Հատուկ վկա
Ինչպե՞ս կարող եմ ես պաշտպանվել աշխարհի վատ բաներից
Հատված «Ինչպես լավ ապրել, երբ չարը շատանում է», Լիահոնա, May 2004, 100–102:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը որոշ մտքերով կիսվում է այս թեմայի շուրջ:
Չնայած հիմա կյանքը կարող է դժվար թվալ, ամուր բռնեք ճշմարտության երկաթե ձողից: Դուք ավելի մեծ առաջընթաց եք ապրում, քան գիտակցում եք:
Դուք կարող եք ապրել առաքինի, արդյունավետ, արդար կյանքով, հետևելով մեր Երկնային Հոր ստեղծած պաշտպանության ծրագրին՝ Նրա երջանկության ծրագրին:
Եթե շարունակեք ձեր միտքն ու սիրտը կենտրոնացնել Տիրոջ վրա, Նա ձեզ կօգնի հարուստ ու լիարժեք կյանքով ապրել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ է կատարվում ձեր շուրջը:
Երկնային Հայրը պատրաստել է սուրբ գրությունները և աստվածային առաջնորդություն է ապահովում, որպեսզի աջակցի մեզ: Այդ օգնությունը կապահովի, որ դուք խաղաղ ու երջանիկ ապրեք, երբ չարը շատանում է:
Փնտրեք և ուշադրություն դարձրեք այն անհատական առաջնորդությանը, որը ձեզ հասանելի է Սուրբ Հոգու միջոցով: