2014
Երեց Ջորջ Քլեբինգաթ
Մայիս 2014


Երեց Ջորջ Քլեբինգաթ

Յոթանասունի Առաջին Քվորում

Նկար
Երեց Ջորջ Քլեբինգաթ

Երեց Ջորջ Քլեբինգաթը ապրում է իր կյանքը հաստատակաությամբ: Նա հավատում է հնազանդ լինելուն, պատվիրանները պահելուն և Հոգու հուշումներին հետևելուն:

Նա ծնվել է 1967թ. դեկտեմբերի 19-ին Քլաուս-Պիտերի և Դորիս Էլկ Քլեբինգաթների ընտանիքում: Երեց Քլեբինգաթը մեծացել է Զվիբրուսկենում, Գերմանիա, առանց ավետարանի ազդեցության: Պատանեկության տարիներին համերգի ժամանակ նա հանդիպեց մի Եկեղեցու անդամի և նրանք ընկերացան:

«Երբ ես այցելեցի իմ նոր ընկերոջը, ես տպավորվեցի նրա ընտանիքից»,- հիշում է նա: «Ես զգացի Հոգին նրա տանը և ցանկացա հաճախել եկեղեցի»:

Եկեղեցու այդ առաջին ժողովի ժամանակ էր, որ նա լսեց Մորմոնի Գրքի մասին: Նրա ընկերը տվեց նրան մի օրինակ իր վկայությամբ, որ այն ճիշտ էր, և Երեց Քլեբինգաթը հեռացավ ժողովներից, որոշելով, որ ինքը պիտի պարզեր դա իր համար:

«Ես հասել էի 1 Նեփիի ինչ-որ մի հատվածի, երբ վկայություն ստացա, որ գիրքը ճշմարիտ էր»,- ասել է Երեց Քլեբինգաթը: «Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն ստանալը նույնպես վճռորոշ պահ էր ինձ համար: Իմ միսիայում ես միշտ խնդրում էի իմ զուգընկերներին թույլ տալ ինձ պատմել պատմության այդ մասը»:

Նախքան լիաժամկետ միսիա ծառայելը Կոլորադո Դենվեր Միսիայում, Երեց Քլեբինգաթը 18 ամիս ծառայեց գերմանական բանակում: Նա կնքվեց Ջուլիա Փոլթորաքի հետ Սոլթ Լեյքի Տաճարում 1992թ. դեկտեմբերի 21-ին: Նրանք ունեն երեք երեխա:

Երեց Քլեբինգաթը աստիճան է ստացել ռուսերեն լեզվի ուսումնասիրությունների գծով Ռիքս Քոլեջում և ավելի ուշ մագիստրոսի աստիճան կազմակերպչական վարքագծի բնագավառում Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա աշխատել է որպես բիզնեսի կառավարման խորհրդատու Փրայս Վոթերհաուս և Արթուր Անդերսեն ընկերություններում և Եկեղեցու մի քանի պաշտոններում:

Այս կոչումից առաջ Երեց Քլեբինգաթը ծառայել է որպես ցցի երիտասարդ չափահասների ներկայացուցիչ, երեցների քվորումի նախագահ, Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, ավագ խորհրդատու, ճյուղի նախագահ և եպիսկոպոս: Նա կավարտի Ուկրաինա Կիև Միսիայի նախագահի իր ծառայությունը 2014թ. հունիսին: Նա հաստատվել է որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 2014թ. ապրիլի 5-ին: