2011
«Այս ամենը օրհնում է ինձ»
Ապրիլ 2011


Ծառայել Եկեղեցում

«Այս ամենը օրհնում է ինձ»

Շաբաթ օրերին դուք կգտնեք Էլվիրա Գուագլիարելոյին իր տան խոհանոցում ժրաջան աշխատելիս: Նա ապրում է Պուերտո Մադրինում, որը գտնվում է Արգենտինայի Նուէվո Գալֆ ծովափին, Չուբաթ հարավային նահանգում:

Նա չափում է ալյուրը և ջուրը, ապա վերցնում է այլ բաղադրիչները: Նա աշխատելիս շատ քիչ է խոսում, նրա շարժումներն ավելի բարձրաձայն են խոսում: Ի վերջո, նա Տիրոջ աշխատանքի մեջ է:

«Ես ինձ լավ եմ զգում, որովհետև գիտեմ, որ լավ գործ եմ կատարում»,- ասում է Քույր Գուագլիարելոն, խառնելով բաղադիչները: Նա աշխատելիս մտածում է Փրկչի մասին, ուրախանալով այն մտքից, որ իր ծառայության արդյունքը կօգնի Եկեղեցու մյուս անդամներին հիշել Նրան:

82-ամյա Քույր Գուագլիարելոն հաճույքով է ծառայում որպես այցելող ուսուցիչ, օգնում է վարել երաժշտությունը իր ծխում և հաց է թխում հաղորդության արարողության ժամանակ օգտագործելու համար, կոչում, որը նա մեծարում է արդեն 10 տարի: Նա շաբաթվա ընթացքում հաց է թխում իր համար, սակայն շաբաթ օրերին նա ժամանակ է հատկացնում, որպեսզի հաց թխի «հատուկ Եկեղեցու համար»,- ասում է նա: «Ես ինքս ինձ ասում եմ՝ ես պետք է հաց թխեմ և գնամ եկեղեցի: Ես չեմ ուզում թերանալ»:

Երբ առողջությունը ներում է նա նաև այցելում է տաճար՝ ամեն տարի ավտոբուստով 20 ժամ ճամփորդելով դեպի հյուսիս՝ Բուենոս Այրես Արգենտինա Տաճար:

«Քույր Գուագլիարելոն իր կարողության սահմանում միշտ ուրախությամբ ծառայում է,- ասում է նրա եպիսկոպոսը Ջիսուս Սանթոս Գումիելը,- ծխի անդամները գիտեն, որ կարող են նրան վստահել: Չնայած իր տարիքին նա ամեն շաբաթ օր պատրաստակամորեն պատրաստում է հացը և ամեն կիրակի եկեղեցի է գալիս: Նա լավ օրինակ է»:

Քույր Գուագլիարելոն հանդիպել է լիաժամկետ միսիոներներին 1962թ. Մար դել Պլատայում, Բուենոս Այրեսից հարավ, երբ աշխատում էր հանրակացարանում, որտեղ նրանք էին ապրում: Երբ 15 տարի անց Պուերտո Մադրին տեղափոխվելուց հետո տեսավ նրանց դռներ թակելիս, նա մասնակցեց զրույցներին, մկրտվեց և սկսվեց Եկեղեցում նրա ծառայությունը:

Այսօր նա մենակ է ապրում, սակայն իրեն միայնակ չի զգում: Նա ունի սուրբ գրությունները և իր ծխի ընտանիքը, և նա հաճախ է աղոթքով հաղորդակցվում իր Երկնային Հոր հետ: Նա նաև վայելում է Հոգու ընկերակցությունը, որը Տերը խոստացել է նրանց, ովքեր մյուսներին ծառայելով ծառայում են Իրեն:1

«Այս ամենն օրհնում է ինձ,- ժպիտը դեմքին ասում է Քույր Գուագլիարելոն,- Եկեղեցին մեզ գործի է դնում և դա ինձ երջանկություն է պարգևում: Ես միշտ ուրախություն եմ գտել մեր Երկնային Հորը ծառայելու մեջ»:

Էլվիրա Գուագլիարելո

Վերևում՝ լուսանկարը Մայքլ Ռ. Մորիսի