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը»:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, «Մի վախեցիր», Լիահոնա, Մայիս 2004, 79:

Հանդիմանել

Հանդիմանել. նկատողություն անել, հանդիմանել, կշտամբել կամ ուղղել, սովորաբար լավ ձևով:

Ուղղել

Աստվածաշնչում օգտագործված հունական բնագիր բառը տառացիորեն նշանակում է «կրկին ուղիղ դարձնել»: Ուստի, սուրբ գրությունները օգնում են մեզ մնալ ուղիղ գծի վրա և հետևել նեղ և անձուկ ճանապարհին (տես 2 Նեփի 9.41):

Պատրաստված

Պատրաստված. կրթված, պաշար ունեցող:

Բարի գործեր

Ի՞նչ բարի գործեր են սուրբ գրությունները ձեզ պատրաստում անել: Ահա մի քանի ավելի ակնհայտ օրինակներ: Կարո՞ղ եք բերել ավելի շատ օրինակներ: Ձեր օրագրում գրեք այդ մասին:

  • Ծառայել որպես լիաժամկետ միսիոներ

  • Կատարել Եկեղեցու կոչումները (ինչպես օրինակ քվորումի և դասարանի նախագահություններ)

  • Ուսուցանել ավետարանը

  • Վկայություն բերել

  • Կիսվել ավետարանով

  • Պատասխանել Եկեղեցու վերաբերյալ ընկերների հարցերին

Փոլ Մաննի նկարը © 2002 IRI