2014
Սեր՝ Ավետարանի էությունը
նախորդ հաջորդ

Սեր՝ Ավետարանի էությունը

Մենք չենք կարող իսկապես սիրել Աստծուն, եթե մենք չենք սիրում այս մահկանացու կյանքի ճանապարհորդության մեր ընկերակից ճամփորդներին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ մեր Փրկիչը ծառայում էր մարդկանց մեջ, նրան հարց ուղղվեց մի օրինագետի կողմից փորձելով Նրան. «Վարդապետ, ո՞ր պատվիրանքն է մեծ օրենքումը»:

Մատթեոսը գրում է, որ Հիսուսը պատասխանեց.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:

Սա է առաջին և մեծ պատուիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»:1

Մարկոսն ավարտում է պատմությունը Փրկչի հայտարարությամբ. «Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չկայ»:2

Մենք չենք կարող իսկապես սիրել Աստծուն, եթե մենք չենք սիրում այս մահկանացու կյանքի ճանապարհորդության մեր ընկերակից ճամփորդներին: Նմանապես, մենք չենք կարող լիովին սիրել մեր ընկերակիցներին, եթե մենք չենք սիրում Աստծուն՝ մեր բոլորիս Հորը: Հովհաննես Առաքյալն ասել է մեզ. «Այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբորն էլ սիրէ»:3 Մենք բոլորս մեր Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք և որպես այդպիսիք եղբայրներ և քույրեր ենք: Երբ մտքում պահենք այս ճշմարտությունը, բոլոր Աստծո զավակներին սիրելը հեշտ կդառնա:

Փաստորեն սերը ավետարանի հենց էությունն է, և Հիսուս Քրիստոսը մեր Օրինակն է: Նրա կյանքը սիրո ժառանգություն է: Հիվանդներին նա բժշկում էր, ոտնակոխ եղածներին Նա բարձրացնում էր, մեղսավորին Նա փրկում էր: Վերջում կատաղած ամբոխը վերցրեց Նրա կյանքը: Եվ այնուամենայնիվ Գողգոթայի բլրից հնչում են խոսքերը. «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում»,4 մահկանացու կյանքում սիրո և կարեկցանքի մի պսակադրող արտահայտություն:

Կան շատ հատկանիշներ, որոնք սիրո դրսևորումն են, ինչպես օրինակ՝ բարություն, համբերություն, անեսասիրություն, ըմբռնում, և ներում: Մեր բոլոր հաղորդակցություններում սրանք և այդպիսի այլ հատկանիշներ կօգնեն ակնհայտ դարձնել սերը մեր սրտերում:

Սովորաբար մեր սերը ցույց կտրվի միմյանց հետ մեր ամենօրյա փոխհարաբերություններում: Ամենակարևորը կլինի ինչ որ մեկի կարիքը հասկանալու կարողությունը և ապա պատասխանելը: Ես միշտ փայփայել եմ մի կարճ ոտանավորում արտահայտված զգացումը.

Գիշերը լացեցի

Որ կարճատես եղա,

Եվ ինչ որ մեկի կարիքը չտեսա,

Սակայն դեռևս մազաչափ անգամ,

Չեմ զղջացել երբեք,

Շատ բարիք գործելու համար:5

Ես վերջերս տեղեկացվեցի սիրառատ բարության մի հուզումնալի օրինակի, մի օրինակի, որը ունեցել էր անկանխատեսելի արդյունքներ: 1933թվականն էր, երբ Մեծ Դեպրեսիայի պատճառով աշխատանքի հնարավորությունները սուղ էին: Վայրը գտնվում էր Միացյալ Նահանգների արևելյան մասում: Առլեն Բիսեքերը հենց նոր էր ավարտել ավագ դպրոցը: Աշխատանքի երկար որոնումներից հետո, նա վերջապես կարողացավ ձեռք բերել աշխատանք հագուստեղենի գործարանում, որպես դերձակուհի: Գործարանի աշխատողները վարձատրվում էին միայն յուրաքանչյուր ճշտորեն ավարտված արտադրանքի համար, որոնք նրանք միասին էին կարում ամեն օր: Որքան ավելի շատ արտադրանք էին կարում, այնքան ավելի շատ էին վարձատրվում:

Գործարանում մեկ օր աշխատելուց հետո Առլենը հանդիպեց մի գործընթացի, որից նա խառնվեց և հուսալքվեց: Նա նստեց իր կարի մեքենայի մոտ՝ փորձելով քանդել իր անհաջող կարածը՝ արտադրանքն ավարտելու համար, որի վրա նա աշխատում էր: Թվում էր ոչ ոք չէր կարող նրան օգնել, քանի որ բոլոր մյուս դերձակուհիները շտապում էին վերջացնել որքան հնարավոր է շատ արտադրանք, որ իրենք կարող էին: Առլենը անօգնական և հուսահատված էր զգում: Նա անձայն սկսեց արտասվել:

Առլենի դիմաց նստած էր Բերնիկե Ռոքը: Նա ավելի տարիքով մեծ էր և ավելի փորձառու որպես դերձակուհի: Նկատելով Առլենի վշտահար վիճակը, նա թողեց իր սեփական աշխատանքը և գնաց Առլենի մոտ, բարությամբ նրան ցուցումներ տալով և օգնելով: Նա մնաց մինչև Առլենը ձեռք բերեց վստահություն և կարողացավ հաջող ավարտել արտադրանքը: Ապա Բերնիկեն վերադարձավ իր սեփական մեքենայի մոտ, բաց թողած լինելով հնարավորինս շատ արտադրանք ավարտելու հնարավորությունը, եթե նա օգնած չլիներ:

Սիրալիր բարությամբ արված այս մեկ քայլը Բերնիկեին և Առլենին դարձրեց ողջ կյանքի ընկերուհիներ: Յուրաքանչյուրն ի վերջո ամուսնացավ և երեխաներ ունեցավ: Ինչ որ մի ժամանակ 1950- ականներին, Բերնիկեն, որը Եկեղեցու անդամ էր, Առլենին և նրա ընտանիքին տվեց Մորմոնի Գրքի մի օրինակ: 1960 թվականին Առլենը և նրա ամուսինը և երեխաները Եկեղեցու մկրտված անդամներ էին: Հետագայում նրանք կնքվեցին Աստծո սուրբ տաճարում:

Բերնիկեի ցույց տված կարեկցանքի արդյունքում, երբ նա դուրս եկավ իր տեղից օգնելու մեկին, ում նա չէր ճանաչում, բայց որը վշտահար էր և օգնության կարիք ուներ, անհամար անձինք ինչպես կենդանի, այնպես էլ մահացած, այժմ վայելում են ավետարանի փրկարար արարողությունները:

Մեր կյանքի ամեն օրը մեզ տրվում է հնարավորություններ ցույց տալու սեր և բարություն նրանց հանդեպ, ովքեր մեր շրջապատում են:Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալլն ասել է.«Մենք պետք է հիշենք, որ այն մահկանացուները, որոնց մենք հանդիպում ենք կայանավայրերում, գրասենյակներում, վերելակներում և այլ տեղերում այն մասն է մարդկության, որ Աստված տվել է մեզ՝ սիրելու և ծառայելու: Մեզ քիչ օգուտ կտա խոսել մարդկության ընդհանուր եղբայրության մասին, եթե մենք չկարողանանք հարգել բոլոր նրանց, ովքեր մեր շրջապատում են, որպես մեր եղբայրներ և քույրեր»:6

Հաճախ մեր սերը ցույց տալու հնարավորությունները գալիս են անսպասելիորեն: Այդ հնարավորության մի օրինակ ի հայտ եկավ մի լրագրային հոդվածում 1981թվականի հոկտեմբերին: Այնպես էի տպավորվել այնտեղ նկարագրված սիրով և կարեկցանքով, որ ես պահել եմ այդ հոդվածը իմ թղթապանակներում ավելի քան 30 տարի:

Հոդվածը նշում է, որ Ալյասկայի Օդային Ուղիների անկանգառ թռիչքը Անքորիջից, Ալյասկա դեպի Սիեթլ, Վաշինգտոն, թռիչք, որը տեղափոխում էր 150 ուղևորներ, փոխել էր իր ուղերթը դեպի Ալյասկայի մի հեռավոր քաղաք, որպեսզի տեղափոխեր մի մահացու վիրավոր երեխայի: Երկու տարեկան տղան ընկել էր ջարդված ապակու վրա և կտրել թևի իր զարկերակը, երբ խաղում էր իրենց տան մոտ: Քաղաքը 450 մղոն (725 կմ.) Անքորիջից դեպի հարավ էր գտնվում և իհարկե թռիչքային ուղու վրա չէր: Այնուամենայինիվ, այդտեղի բժիշկները ուղարկել էին օգնության խելահեղ մի խնդրանք և այսպես օդանավը փոխել էր ուղին՝ երեխային Սիեթլ տանելու համար, որպեսզի նա բուժվեր հիվանդանոցում:

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց հեռավոր քաղաքի մոտակայքում, բժիշկները հաղորդեցին, որ տղան այնքան ուժեղ էր արնահոսում, որ չէր դիմանա մինչև Սիեթլ: Որոշում ընդունվեց թռչել ևս 200 մղոն (320 կմ) ուղուց դուրս դեպի Ջունեաու, Ալյասկա, որը հիվանդանոց ունեցող ամենամոտիկ քաղաքն էր:

Տղային Ջունեաու տեղափոխելուց հետո, օդանավը ուղղվեց դեպի Սիեթլ այդ պահին ժամերով ուշանալով չվերթի գրաֆիկից: Ոչ մի ուղևոր չբողոքեց, չնայած նրանցից մեծ մասը ուշացան հանդիպումներից և տարանցիկ թռիչքներից: Փաստորեն, երբ րոպեներն ու ժամերն անցնում էին, նրանք սկսեցին փող հավաքել՝ ստեղծելով բավականին մեծ գումար տղայի և նրա ընտանիքի համար:

Երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրեջք կատարել Սիեթլում, ուղևորները սկսեցին ծափահարել, երբ օդաչուն հայտարարեց, որ նա լուր էր ստացել ռադիոյով, որ տղայի մոտ ամեն ինչ լավ էր լինելու:7

Միտքս են գալիս սուրբ գրության խոսքերը. «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, … և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի»:8

Եղբայրներ և քույրեր, մեծագույն հնարավորություններից մի քանիսը, որոնք ցույց կտան մեր սերը, կլինեն մեր սեփական տների պատերի ներսում: Սերը պետք է լինի ընտանեկան կյանքի հենց սրտում և այդուհանդերձ երբեմն այդպես չէ: Կարող է լինել խիստ շատ անհամբերություն, խիստ շատ վիճաբանություններ, խիստ շատ կռիվներ, խիստ շատ արցունքներ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ողբում էր. «Ինչո՞ւ է պատահում այնպես, որ [նրանք], ում մենք ամենաշատն ենք սիրում, հաճախ նրանք են դառնում մեր կոպիտ խոսքերի թիրախները: Ինչո՞ւ է այնպես պատահում, որ [մենք] կարծես խոսում ենք դաշույններով, որոնք կտրում են արագորեն»:9 Այս հարցերի պատասխանները կարող են տարբեր լինել մեզանից յուրաքանչյուրի համար, սակայն ճշմարտությունը նրանում է, որ պատճառները նշանակություն չունեն: Եթե կամենում ենք պահել մեկս մյուսին սիրելու պատվիրանը, մենք պետք է միմյանց բարությամբ և հարգանքով վերաբերվենք:

Իհարկե կլինեն դեպքեր, երբ պատիժը կհամարվի չափված արդար չափ: Այնուամենայնիվ եկեք հիշենք խորհուրդը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերում՝ այսինքն, որ երբ անհրաժեշտ է մեզ համար նախատել մեկ ուրիշին, մենք հետագայում ցույց ենք տալիս ավելի շատ սեր:10

Ես կկամենայի հուսալ, որ մենք կձգտենք միշտ լինել հոգատար և զգայուն մեր շրջապատում գտնվողների մտքերի և զգացումների ու հանգամանքների հանդեպ: Եկեք չնվաստացնենք կամ չցածրացնենք: Ավելի լավ է եկեք կարեկցող լինենք և խրախուսող: Մենք պետք է զգույշ լինենք, որ անփույթ խոսքերով կամ գործողություններով չկործանենք մեկ ուրիշի վստահությունը:

Ներումը պետք է ձեռք ձեռքի գնա սիրո հետ: Մեր ընտանիքներում, ինչպես նաև մեր ընկերների հետ կարող են լինել վիրավորված զգացմունքներ և տարաձայնություններ: Կրկին նշանակություն չունի, թե որքան աննշան էր տարաձայնությունը: Այն չի կարող և չպիտի թողնվի, որ քայքայի, թարախակալի և ի վերջո կործանի: Մեղադրանքը վերքը բաց է պահում:Միայն ներումն է բժշկում:

Մի հաճելի կին, որն այժմ մահացել է, մի անգամ այցելեց ինձ և անսպասելիորեն պատմեց մի քանի զղջումների մասին: Նա խոսեց մի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել շատ տարիներ առաջ և ներառում էր մի հարևան ֆերմերի, մի ժամանակ լավ ընկերոջ, բայց որի հետ նա և իր ամուսինը տարաձայնություն էին ունեցել բազմաթիվ անգամներ: Մի անգամ ֆերմերը հարցրեց, թե կարող էր կարճ ճանապարհով նրանց հողամասով գնալ իր սեփական հողակտորը: Այդ պահին, նա դադարեց ինձ պատմելը և դողացող ձայնով ասաց. «Եղբայր Մոնսոն, ես թույլ չտվեցի, որ նա անցներ մեր հողամասով այն ժամանակ և երբևիցե, այլ պահանջեցի նրանից գնալ երկար ճանապարհով ոտքով շրջանցելով՝ հասնելու իր հողակտորին: Ես սխալ էի և ես զղջում եմ: Նա այժմ մահացել է, բայց օհ, այնպես կկամենայի ասել նրան. «Այնպես եմ ափսոսում»: Այնքան կկամենայի ունենալ բարի լինելու երկրորդ հնարավորություն»:

Երբ լսում էի նրան, իմ միտքը եկավ Ջոն Գրինլիֆ Ուիթթիերի տխուր դիտարկումը. «Բոլոր տրտում խոսքերից լեզվի կամ գրչի, ամենատրտումը սա է. Կարող էր լինել»:11 Եղբայրներ և քույրեր, երբ մենք ուրիշներին վերաբերվում ենք սիրով և բարի տրամադրվածությամբ, մենք կխուսափենք այդպիսի զղջումներից:

Սերն արտահայտվում է շատ ճանաչելի ուղիներով. ժպիտով, ձեռքի շարժումով, բարի մեկնաբանությամբ, հաճոյախոսությամբ: Այլ արտահայտություններ կարող են լինել ավելի նուրբ, ցույց տալով հետաքրքրություն մեկ ուրիշի գործունեության հանդեպ, ուսուցանելով որևէ սկզբունք բարությամբ և համբերությամբ, այցելելով մեկին, ով հիվանդ է կամ տանը գամված: Այս խոսքերն ու գործողությունները, և ուրիշ շատերը, կարող են սեր հաղորդել:

Դեյլ Կառնեգին, հանրահայտ Ամերիկյան գրող և դասախոս, հավատում էր, որ յուրաքանչյուր անձնավորություն իր ներսում ունի «զորություն մեծացնելու աշխարհի երջանկության ընդհանուր հանրագումարը … անկեղծ շնորհակալության մի քանի խոսք ասելով որևէ մեկին, ով միայնակ է կամ հուսալքված»: Նա ասել է. «Հավանաբար դուք կմոռանաք վաղը այն բարի խոսքերը, որ դուք ասել եք այսօր, բայց ստացողը կարող է փայփայել դրանք ողջ կյանքի ընթացքում»:12

Թող որ մենք սկսենք այժմ, հենց այս օրը, արտահայտենք սեր բոլոր Աստծո զավակներին, լինեն նրանք մեր ընտանիքի անդամները, մեր ընկերները, մեր ծանոթները կամ միանգամայն անծանոթներ: Երբ մենք վեր ենք կենում ամեն առավոտ, եկեք որոշենք արձագանքել սիրով և բարությամբ, ինչ էլ որ պատահի մեր ճանապարհին:

Երևակայությունից վեր է, իմ եղբայրներ և քույրեր Աստծո սերը մեր հանդեպ: Այդ սիրո շնորհիվ, Նա ուղարկեց Իր Որդուն, ով մեզ այնչափ սիրեց, որ տվեց Իր կյանքը մեզ համար, որ մենք կարողանանք ունենալ հավերժական կյանք: Երբ մենք սկսենք հասկանալ այս անզուգական պարգևը, մեր սրտերը կլցվեն սիրով մեր Երկնային Հոր հանդեպ, մեր Փրկչի հանդեպ և ողջ մարդկության հանդեպ: Ես անկեղծորեն աղոթում եմ, որ դա այդպես լինի, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: