2012
Ինչո՞ւ համար է սեմինարիան
Ապրիլ 2012


Ինչո՞ւ համար է սեմինարիան

Ի՞նչն է, ձեր կարծիքով, ամենակարևոր բանը, որ ուսանողը կարող է ձեռք բերել սեմինարիաում և ինստիտուտում:

Ի՞նչն է, ձեր կարծիքով, ամենակարևոր բանը, որ ուսանողը կարող է ձեռք բերել սեմինարիայում և ինստիտուտում: Երբ սեմինարիայի ուսանողների մի խումբ տվեց Եկեղեցու Կրթական Համակարգի Հանձնակատար՝ Յոթանասունական Երեց Փոլ Վ. Ջոնսոնին այս նույն հարցը, նա պատասխանեց, որ ամենակարևոր բանը, որ դու կարող ես ձեռք բերել, «իսկական վկայությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է: Հասկանալը, որ իսկական գիտելիքը հոգևոր գիտելիք է: Դա այն է, ինչ գալիս է Սուրբ Հոգուց մեր հոգիներին անհատապես: Դա է ամենահզոր ճշմարտությունը, ամենահզոր բանը, որ կարող է դուրս գալ սեմինարիայից ու ինստիտուտից: Այն չի փոխում միայն այն, ինչ դուք գիտեք, այն փոխում է այն, թե ով եք դուք, և այն փոխում է այն, թե դուք ոնց եք նայում աշխարհին: Եվ այդ տեսակի բարձրագույն կրթությունը օգնում է դարձնել ձեր մյուս կրթությունը լիարժեք» (“A Higher Education,” New Era, Apr. 2009, 15):

Երեց Ջոնսոնը բազմաթիվ Գերագույն Իշխանավորներից մեկն է, ով խոսել է հրաշալի օրհնությունների մասին, որ գալիս են սեմինարիա և ինստիտուտ հաճախելուց: Ուստի, եթե դուք խորհում եք, թե ինչու պետք է գնաք սեմինարիա, ահա ավելի լավ պատճառներ մարգարեների և առաքյալների կողմից:

Սպենսեր Վ. Քիմբալլի լուսանկարը, ՎՕՍ Եկեղեցու Արխիվի սեփականությունը