Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 133


Բաժին 133

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 3-ին (History of the Church, 1.229–234): Որպես այս հայտնության նախաբան, Մարգարեն գրել է. «Այս ժամանակ շատ բաներ կային, որ Երեցները ցանկանում էին իմանալ՝ երկրի բնակիչներին Ավետարանը քարոզելու վերաբերյալ և հավաքման վերաբերյալ. և որպեսզի մենք քայլենք ճշմարիտ լույսով և ուսուցանվենք ի վերուստ, 1831թ. նոյեմբերի 3-ին ես հարցրեցի Տիրոջը և ստացա հետևյալ կարևոր հայտնությունը» (History of the Church, 1.229): Առաջին անգամ այս բաժինը Վարդապետություն և Ուխտեր գրքին ավելացվել էր՝ որպես հավելված, իսկ հետագայում դրան տրվել էր բաժնի հաջորդական թիվ:

1–6՝ Սրբերին պատվիրվում է նախապատրաստվել Երկրորդ Գալուստին. 7–16՝ Բոլոր մարդկանց պատվիրվում է փախչել Բաբելոնից, գալ Սիոն և պատրաստվել Տիրոջ մեծ օրվա համար. 17–35՝ Նա պիտի կանգնի Սիոն սարի վրա, մայրցամաքները կդառնան մեկ հող, և Իսրայելի կորած ցեղերը կվերադառնան. 36–40՝ Ավետարանը վերականգնվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ քարոզվի ողջ աշխարհում. 41–51՝ Տերը վրեժխնդրությամբ կիջնի ամբարիշտների վրա. 52–56՝ Դա կլինի նրա փրկագնվածների տարին. 57–74՝ Ավետարանը պիտի առաջ ուղարկվի՝ Սրբերի փրկելու համար և ամբարիշտների կործանման համար:

1 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, և լսեք Տիրոջ խոսքը ձեր վերաբերյալ,–

2 Տերը, որը հանկարծակի պիտի ագա իր տաճարը. Տերը, որը վար պիտի գա աշխարհի վրա անեծքով՝ բդատաստանի համար. այո, բոլոր ազգերի վրա, որոնք մոռանում են Աստծուն, և ձեր միջի բոլոր անաստվածների վրա:

3 Քանզի նա ակմերկացնի իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն իրենց Աստծո բփրկությունը:

4 Ուստի, նախապատրաստվեք, նախապատրաստվե՛ք, ո՛վ իմ ժողովուրդ. սրբագործվեք, հավաքվեք միասին, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, Սիոնի հողի վրա, դուք բոլորդ, ում պատվիրված չէ մնալ:

5 Դուրս եկեք աԲաբելոնից: բՄաքուր եղեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ:

6 Կանչեք ձեր հանդիսավոր ժողովները և հաճախ ախոսեք միմյանց հետ: Եվ թող ամեն մարդ կանչի Տիրոջ անունը:

7 Այո, ճշմարիտ ասում եմ ձեզ կրկին, ժամանակը եկել է, երբ Տիրոջ ձայնը գալիս է ձեզ. Դուրս եկեք Բաբելոնից. աՀավաքվեք ազգերի միջից, բչորս հողմերից՝ երկնքի մի ծայրից մյուսը:

8 Առաջ աուղարկեք իմ եկեղեցու երեցներին դեպի հեռվում գտնվող ազգերը. դեպի ծովի բկղզիները. առաջ ուղարկեք դեպի օտար երկրները. կոչ արեք բոլոր ազգերին, նախ՝ գհեթանոսներին, իսկ հետո՝ դհրեաներին:

9 Եվ ահա, տե՛ս, սա պիտի լինի նրանց կոչը և Տիրոջ ձայնը բոլոր մարդկանց. Առաջ գնացեք դեպի Սիոնի հողը, որպեսզի իմ ժողովրդի սահմաններն ընդարձակվեն, և որ նրա ացցերն ամրանան, և որպեսզի բՍիոնը տարածվի մերձակա շրջաններում:

10 Այո, թող այս կոչը տարածվի բոլոր մարդկանց մեջ. Զարթնեք և վեր կացեք և առաջ գնացեք Փեսային դիմավորելու. ահա, տե՛ս, աՓեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու: Պատրաստվեք Տիրոջ բմեծ օրվա համար:

11 Ուրեմն, աարթուն մնացեք, որովհետև բչգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը:

12 Հետևաբար, թող նրանք, ովքեր հեթանոսների ամեջ են, փախչեն բՍիոն:

13 Եվ թող նրանք, ովքեր աՀուդայից են, փախչեն բԵրուսաղեմ, դեպի Տիրոջ գտան դսարերը:

14 Դուրս եկեք ազգերի միջից, այսինքն՝ Բաբելոնից, ամբարշտության միջից, որը հոգևոր Բաբելոնն է:

15 Բայց ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Թող ձեր փախուստը չլինի ահապճեպ, այլ թող բոլոր բաները պատրաստված լինեն ձեր առաջ. և նա, ով գնում է, թող ետ բչնայի, չլինի թե անսպասելի կործանում գա նրա վրա:

16 Ականջ դրեք և լսեք, ո՛վ երկրի բնակիչներ: աՈւնկնդրեք միասին, իմ եկեղեցո՛ւ երեցներ, և լսեք Տիրոջ ձայնը. քանզի նա կոչ է անում բոլոր մարդկանց և բոլոր մարդկանց, ամենուրեք, նա պատվիրում է բապաշխարել:

17 Քանզի ահա, Տեր Աստված առաջ է աուղարկել հրեշտակին, որը երկնքի միջից աղաղակում է՝ ասելով. Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը և բուղիղ արեք նրա շավիղները. քանզի նրա գգալստի ժամը մոտ է,–

18 Երբ աԳառը կկանգնի Սիոն բսարի վրա, և նրա հետ գհարյուր քառասունչորս հազարը՝ իր Հոր անունն իրենց ճակատների վրա գրված:

19 Ուստի, պատրաստվեք աՓեսայի բգալստին. գնացեք, դուրս եկեք նրան դիմավորելու:

20 Քանզի ահա, նա ականգնելու է Ձիթենյաց սարի վրա և հզոր օվկիանոսի վրա, այսինքն՝ մեծ անդունդի վրա և ծովի կղզիների վրա և Սիոնի հողի վրա:

21 Եվ նա աՍիոնից իր ձայնը բկարձակի, և նա Երուսաղեմից կխոսի, և նրա ձայնը կլսվի բոլոր մարդկանց մեջ.

22 Եվ այդ ձայնը կլինի շատ ջրերի աձայնի պես, և ուժեղ բամպրոպի ձայնի պես, որը գքարուքանդ կանի սարերը և կվերացնի հովիտները:

23 Նա կպատվիրի մեծ անդունդին, և այն ետ կքաշվի դեպի հյուսիսային երկրները, և ակղզիները կդառնան մեկ հող.

24 Եվ աԵրուսաղեմի հողն ու Սիոնի հողը կվերադառնան իրենց տեղը, և երկիրը կլինի այնպես, ինչպես մինչև իր բբաժանման օրերին էր:

25 Եվ Տերը, այսինքն՝ Փրկիչը, կկանգնի իր ժողովրդի մեջ և ակթագավորի ամեն մարմնի վրա:

26 Եվ նրանք, ովքեր ահյուսիսային երկրներում են, պիտի հիշվեն Տիրոջ առաջ. և նրանց մարգարեները կլսեն նրա ձայնը և այլևս ետ չեն պահի իրենց. և նրանք կզարկեն ժայռերին, և սառույցը ցած կհոսի նրանց ներկայությունից:

27 Եվ ամայրուղի կգցվի մեծ անդունդի միջով:

28 Նրանց թշնամիները նրանց զոհը կդառնան,

29 Եվ աանբերրի անապատներում կենդանի ջրի ավազաններ կգոյանան. և ճաքճքած գետինն այլևս չի լինի ծարավ հող:

30 Եվ նրանք իրենց հարուստ գանձերն առաջ կբերեն աԵփրեմի զավակների՝ իմ ծառաների համար:

31 Եվ հավիտենական աբլուրների սահմանները պիտի դողան նրանց ներկայությունից:

32 Եվ այնտեղ նրանք վայր կիջնեն և կպսակվեն փառքով, այսինքն՝ Սիոնում, Տիրոջ ծառաների, այսինքն՝ Եփրեմի զավակների ձեռքով:

33 Եվ նրանք կլցվեն հավիտենական ուրախության աերգերով:

34 Ահա, սա է հավիտենական Աստծո օրհնությունն Իսրայելի ացեղերի վրա, և առավել արժեքավոր օրհնությունը բԵփրեմի և նրա ընկերների գլխին:

35 Եվ նրանք ևս, որ աՀուդայի ցեղից են, իրենց ցավից հետո պիտի բսրբությամբ սրբագործվեն Տիրոջ առաջ, որպեսզի բնակվեն նրա ներկայության մեջ օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:

36 Եվ արդ, ճշմարիտ ասում է Տերը, որպեսզի այս բաները հայտնի դառնան ձեր մեջ, ով երկրի՛ բնակիչներ. Ես ուղարկել եմ իմ ահրեշտակին, որը թռչում է երկնքի մեջ և ունի հավիտենական բավետարանը, որը հայտնվել է ոմանց և մարդուն է հանձնել այն, որը շատերին պիտի հայտնվի, ովքեր ապրում են երկրի վրա:

37 Եվ այս աավետարանը պիտի բքարոզվի գամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի:

38 Եվ Աստծո ծառաներն առաջ պիտի գնան՝ բարձր ձայնով ասելով. Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, քանզի նրա դատաստանի ժամը եկել է.

39 Եվ աերկրպագեք նրան, ով արարել է երկինքը և երկիրը և ծովերը և ջրերի աղբյուրները,–

40 Կանչելով Տիրոջ անունն օր ու գիշեր՝ ասելով. Երանի՜ թե աճեղքեիր երկինքները և վայր իջնեիր, որպեսզի սարերը քո ներկայությունից ցած հոսեին:

41 Եվ այն կպատասխանվի նրանց գլխին. քանզի Տիրոջ ներկայությունը նման պիտի լինի հալեցնող կրակի, որ վառում է, և կրակի, որը աեռացնում է ջուրը:

42 Ո՜վ Տեր, դու պիտի վայր իջնես, որպեսզի հայտնի դարձնես անունդ քո թշնամիներին, և բոլոր ազգերը պիտի դողան քո ներկայությունից,–

43 Երբ դու անես սոսկալի բաներ, որ նրանք չեն սպասում.

44 Այո, երբ դու վայր իջնես, և սարերը ցած հոսեն քո ներկայությունից, դու ակհանդիպես նրան, ով ուրախանում և արդարություն է գործում, ով հիշում է քեզ քո ուղիներում:

45 Քանզի աշխարհի սկզբից ի վեր, մարդիկ չեն լսել և նրանց ականջին չի հասել, ոչ էլ որևէ աչք է տեսել, ո՜վ Աստված, բացի քեզանից, թե ինչ մեծ բաներ ես դու ապատրաստել նրա համար, ով բսպասում է քեզ:

46 Եվ պիտի ասվի. աՈ՞վ է սա, որ բիջնում է երկնքի Աստծուց, ներկված հանդերձներով. այո՛, անծանոթ վայրերից, փառավոր զգեստ հագած, որ ճամփորդում է իր զորության մեծության մեջ:

47 Եվ նա կասի. Ես նա եմ, որ խոսում է արդարությամբ, որ զորավոր է փրկելու:

48 Եվ Տիրոջ զգեստները կլինեն ակարմիր, և նրա հանդերձները՝ նրա պես, ով կոխ է տալիս հնձանը:

49 Եվ այնքան մեծ կլինի նրա ներկայության փառքը, որ աարևն ամոթից կծածկի իր երեսը, և լուսինը ետ կպահի իր լույսը, և աստղերը կնետվեն իրենց տեղերից:

50 Եվ կլսվի նրա ձայնը. Ես մենակ եմ ակոխ տվել հնձանը, և դատաստան բերել բոլոր մարդկանց վրա. և ոչ ոք չկար ինձ հետ.

51 Եվ ես նրանց կոխ տվեցի իմ կատաղության մեջ և տրորեցի իմ բարկության մեջ, և նրանց արյունն իմ հանդերձների վրա ացանեցի և բոլոր իմ զգեստը բծոտեցի. քանզի դա վրեժխնդրության օրն էր, որը կար իմ սրտում:

52 Եվ այժմ գալիս է իմ փրկագնվածների տարին. և նրանք պիտի հիշատակեն իրենց Տիրոջ ողորմությունը, և այն ամենը, ինչ նա շնորհել է նրանց իր բարությամբ և իր ողորմությամբ հավիտյանս հավիտենից:

53 Բոլոր նրանց աչարչարանքներով նա չարչարվել է: Եվ նրա ներկայության հրեշտակը փրկել է նրանց. և իր բսիրով ու իր գթությամբ նա գփրկագնել է նրանց, և պահել է նրանց, և պահպանել է նրանց բոլոր հին օրերում.

54 Այո, և նաև աԵնովքը, և բոլորը, ովքեր նրա հետ էին. մարգարեները, որ մինչև նա էին. և նաև բՆոյը, և նրանք, ովքեր նրանից առաջ էին. և նաև գՄովսեսը, և նրանք, ովքեր նրանից առաջ էին.

55 Եվ Մովսեսից մինչև Եղիա, և Եղիայից մինչև Հովհաննես, որը Քրիստոսի հետ էր նրա ահարության ժամանակ, և սուրբ առաքյալները, Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, կլինեն Գառի ներկայության մեջ:

56 Եվ ասրբերի բգերեզմանները գկբացվեն. և նրանք առաջ կգան ու կկանգնեն Գառի դաջ կողմում, երբ նա կանգնած կլինի Սիոն եսարի և սուրբ քաղաքի՝ զՆոր Երուսաղեմի վրա. և նրանք կերգեն էԳառի ըերգն օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:

57 Եվ այս պատճառով, որպեսզի մարդիկ դառնան այն ափառքերի ճաշակողները, որոնք պիտի հայտնի դարձվեն, Տերն առաջ է ուղարկել իր բավետարանի լրիվությունը, իր հավիտենական ուխտը, տրամաբանելով պարզ ու հասարակ ձևով:

58 Որպեսզի թույլերին նախապատրաստի այն բաների համար, որոնք պիտի գան երկրի վրա, և Տիրոջ հանձնարարության համար, այն օրը, երբ աթույլը կկարկամեցնի իմաստունին, և բփոքրը կդառնա մեծ ազգ, և գերկուսը բյուրավորներին կստիպեն փախչել:

59 Եվ երկրի թույլ բաների միջոցով Տերը պիտի ակալսի ազգերն իր Հոգու զորությամբ:

60 Եվ դրա համար էին տրվել այս պատվիրանները. այն օրը, երբ դրանք տրվել էին, պատվիրվել էր, որ դրանք պահվեին աշխարհից, բայց այժմ առաջ պիտի ագնան դեպի բամեն մարմին,–

61 Եվ դա՝ Տիրոջ մտքի և կամքի համաձայն, որը կառավարում է ամեն մարմնի վրա:

62 Եվ նրան, ով աապաշխարում է և իրեն բսրբագործում է Տիրոջ առաջ, պիտի տրվի գհավերժական կյանք:

63 Իսկ նրանց համար, ովքեր աուշք չեն դարձնում Տիրոջ ձայնին, կկատարվի այն, ինչ գրվել է Մովսես մարգարեի կողմից, որ նրանք բկկտրվեն ժողովրդի միջից:

64 Եվ նաև այն, ինչ գրվել է աՄաղաքիա մարգարեի կողմից. Քանզի ահա, գալիս է բօրը, որը գկայրի թոնրի պես, և բոլոր հպարտները, այո, և բոլորը, որ ամբարշտորեն են գործում, հարդի պես կլինեն. և օրը, որ գալիս է, կայրի նրանց, ասում է զորաց Տերը, այնպես որ նրանց չի թողնի ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ:

65 Ուստի, սա կլինի Տիրոջ պատասխանը նրանց.

66 Այն օրը, երբ ես եկա յուրայինների մեջ, ձեզանից ոչ ոք աչընդունեց ինձ, և դուք դուրս քշվեցիք:

67 Երբ ես կանչեցի կրկին, ոչ ոք չկար, որ պատասխաներ. այնուամենայնիվ, իմ աձեռքն ամենևին չէր կարճացել, որ ես չկարողանայի փրկագնել, ոչ էլ իմ ազատելու բզորությունն էր թուլացել:

68 Ահա, իմ սաստումով ես աչորացնում եմ ծովերը: Ես գետերն անապատ եմ դարձնում. նրանց ձկները հոտում են և ծարավից սատկում:

69 Ես երկինքները խավար եմ հագցնում և քուրձը նրանց ծածկոցը դարձնում:

70 Եվ ասա կունենաք դուք իմ ձեռքից,– դուք կհանգչեք վշտի մեջ:

71 Ահա, տե՛ս, ոչ ոք չկա, որ ազատի ձեզ. քանզի դուք չհնազանդվեցիք իմ ձայնին, երբ ես կանչեցի ձեզ երկինքներից. դուք չհավատացիք իմ ծառաներին, և երբ նրանք աուղարկվել էին ձեզ մոտ, դուք չընդունեցիք նրանց:

72 Ուստի, նրանք ակնքեցին վկայությունը և կապեցին օրենքը, և դուք հանձնվեցիք խավարին:

73 Սրանք կգնան դրսի խավարը, որտեղ ալաց ու կոծ է և ատամների կրճտոց:

74 Ահա Տերը՝ ձեր Աստվածն է խոսել դա: Ամեն: